Ինքնավստահություն
Ինքնավստահություն, անձնային հատկություն, որի հիմքը անձի կողմից սեփական հմտությունների և ընդունակությունների դրական գնահատումն է, որը բավարար է նրա համար կարևոր նպատակների իրականացման և պահանջմունքների բավարարման համար։ Ինքնավստահությունը՝ որպես ադեկվատ վարքագծի հիմք, պետք է տարբերակել անձնավստահությունից, որի դեպքում անձը վստահ է իր մեջ բացասական հատկանիշների բացակայության հարցում։
Նկարագրություն
խմբագրելԻնքնավստահության ձևավորման համար հիմք է ծառայում բավարար վարքագծային ռեպերտուարը, սոցիալական խնդիրների լուծման դրական փորձը և սեփական նպատակներին հաջողությամբ հասնելը (պահանջմունքների բավարարումը)։ Ինքնավստահություն ձևավորելու համար կարևոր է ոչ այնքան կյանքի օբյեկտիվ հաջողությունը, սոցիալական կարգավիճակը, փողը և այլն, որքան սեփական գործողությունների արդյունքների սուբյեկտիվ դրական գնահատականը և կարևոր մարդկանց գնահատականները։ Սեփական հմտությունների և ընդունակությունների առկայության, «որակի» և արդյունավետության դրական գնահատականը հանգեցնում է սոցիալական քաջության, որն իր հերթին պայմաններ է ստեղծում խնդիրները լուծելու, նոր նպատակներ սահմանելու և դրանց իրագործման ժամանակ նախաձեռնողականություն դրսևորելու համար։
Ընդհանուր ինքնավստահությունը սեփական հմտությունների և ընդունակությունների դրական գնահատականն է և շատ մոտ է Ալբերտ Բանդուրայի ընդհանուր ինքնարդյունավետության հայեցակարգին։
Սոցիալական խիզախությունը հակադրվում է սոցիալական վախերին և արտահայտվում ցանկացած, այդ թվում՝ նոր, սոցիալական շփումներին ուղեկցող դրական հուզական ֆոնով։ Հարաբերություններում նախաձեռնությունը նման շփումների պատրաստ լինելն է։
Կառուցվածք
խմբագրելՆ. Ի. Կոզլովի կարծիքով ինքնավստահությունը ներառում է երեք հիմնական բաղադրիչ[1].
- վստահության զգացում (ուժի, իրավունքի և իրավացիության զգացում),
- վստահ վարքագիծ, որը ցույց է տալիս ուժ և բնորոշ է ուժեղ դրվածք ունեցող մարդկանց,
- հաստատակամություն (որոշումների կայացման գործում վճռականություն և ճշգրտություն, գործում է առանց վարանելու)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Козлов Н. И. Уверенность в себе». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Ромек, В. Что такое уверенное или неуверенное поведение? // Социальная психология личности в вопросах и ответах : учебн. пособие для вузов / под ред. В. А. Лабунской. — М. : Гардарики, 1999. — С. 207—226. — ISBN 5-7975-0123-6.
- Франк, Пьер. Как стать уверенным в себе. Всего 6 минут в день. Книга-тренинг. — М.: Издательство "Э", 2018. — 224 с. — ISBN 978-5-699-86079-1.
- Чаморро-Премузик, Томас. Уверенность в себе: Как повысить самооценку, преодолеть страхи и сомнения = Confidence. Overcoming Low Self-Esteem, Insecurity, and Self-Doubt. — М. : Альпина Паблишер, 2014. — 266 с. — ISBN 978-5-9614-4583-1.
- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.