Իոսիֆ Շպինել
Իոսիֆ Շպինել (ռուս.՝ Ио́сиф Аро́нович Шпине́ль, հոկտեմբերի 7, 1892[1], Բելայա Ցերկով, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 2, 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և ուկրաինացի նկարիչ և կինոյի բեմադրող նկարիչ, մանկավաժ, պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր։
Իոսիֆ Շպինել ուկրաիներեն՝ Йосип Шпінель | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1892[1] |
Ծննդավայր | Բելայա Ցերկով, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 2, 1980[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կիևի գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և կինեմատոգրաֆ |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԻ. Շպինելը ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 24-ին, Ռուսական կայսրության Բելայա Ցերկով քաղաքում (այժմ` Ուկրաինա, Կիևի մարզ)։ 1914 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժինը, իսկ 1927 թվականին՝ Վխուտեմասի պոլիգրաֆիկական ֆակուլտետ։ 1921 թվականից աշխատել է թատրոնում, իսկ 1927 թվականից` կինոյում։ 1928 թվականից սկսել է դասավանդել, 1940 թվականից` Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Եղել է պրոֆեսոր (1965)։
Շպինելի ստեղծագործությանը բնորոշ է ձգտումը դեպի մոնումենտալ կերպարներ։ Նրա դեկորները արտահայտիչ են և լակոնիկ։ Նկարիչը ձգտում է գործողությունների միջավայրի ընդհանրացման և էմոցիոնալ արտահատչականության։
Որպես բեմադրող նկարիչ նկարահանել է ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմ։ Նա հանդես է եկել նաև որպես թատրոնի նկարիչ։ Աշխատել է ռեժիսորներ Ալեքսանդր Դովժենկոյի, Սերգեյ Էյզենշտեյնի, Միխայիլ Ռոմի, Գրիգորի Ռոշալի, Յուլի Ռայզմանի և Սերգեյ Յուտկևիչի հետ։ Նրա առավել հայտնի ֆիլմերից են` «Զինանոց», «Թմբլիկը», «Պետերբուրգյան գիշեր», «Փարիզյան լուսաբացներ», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Ահեղ», «Դատապարտվածների պայմանավորվածությունը» և «Քույրեր», «Տասնութ թվական», Մռայլ առավոտ» եռագրությունը։
Ի. Շպինելը մահացել է 1980 թվականին հուլիսի երկուսին, Մոսկվայում։ Նրա կյանքի և ստեղծագործության մասին պատմող «Իոսիֆ Շպինել. նկարչի ճանապարհը» գիրքը, որը գրվել է Թամարա Տարասովա Կրասինայի կողմից, լույս է տեսել Մոսկվայում, 1979 թվականին։
Շպինելը դաստիարակել է աշակերտների մի ամբողջ խումբ, որոնցից առավել հայտնի է Լ. Շենգելիան։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (14.04.1944)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)
- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ` «Դատապարտվածների պայմանավորվածությունը» ֆիլմի ձևավորման համար
Ընտրված Ֆիլմագրություն
խմբագրել1928` Գիշերային կառապանը 1929` Զինանոց 1930` Հինգ հարսնացու 1932` Իվան 1934` Թմբլիկը 1934` Պետերբուրգյան գիշեր 1936` Փարիզի լուսաբացներ 1937` Գավրոշը 1938` Ալեքսանդր Նևսկի 1938` Օպպենյեմների ընտանիքը 1941` Առաջին տպագրիչ Իվան Ֆյոդորովը 1942` Մաշենկան 1945 / 1946` Իվան Ահեղ 1948` Պատմություն իրական մարդու մասին 1950` Դատապարտվածների պայմանավորվածությունը 1951` Մեծ համերգ 1953` Ալբանիայի մեծ մարտիկ Սկանդերբեգը 1955` Ճանապարհ 1957` Քույրեր 1958` 18 թվական 1959` Մռայլ առավոտ, Պոետի ճակատագիրը 1961` Խելագարների դատ 1965` Մեկ տարին` կյանքի պես
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Шпинель Иосиф Аронович (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Батракова С. Художник в кино // Мосфильм. Статьи, публикации, изобразительные материалы / М. А. Богданов... И. А. Пырьев (глав. ред.) и др. — Вып. 2: Работы над изображением. — М.: Искусство, 1961. — С. 35–47. — 337 с. — 5000 экз.
- Тарасова-Красина Т. Л. Иосиф Шпинель: Путь художника. — М.: Искусство, 1979. — 144, [48] с. — (Мастера советского театра и кино). — 25 000 экз.