Իններորդ օր
«Իններորդ օր» (գերմ.՝ Der neunte Tag), ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2004 թվականին[10]։ Ֆիլմը հիմնված է լյուքսեմբուրգցի կաթոլիկ վանական Ժան Բեռնարի (Father Jean Bernard) հուշերի գրքի վրա։
Սյուժե
խմբագրելԱնրի Կրեմերը (Ուլրիխ Մատտես) Լյուքսեմբուրգի այլ կաթոլիկ հոգևորականների թվում հայտնվում է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ 1942 թվականի հունվարին նա անսպասելիորեն ստանում է «արձակուրդ» ինը օրով և վերադառնում հարազատ քաղաք։ ՍՍ տեղի ղեկավար Գեբհարդտից (Աուգուստ Դիլ) նա իմանում է, որ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար․ նացիստական ղեկավարությունը ցանկանում է, որ նա ազդի եպիսկոպոս Ֆիլիպի վրա և նրան տրամադրի հանդես գալ կրոնի նկատմամբ կուսակցության «նոր քաղաքականության» օգտին։ Իմանալով, որ այդ որոշումից է կախված իր հարազատների ու իր ընկերների ճակատագիրը կալանավայրում՝ Անրին հայտնվում է բարդ ընտրության առաջ․ նա կարող է փրկել իրեն ու իր ընկերներին իր գաղափարներին դավաճանելու միջոցով կամ կարող է հավատարիմ մնալ նրանց՝ հակառակ ամեն ինչի։
Դերերում
խմբագրել- Ուլրիխ Մատտես – աբբա Անրի Կրեմեր
- Աուգուստ Դիլ – ունտերշտուրմֆյուրեր Գեբհարդտ
- Հիլմար Տատե – եպիսկոպոս Ֆիլիպ
- Բիբիանա Բեգլաու – Մարի Կրեմեր
- Ժերմեն Վագներ – Ռոժե Կրեմեր
- Ժան Պոլ Ռատ – Ռայմոն Շմիտ
- Իվան Իրժիկ – Արմանդո Բաուշ
- Զդենեկ Պեխաչեկ – ճամբարի պետ
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2004 — Բիբերախի անկախ ֆիլերի փառատոնի գրան պրի (Ֆոլկեր Շլյոնդորֆ)
- 2004 — Բեռնհարդ Վիկիի մրցանակ Մյունխենի կինոփառատոնում (Ֆոլկեր Շլյոնդորֆ)
- 2004 — առաջադրվել է «Ոսկե գորտ» մրցանակի օպերատորական արվեստի Camerimage փառատոնում (Թոմաս Էրհարտ)
- 2005 — առաջադրվել է European Film Awards մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ուլրիխ Մատտես)
- 2005 — Deutscher Filmpreis մրցանակ նկարչի լավագույն աշխատանքի համար (Արի Հանտկե)
- 2005 — Deutscher Filmpreis մրցանակի 7 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Յուրգեն Հաազե), լավագույն ռեժիսոր (Ֆոլկեր Շլյոնդորֆ), տղամարդու լավագույն դերակատարոմ (Ուլրիխ Մատտես և Աուգուստ Դիլ), լավագույն սցենար (Էբերհարդ Գյորներ, Անդրեաս Պֆլյուգեր), լավագույն մոնտաժ (Պետեր Ադամ), լավագույն ձայն (Հուբերտ Բարտոլոմե, Գուննար Ֆոյգտ)
- 2005 — մանսակցել է Մալ դել Պլատեի կինոփառատոնի հիմնական ծրագրին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 europeanfilmawards.eu
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0411702/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/en/film645423.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film4856_der-neunte-tag.html
- ↑ 7,0 7,1 http://stopklatka.pl/film/dziewiaty-dzien
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.imdb.com/title/tt0411702/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 https://web.archive.org/web/20180212005022/https://www.europeanfilmacademy.org/2005.121.0.html
- ↑ «Իններորդ օր»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: