Իոնային կապ
Այս կապն առաջանում է միայն տարբեր տարրերի ատոմների միջև, այնպիսի տարրեր, որոնց էլեկտրաբացասականության տարբերությունը շատ մեծ է։ Եթե այդ տարբերությունը 1.7 և ավելի միավոր է, ապա էլեկտրոնը մի ատոմից գրեթե ամբողջությամբ է անցնում մյուս ատոմին, և գոյանում են իոններ։
Կապի առաջացումը
խմբագրելԻոնային կապի առաջացումը նատրիում և քլոր տարրերի միջև, որոնց էլեկտրաբացասականությունների տարբերությունը հավասար է՝ 3,16-0,93 = 2,23։ Իրար մոտենալիս քլորի ատոմը նատրիումի ատոմից վերցնում է մեկ էլեկտրոն, որի հետևանքով և՛ առաջինը, և՛ երկրորդը ձեռք են բերում ազնիվ գազերի էլեկտրոնային փոխդասավորություն (մեկը՝ նեոնի, մյուսը՝ արգոնի)։
կամ գոյացած իոնների միջև առկա է էլեկտրաստատիկ ուժեղ ձգողության ուժ, որը և կոչվում է իոնային կապ։
Ատոմների փոխազդեցություն
խմբագրելԻոնային կապն առաջանում է I և II խմբերի բնորոշ մետաղների ( , , , և այլն) և VI ու VII խմբերի բնորոշ ոչմետաղների ( , , , , և այլն) ատոմների միջև։ Տարրերի էլեկտրաբացասականության տարբերության նվազման հետ քիմիական կապի իոնականությունը պակասում է, և սկսում է գերակշռել կովալենտային կապը։
Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, ինչպիսիք են՝ , , , այլև բազմատարր միացություններում, օրինակ՝ , , , և այլն։
Իոնային բյուրեղացանց
խմբագրելԱյն միացությունները, որոնցում գոյություն ունի իոնային կապ, առաջացնում են իոնային բյուրեղացանց։ Օրինակ՝ նատրիումի քլորիդի բյուրեղացանցն իոնային է, որում յուրաքանչյուր իոն շրջապատված է իոնով, և նույն ձևով յուրաքանչյուր իոն՝ իոնով (նկար 1, ա)։ Նատրիումի քլորիդի բյուրեղացանցի երկրաչափական պատկերը խորանարդ է։
Իոնային կապի կարևոր առանձնահատկությունն է ուղղորդվածություն և հագեցվածություն չունենալը։ Սրանք պայմանավորված են հենց իոնի բնույթով։
Իոնի լիցքը գնդային մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ, այդ պատճառով իր էլեկտրական դաշտի ազդեցությունը հավասարապես է տարածում բոլոր ուղղություններով։ Գոյություն չունի որևէ արտոնյալ ուղղություն, որով իոնը կապվի միայն մեկ իոնի հետ։ Իոնը միևնույն ուժով կարող է ձգել հակառակ լիցք կրող իոններ բոլոր ուղղություններով։ Ուրեմն իոնային կապը ուղղորդվածություն չունի։ Դա հանգեցնում է այն բանին, որ իոնային կապը չունի նաև հագեցվածություն։ Նատրիումի և ցեզիումի քլորիդների (ա, բ) բյուրեղացանցերի օրինակը դրա վկայությունն է։
Իոնային բյուրեղացանց ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ ամրության, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով։ Դրանց բնորոշ է նաև որոշ կարծրություն։
Արտաքին հղումներ
խմբագրել- 10-րդ դասարանի քիմիայի դասագիրք, հեղինակներ՝ Առլիկ Խաչատրյան, Լիդա Սահակյան