Ինքնասպանությունը Հունաստանում
Հունաստանը չի համարվում ինքնասպանությունների բարձր մակարդակ ունեցող երկիր։ 2012 թվականին ԱՀԿ-ի կատարած հետազոտության համաձայն՝ Հունաստանը եղել է Եվրոպայում ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը[1]։ Հունական ինքնասպանությունների մակարդակը նույնպես ամենացածրերից է աշխարհում, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով, ինչպիսիք են հունական հասարակության մտածելակերպը և երկրի կլիման։
Ինքնասպանություններն ավելի հաճախ տեղի են ունեցել Հունաստանի պատմության ավելի վաղ շրջաններում, օրինակ՝ 1946 թվականի Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որտեղ շատերը պատերազմում կորցրել են իրենց հարազատներին[2]։
Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ Հունաստանում տեղի ունեցող ինքնասպանությունների թիվը կարող է թերագնահատվել։ Այդ արարքը երբեմն կարող է թաքցվել ընտանիքի անդամների կողմից կրոնական կամ այլ սոցիալական պատճառներով[3]։
Կան նաև դեպքեր, ինչպիսիք են Դիմիտրիս Քրիստուլասի կամ 45-ամյա ուսուցիչ Սավվաս Մետոյկիդիսի գործը, երբ նրանց որոշումները բողոքի ձև էին Հունաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի դեմ։
Տարի | Թիվ |
---|---|
1999 | 381 |
2000 | 382 |
2001 | 334 |
2002 | 323 |
2003 | 375 |
2004 | 353 |
2005 | 400 |
2006 | 402 |
2007 | 328 |
2008 | 373 |
2009 | 391 |
2010 | 377 |
2011 | 477 |
2012 | 508 |
2013 | 533 |
2014 | 565 |
2015 | 529 |
2016 | 484 |
2017 | 465 |
2018 | 567 |
2019 | 530 |
Ինքնասպանություններ ըստ տարածաշրջանի և մեթոդների
խմբագրելՀունաստանում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջանը Կրետեն է, որին հաջորդում են Թեսալիան և Ատտիկան համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում։
Ինքնասպանության ամենատարածված մեթոդներն են կախվելը և բարձրությունից ցատկելը[5]։
Սեռ և տարիք
խմբագրելԻնչպես շատ այլ երկրների դեպքում, ինքնասպանությունից մահացող տղամարդկանց (76%) մասնաբաժինը ավելի բարձր է, քան կանանցը (24%)։
Ամենաբարձր հաճախականությամբ տարիքային խմբերը 60-64 տարեկան և 80 և բարձր տարիքի մարդիկ են[6]։
Երիտասարդների ինքնասպանությունների թվին են դասվում ձյուդոյի 20-ամյա մարզուհի Էլենի Իոանի և 25-ամյա ֆուտբոլիստ Յանիս Կոսկինիատիսի մահերը համապատասխանաբար 2004 և 2008 թվականներին։ 2012 թվականին 36-ամյա կինը նույնպես ինքնասպան է եղել ՝ նետվելով Աթենքի Պագրատի քաղաքի 6-րդ հարկի պատշգամբից[7]։
Հունաստանի միջամտությունը ինքնասպանության դեմ
խմբագրելՀունաստանում կա կազմակերպություն, որի նպատակն է կանխել ինքնասպանությունները. Նրանք, ովքեր մտածում են ինքնասպանության մասին կամ գիտեն մեկին, որը տառապում է ծանր դեպրեսիայից, առաջարկվում է զանգահարել 1018 համարին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jakub, Marian. «Suicide rates by country in Europe».
- ↑ ««Η αυτοκτονία δεν είναι θυσία» (Suicide is no self-sacrifice)». 2012 թ․ ապրիլի 23.
- ↑ «Ανακοίνωση της Εκκλησίας για την αυτοκτονία στο Σύνταγμα». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Sources: Hellenic Statistical Authority for years 1999-2016, Hellenic Police' Division of Informatics for years 2017-2018
- ↑ «Αυξάνονται οι αυτοκτονίες στην Ελλάδα: Οι θλιβεροί αριθμοί (Suicides are increasing in Greece: The sore numbers)». 2020 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Στατιστικά στοιχεία παρατηρίου αυτοκτονιών (Statistical data of suicides' observatory)». 2020 թ․ հուլիսի 14.
- ↑ «Έδωσε τέλος στην ζωή της πέφτοντας από τον 6ο όροφο πολυκατοικίας στο Παγκράτι». 2012 թ․ նոյեմբերի 15.
- ↑ «24ωρη γραμμή παρέμβασης για την αυτοκτονία».