Ինտերնետ հանրություն հիմնադրամ

Ինտերնետ հանրություն հիմնադրամ (անգլ.՝ Internet Society Foundation), կառույց, որի նպատակն է ապահովել բաց, գլոբալ առումով փոխկապակցված, վստահելի և ապահով համացանց։ Միևնույն ժամանակ Հիմնադրամը շեշտ է դնում ֆինանսավորման այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնք ամրապնդում են համացանցի հասանելիությունը բոլոր մարդկանց համար[1]։ 2019 թվականին[2] ստեղծվելով որպես Ինտերնետ հանրություն (ԻՀ) կազմակերպության աջակից կառույց՝ Հիմնադրամը սկսել է ավելի մեծ դերակատարում ունենալ ԻՀ կազմակերպության գործունեության խթանման և առաջխաղացման գործում[3]։

Ինտերնետ հանրություն հիմնադրամ
Տեսակհիմնադրամ
ՀապավումISOC Foundation
Հիմնադրված2019
Կայքisocfoundation.org

Դրամաշնորհներ

խմբագրել

Ինտերնետ հանրություն հիմնադրամն առաջարկում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել համացանցի ճկունությունը, բարձրացնել դրա կայունությունը և հետազոտել համացանցի ապագան։ Այս նպատակով Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում 4 հիմնական ուղղություններով՝

  • BOLT (Հնարավորությունների ստեղծում/տեխնոլոգիաների կիրառում) դրամաշնորհային ծարգիր[4],
  • ճկունության դրամաշնորհային ծրագիր[5],
  • հետազոտության դրամաշնորհային ծրագիր[6],
  • SCILLS (Համայնքների ամրապնդում/Կյանքի և ապրուստի միջոցների բարելավում) դրամաշնորհային ծարգիր[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Internet Society Foundation». AVPN Asia. Վերցված է 27-09-2024-ին.
  2. «Our History». Internet Society (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-27-ին.
  3. «About the Internet Society Foundation». Internet Society (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-27-ին.
  4. «The Internet Society Foundation announces the BOLT Grant Program - fundsforNGOs» (ամերիկյան անգլերեն). 2024-07-08. Վերցված է 2024-09-27-ին.
  5. «Applications open for Resiliency Grant Program - fundsforNGOs» (ամերիկյան անգլերեն). 2024-06-14. Վերցված է 2024-09-27-ին.
  6. «Internet Society Foundation Research Grant Program - Funds for Individuals» (ամերիկյան անգլերեն). 2024-04-05. Վերցված է 2024-09-27-ին.
  7. Erika (2024-09-18). «The Internet Society Foundation Commits USD $3 Million to Promote Educational and Economic Inclusion in Six Countries | eTrade for all partner news». etradeforall.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել