Ինքնանկար (Իսաբեկյան)
«Ինքնանկար», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի տարբեր տարիների ստեղծած ինքնանկարներ, որոնք բնութագրում են Իսաբեկյանին։
«Ինքնանկար, 1939» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1939 |
բարձրություն | 44 |
լայնություն | 33 |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | կտավ ստվարաթղթի վրա-յուղաներկ |
հիմնական թեմա | Էդուարդ Իսաբեկյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ինքնանկար, 1939», նկարչի դիմանկար-ստեղծագործություններից ամենավաղ պահպանված օրինակն է։ Տարիքային առանձնահատկությանը համապատասխան Իսաբեկյանը դիտողին է նայում վեհ, առնական կեցվածքով, գեղեցիկ արտաքինի (դիմագծերի, գլխի, պարանոցի) ներքին արտիստականության ու ինքնաճանաչողության ձգտման խորությամբ։ Այն զուսպ է տրամադրությամբ, ինքնամփոփ, իսկ խոշոր աչքերի թանձր սևությունն ու հոնքաճակատի լարված կնճռափոսն ընդգծում են բարդ ու կամային խառնվածքը, հզորությունը[1]։
«Ինքնանկար, 1944» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1944 |
բարձրություն | 53 |
լայնություն | 53 |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | կտավ-յուղաներկ |
հիմնական թեմա | Էդուարդ Իսաբեկյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ինքնանկար, 1944», 1944 թվականի «Ինքնանկարում» նկարչի երիտասարդ կեցվածքը լի է ներքին անհանգստությամբ. մտածող հայացքը կարծես դուրս է ստեղծագործման ընթացքի համաչափ ռիթմից։ Ազատ պարանոցը բոլորում է սպիտակ վերնաշապկի օձիքը, որի երկու ծայրերն ամուր կապված են փողկապով։ Այս արտիստական ատրիբուտը առաջին և միակ անգամն է, որ կիրառում է նկարիչն իր ինքնանկարների շարքում[2]։
«Ինքնանկար, 1965» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1965 |
բարձրություն | 130 |
լայնություն | 10 |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | կտավ-յուղաներկ |
հիմնական թեմա | Էդուարդ Իսաբեկյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ինքնանկար, 1965», ինքնադիմանկարը ներկայացված է դեկորատիվ, գունագեղ բնապատկերի ֆոնին։ Նկարիչն իրեն պատկերել է ստեղծագործական աշխատանքը խոհերով ընդհատած պահին, պատկերակալի դիմաց, մարմնի բարդ՝ իրանի կիսաֆիգուր, դեմքի երեք քառորդ դիրքով, հուժկու դաստակները թիկունքից իրար հակած։ Կերպարն ու բնապատկերն ունեն և՛ գունային, և՛ գաղափարային համադրում։ Հեղինակն իրեն տեսնում է որպես իր հայրենիքի լեռների ուժն ու ամրությունը կրող հարազատ զավակ, իսկ նկարչի՝ իր ստեղծագործ բնույթը համեմատում ժողովրդի հոգևոր արժեքների՝ այս դեպքում Տաթևի վանքի պատկերի հետ[3]։
«Ինքնանկար, 1974» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1973-1974 |
բարձրություն | 90 |
լայնություն | 70 |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | կտավ-յուղաներկ |
հիմնական թեմա | Էդուարդ Իսաբեկյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ինքնանկար, 1974», 1970-ականների դիմանկարներից աչքի է ընկնում 1974 թվականի «Ինքնանկարը»։ «Ինքնանկարն» առաջադրում է արվեստագետ-նկարչի ստեղծագործման պահը` կանգնած կտավի առջև, վրձինը ձեռքին։ Երևակայական ճարտարապետական ձևերի ծավալների, կիսակամարների կոր կրկնակի ռիթմը, կանացի ֆիգուրների ուրվապատկերների միասնականությունը, երկնքի բաց կապույտ գունաբծերի համադրմամբ յուրահատուկ խորություն են հաղորդում կտավին, նպաստում բանաստեղծական մթնոլորտին, ստեղծագործական ընթացքին, ընկալվում իբրև արվեստագետի ապրելակերպ և ընդգծում արվեստագետի ստեղծագործ ոգին։ Նկարիչը «աշխատանքն» ընկալում է իբրև կեցություն[4]։
«Ինքնանկար, 1994» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1994 |
բարձրություն | 50,5 |
լայնություն | 37 |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | կտավ-յուղաներկ |
հիմնական թեմա | Էդուարդ Իսաբեկյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ինքնանկար, 1994», ժանրի կամերային ստեղծագործություններից վերջինն աչքի է ընկնում գունաբծային էքսպրեսիայով։ Նկարիչ-արվեստագետը աչքերի բարի արտահայտությամբ նայում է դիտողին։ Մազերի, բեղերի բաց կապույտը համահունչ է գունային ակտիվ լրացումներին` կարմրադեղին, կապույտ արտաքին վրձնագծերին։ Կտավը կարծես նկարչի ներքին հախուռնության, էներգիայի գեղանկարչական պատկերայնության համարժեքն է, հուզական պոռթկման գունա-ֆակտուրային դրսևորումը[5]։
Ինքնանկարը յուրահատուկ է, իբրև Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության ստեղծագործական վերջին փուլի օրինակներից մեկը, արվեստագետի անսահման կենսունակության, արարելու բնածին պահանջի կանչով։