Իշխանագետ (գետ)
(Վերահղված է Իշխանագետից)
Իշխանագետ, գետ Արցախում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2280 մ բարձրությունից։ Արաքս է թափվում ծ.մ. 108 մ բարձրության վրա։ Երկարությունը 74 կմ է, ջրհավաք ավազանը՝ 483 կմ²։ Սնումը հիմնականում անձրևային (47%) և ստորերկրյա (34%) է, վարարումը՝ մարտ-մայիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 53%-ը։ Տարեկան միջին ծախսը 1,68 մ³/վ (Տող գյուղ) է, հոսքը՝ 82, 5 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Իշխանագետ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 74 կմ և 82 կմ |
Ավազանի մակերես | 483 կմ² և 512 կմ² |
Ջրի ծախս | 1,68 մ³/վ և 6,85 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արցախի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մարջան |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Մարտունու շրջան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշխանագետ (գետ)» հոդվածին։ |