Իռա Լոսկո
Իռա Լոսկո (անգլ.՝ Ira Losco, հուլիսի 31, 1981, Սիլեմա), մալթացի երգչուհի։ Ներկայացրել է Մալթան Եվրատեսիլ 2002 և Եվրատեսիլ 2016 երգի մրցույթներում։
Իռա Լոսկո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ira Losco |
Ծնվել է | հուլիսի 31, 1981 (43 տարեկան) Սիլեմա |
Երկիր | Մալթա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ալոյսիուսի վարժարան |
Պարգևներ | |
Կայք | iralosco.com |
Ira Losco Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ և կարիերայի սկիզբ
խմբագրելԻռա Լոսկոն ծնվել է 1981 թվականի հուլիսի 31-ին Սլիմայում։ Մանկության տարիներից Իռա Լոսկոն հետաքրքրվել է երաժշտությամբ, ելույթ է ունեցել դպրոցական տարբեր միջոցառումների ժամանակ։ 1997 թվականից մինչև 2002 թվականը նա հանդես է եկել «Tiara» խմբի կազմում, որը 2001 թվ-ին թողարկել է իր միակ ալբոմը՝ «Hi-Infidelity»։ 1999 թվականին Իռա Լոսկոն սկսել է մենակատարի կարիերան։ Նույն թվականին նա մրցանակի է արժանացել որպես Մալթաի ամենախոստումնալից արտիստ։
2000 թվականին Իռա Լոսկոն մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Մալթայի նախընտրական փուլին՝ ներկայացնելով «Shine» և «Falling in Love» երգերը, որոնք գրավել է 6-րդ և 7-րդ տեղերը համապատասխանաբար։
Հաջորդ տարի Իռա Լոսկոն Եվրատեսիլի նախընտարական փուլին մասնակցել է 4 երգով՝։ «we’ll Ride the Wind» (11-րդ տեղ место), «Deep Inside My Heart» (8-րդ տեղ), «don’T Give Up» (4-րդ տեղ) և «Spellbound» (2-դ տեղ)։ Նույն տարվա հունիսին նա «Spellbound» երգը ներկայացնում է Սերբիայում անցկացված միջազգային երգի փառատոնում և 43 մասնակիցների շարքում զբաղեցնում 10-րդ տեղը։
Եվրատեսիլ 2002
խմբագրել2002 թվականին Լոսկոն հաղթում է Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլում և «Seventh Wonder» երգով ներկայացնում Մալթան Տալլինում անցկացված մրցույթում։ Եվրատեսիլում Իռան զբաղեցնում է 2-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է Մալթայի համար (միայն Կյարա ՍԻռակուսան է կարողացել կրկնել այդ հաջողությունը՝ 2005 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում գրավելով 2-րդ տեղը։ Հաղթելու համար Իռա Լոսկոյին չի բավականացրել ընդամենը 1 միավոր[1][2]։
2003-2014 թվականներ
խմբագրել2003 թվականին Իռա Լոսկոն կատարել է «Reaching Higher» երգը, որը դարձել է 2003 թվականի Եվրոպայի փոքր պետությունների խաղերի հիմնը։ 2004 թվականին Իռա Լոսկոն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Someone Else», որն ունեցել է համաշխարհային հաջողություն։ 2005 թվականին նա թողարկել է իր 2-րդ ալբոմը՝ «Accident Prone», իսկ 2008 թվականին 3-րդը՝ «Fortune Teller»։ 2014 թվականին թողարկված «The Fire» ալբոմը, ունեցել է առևտրային մեծ հաջողություն, արժանացել է միջազգային բազմաթիվ մրցանկաների և երկար ժամանակ գլխավորել է iTunes-ի մալթայական բաժինը։
Եվրատեսիլ 2016
խմբագրել2016 թվականին Իռա Լոսկոն կրկին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Մալթայի նախընտրական փուլին։ Կիսաեզրափակչում նա կատարել է 2 երգ՝ «Chameleon» և «that’s Why I Love You», սակայն միայն առաջինն է անցել եզրափակիչ։ Ազգային ընտրության փուլի եզրափակչում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 23-ին, Իռա Լոսկոն հաղթել է և հնարավորություն ստացել ներկայացնելու Մալթան Ստոկհլում անցկացվելիք Եվրատեսիլ երգի մրցույթում[3][4]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Bohlman, Philip V. (2004). The music of European nationalism. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. էջ 2. ISBN 978-1-57607-270-7. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Eurovision Song Contest 2002». European Broadcasting Union. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Eurovision Malta: Ira Losco to Stockholm!». esctoday.com/accessdate=հունվարի 23, 2016.
- ↑ «Malta sends Ira Losco to Stockholm». Eurovision.tv. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Страница певицы в Фейсбуке
- Евровидение 2016 Мальта - Ира Лоско с песней «Walk on Water», информация про участницу
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռա Լոսկո» հոդվածին։ |