«Իռլանդացի» (անգլ.՝ The Irishman), ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի դրամատիկական ֆիլմ՝ Սթիվեն Զաիլյանի սցենարով, որը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն և Ջո Պեշին, երկրորդական դերերում նկարահանվել են Ռեյ Ռոմանոն, Բոբի Կանավալեն, Աննա Փեքուինը, Սթիվեն Գրեմը, Ստեֆանի Կուրտցուբան, Ջեսի Պլեմոնսը և Հարվի Քեյթելը։ Ֆիլմը պատմում է Ֆրենկ «իռլանդացի» Շիրանի (դե Նիրոյի)՝ հեռահար վարորդի պատմությունը, որը դառնում է մարդասպան և կապվում գանգստեր Ռասել Բուֆալինոյի (Պեշիի) և նրա քրեական ընտանիքի հետ, ինչպես նաև աշխատում է արհմիութենական ազդեցիկ առաջնորդ Ջիմի Հոֆուի (Պաչինոյի) հետ։

Իռլանդացին
անգլ.՝ The Irishman
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ, քրեական ֆիլմ, գրքերի էկրանավորում, թրիլեր, վավերագրական ֆիլմ, գանգստերային ֆիլմ, crime drama film?, էպիկական ֆիլմ, քրեական թրիլլեր, պատմական ֆիլմ և historical drama film?
ՀիմքԼսել եմ՝ տներ ես ներկում
Թվականսեպտեմբերի 27, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[1]
ՊրոդյուսերՌենդոլ Էմեթ, Gerald Chamales?[2], Ռոբերտ Դե Նիրո[2], Gabriele Israilovici?[2], Գաստոն Պավլովիչ[2], Ջեյն Ռոզենթալ[2], Մարտին Սկորսեզե[2], Էմմա Թիլինջեր Քոսքոֆ[2] և Իրվին Ուինքլեր[2]
Սցենարի հեղինակՍթիվեն Զաիլյան
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Բոբի Կանավալե, Հարվի Քեյթել, Ջո Պեշի[3], Ռեյ Ռոմանո[3], Սթիվեն Գրեհեմ[3], Աննա Պեքուին[3], Ջերեմի Լյուկ[3], Ջեսի Փլեմոնս[3], Քեթրին Նարդուչչի[3], Դոմենիկ Լոմբարդոցցի[3], Ջեք Հյուսթոն[3], Էքշըն Բրոնսոն, Բո Դիթլ, Պատրիկ Գալլո, Գերի Բասարաբա և Փոլ Հելման
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունՌոբի Ռոբերթսոն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն209 րոպե
Շահույթ885 600 $
Պաշտոնական կայքէջ

«Իռլանդացու» պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքի 57-րդ կինոփառատոնում[4]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ նոյեմբերի 27-ից հասանելի է դարձել Netflix-ում[5]։

Ստեղծում

խմբագրել

Մարտին Սկորսեզեն երկար ժամանակ մտադիր էր նկարահանել «Իռլանդացուն» և գլխավոր դերերին հրավիրել Ռոբերտ Դե Նիրոյին, Ջո Պեշիին և Ալ Պաչինոյին։ 2014 թվականի սեպտեմբերին Պաչինոն[6] հաստատեց իր մասնակցությունը նախագծին, որը պետք է դառնար ռեժիսորի հաջորդ աշխատանքը «Լռություն» ֆիլմից հետո։ Բոբի Կանավալեն նույնպես ընդգրկվել է պատրաստվող նախագծի դերասանական կազմում[7]։ Հաջորդ տարվա հոկտեմբերին Դե Նիրոն հայտարարել է, որ ֆիլմի վրա աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, և նկարահանումները կարող են սկսվել 2016 թվականին։ Այդ ժամանակ Սկորսեզեն հաստատեց, որ Սթիվեն Զաիլյանն արդեն աշխատում է սցենարի վրա[8][9]։ «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպը բացահայտել է Հոֆայի գործի հետ կապված նոր մանրամասները, որոնց մասին հայտնի չէր (1992) թվականի «Հոֆֆա» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

2016 թվականի մայիսին հայտարարվել էր, որ ֆիլմի իրավունքները կառաջարկվեն Կաննի 69-րդ կինոփառատոնում։ Մեքսիկացի պրոդյուսերական Դե Սինե ընկերությունը Paramount Pictures-ին առաջարկել է 100 մլն դոլար գումար՝ ֆիլմի վրա աշխատելու համար՝ ներքին իրավունքները պահպանելու դիմաց[10]։ 2017 թվականին Netflix սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել նախագիծը[11]։ Այն բանից հետո, երբ դրանից հրաժարվել են STX-ը և Paramount-ը։ Ենթադրվում էր, որ խոշոր ստուդիաների մերժումը հիմնավորվել էր բարձր բյուջեով (200 մլն դոլար)։ CGI-ի կիրառման պատճառով ֆլեշբեկների բազմաթիվ տեսարաններում գլխավոր հերոսների երիտասարդացման համար։

Ընդունում

խմբագրել

«The Guardian» թերթի մեկնաբան Փիթեր Բրեդշոուն ֆիլմը գնահատել է 5 աստղով։ Նա Սկորսեզեի գործը անվանել է լավագույնը «Փառավոր տղաների» ժամանակներից և նրա լավագույն ֆիլմերից մեկը՝ հատկապես գովելով Ջո Պեշիի խաղը[12]։

«Կոմերսանտ» թերթի մեկնաբան Անդրեյ Պլախովը դրական է գնահատել ֆիլմը՝ նշելով գրագետ կինեմատոգրաֆիզմը և Դե Նիրոյի ու Ալ Պաչինոյի դերասանական խաղը[13]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Պարգև Արարողության ամսաթիվը Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
Ոսկե Գլոբուս 2020 թվականի հունվարի 5 Լավագույն ֆիլմ - դրամա Սպասվում է
Լավագույն ռեժեսուրա Մարտին Սկորսեզե Սպասվում է
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջո Պեշի Սպասվում է
Ալ Պաչինո Սպասվում է
Լավագույն սցենար Սթիվեն Զաիլյան Սպասվում է
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2020 թվականի հունվարի 19 Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան Ջո Պեշի Սպասվում է
Ալ Պաչինո Սպասվում է
Լավագույն դերասանական կազմը խաղային ֆիլմում Սպասվում է
Լավագույն կասկադյորական համույթը խաղային կինոյում Սպասվում է

Դերերում

խմբագրել
  • Ռոբերտ Դե Նիրո - Ֆրենկ «Իռլանդացի» Շիրան
  • Ալ Պաչինո - Ջիմի Հոֆա
  • Ջո Պեշի - Ռասել Բուֆալինո
  • Ռեյ Ռոմանո - Բիլ Բուֆալինո
  • Բոբի Կանավալե - Ֆելիքս «նիհար ածելի» Դիտուլլիո
  • Աննա Փեքուին - Պեգի Շիրան
  • Լյուսի Գալինա - Պեգգի (7 տարեկան)
  • Սթիվեն գրեմ - Էնթոնի «Թոնի Պրո» Պրովենցանո
  • Հարվի Քեյթել - Անջելո Բրունո
  • Ստեֆանի Կուրտցուբա - Այրին Շիրան
  • Քեթրին Նարդուչի - Քերրի Բուֆալինո
  • Ուելքեր Ուայթ - Ջոզեֆ Հոֆֆ
  • Ջեսի Պլեմոնս - Չակի Օ՛Բրայեն
  • Ջեք Հյուսթոն - Ռոբերտ Ֆ. Քենեդի
  • Դոմենիկ Լոմբարդոցցի - Էնթոնի «համարձակ Թոնի» Սալերնո
  • Փոլ Հերման - «Փսփսող» Դիտուլլիո
  • Լուիս Կանսելմի - Սալվատորե «Սալի Բագս» Բրիգուլո
  • Գարի Բասարաբա - Ֆրենկ Ֆիտցիմոնս
  • Մարին Այրլենդ - Դոլորես Շիրան
  • Հնդկաստան Էնենգա - երիտասարդ Դոլորես Շիրան
  • Սեբաստիան Մանիսկալկո - Ջոզեֆ Գալլո «խելագար Ջո»
  • Սթիվեն Վան Զանդտ - Ջերի Վեյլ
  • Ջեյք Հոֆման - Ալեն Դորֆման
  • Պոլ Բեն Վիկտոր - Ջեյք Գոթլիբ
  • Ջերեմի Լյուկ - Թոմաս Անդրետա
  • Ալեքս Պալլադինո - Մերի Շիրան
  • Ջ․Ս. Մաքքենզի - Ջիմի Նիլ
  • Բո Դիտլ - Ջոզեֆ Գլիմկո
  • Ջիմ Նորթոն - Դոն Ռիքլես
  • Լարի Ռոմանո - Ֆիլիպ Տեստա
  • Պատրիկ Գալլո - Էնթոնի Ջակալոնեի «Թոնի Ջեկ»
  • Բարրի Փրայմուս - Յուինգ Քինգ
  • Քեւին Օ'Ռուրկ - Ջոն Մակկուլոկ
  • Հարրի Պաստորե - Ալբերտ Անաստասիա
  • Ջենիֆեր Մաջ - Մերի Էնն Շիրան
  • Թեսս Փրայս - Մերիենն (8 տարեկան)
  • Սթիվ Ուիթինգ - Վիլյամ Է. Միլլեր
  • Սթիվեն մեյլեր- Ֆ. Էմեթ Ֆիցպատրիկ
  • Քրեյգ Դիֆրանկիա - Կարմայն Պերսիկո
  • Քրեյգ Վինսենթ - Էդ Փարթին
  • Ֆրենկ Մեսինա - Ջոնի Պարկեսեպե
  • Ջինո Կաֆարելլի - Ֆրենկ Ռիցո
  • Էլ Լինեա - Սեմ Ջանկանա
  • Ջոզեֆ Ռիկոբենե - Ջիմի Ֆրատիանո
  • Քեն Վուլֆ Քլարկ - Ջեյմս Պ. Հոֆֆ
  • Ջեֆ Մուր- Ֆրենկ Չերչ
  • Ջոն Պոլ - Ջոզեֆ Կոլոմբո
  • Յուջին Բունգե - Ջոզեֆ Քենեդի
  • Ջեֆ Դեհարտ - նախագահ Ռիչարդ Նիքսոն
  • Մարկ Ֆեյրչայլդ- գլխավոր դատախազ Միտչել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://theworldofmovies.com/the-irishman-movie-review-netflix/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Todd, Harry (2019 թ․ հուլիսի 29). «Martin Scorsese's The Irishman Gets First-Look Photos, World Premiere Date». Paste. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Fleming Jr., Mike (2019 թ․ օգոստոսի 27). «Netflix Sets November 1 Theatrical Bow For Martin Scorsese-Directed 'The Irishman:' 27 Day US & UK Rollout Comes Before Pic Streams For Thanksgiving Holiday». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Smith, Oliver (2011 թ․ նոյեմբերի 30). «Is the long-awaited 'The Irishman' the next film for Scorsese? |». Scorsesefans.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  7. Han, Angie (2014 թ․ սեպտեմբերի 9). «Al Pacino Says Martin Scorsese's 'The Irishman' Still Happening; Bobby Cannavale Joins Cast». slashfilm.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Plumb, Ali (2015 թ․ հոկտեմբերի 1). «Exclusive: Robert De Niro says he'll be Reuniting With Martin Scorsese Next Year for 'I Heard You Paint Houses'». digitalspy.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Keslassy, Elsa (2015 թ․ հոկտեմբերի 16). «Martin Scorsese Talks 'Vinyl,' 'The Departed' at Lyon Lumiere Fest». Variety.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. Lang, Brent (2016 թ․ մայիսի 13). «Cannes: Martin Scorsese's 'The Irishman' Has Buyers Frustrated and Salivating (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  11. Pulver, Andrew (2019 թ․ հոկտեմբերի 13). «Martin Scorsese defends decision to make deal with Netflix for The Irishman». Guardian.
  12. Bradshow, Peter (2019 թ․ հոկտեմբերի 13). «The Irishman review: Martin Scorsese's finest film for 30 years». Guardian.
  13. Плахов, Андрей (2019 թ․ հոկտեմբերի 23). «Несвятая троица». Коммерсант.