Իսաբել Ալյենդե Լյոնա (իսպ.՝ Isabel Allende Llona, օգոստոսի 2, 1942(1942-08-02)[1][2][3][…], Լիմա, Պերու[4]), չիլիացի գրող[6][7], ում գործերը շատ հաճախ գրված են մոգական ռեալիզմի սկզբունքների հիման վրա։ Ալյենդեի հայտնի գործերից են «Ոգիների տունը» (La casa de los espíritus, 1982) և «Դևերի քաղաքը» (La ciudad de las bestias, 2002)։

Իսաբել Ալյենդե
իսպ.՝ Isabel Allende
Ծնվել էօգոստոսի 2, 1942(1942-08-02)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրԼիմա, Պերու[4]
Մասնագիտությունգրող, լրագրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Չիլի
ԿրթությունLiceo Nº 1 Javiera Carrera?
ԺանրերՆովել
Գրական ուղղություններՖեմինիզմ և մոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՀոգիների տունը, Զորո և A Long Petal of the Sea?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն[5]
ՊարգևներՉիլիի գրականության ազգային մրացանակ
ԱմուսինՄիգել Ֆրիաս և Վիլի Գորդոն
ԶավակներՊաուլա Ֆրիաս Ալենդե և Nicolás Frías Allende?
ԱզգականներՍալվադոր Ալյենդե, Լաուրա Ալյենդե և Ramón Huidobro Domínguez?
Կայքisabelallende.com
 Isabel Allende Վիքիպահեստում

Ալյենդեն անվանվել է «աշխարհի ամենաընթերցվող իսպանալեզու հեղինակ»[8]։ 2004 թվականին Ալյենդեն աշխատանքի է անցնում Արվեստի և գրի ամերիկյան ակադեմիայում[9], իսկ 2010 թվականին ստանում է Չիլի գրականության ազգային մրացանակ։

Ալյենդեի վեպերը հաճախ ստեղծված են սեփական փորձի վրա, պատմում են տարբեր կանանց կյանքի պատմությունը և միահյուսում են միմյանց հետ իրականությունն ու առասպելը։ Ալյենդեն շատ անգամ դասախոսել է Ամերիկայի համալսարաններում, դասավանդել՝ գրականություն։ 2003 թվականին նա ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և 1989 թվականից ամուսնու հետ բնակվում է Կալիֆոռնիայում։

Հայերեն թարգմանությամբ առցանց լույս է տեսել նրա «Երկու բառ» ստեղծագործությունը[10]։

Աշխատանքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 http://www.theguardian.com/books/2008/jun/09/isabelallende
  5. https://www.instagram.com/p/CG2t2NYA2yn/
  6. «Isabel Allende: "Big Think Interview with Isabel Allende" June 16, 2010"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  7. Isabel Allende: "¡Escribo bien! Por lo menos admítanme eso" [Emol], 17 December 2009
    Vengo a Chile por lo menos tres veces al año, me comunico con Chile todos los días a través de Skype con mi mamá, estoy enterada de lo que pasa y cuando me preguntan 'qué eres' digo automáticamente 'chilena'. Vivo en América, pero me siento profundamente chilena en la manera de vivir, de ser: soy mandona, metete, dominante, intrusa, hospitalaria, tribal. (Isabel Allende)
  8. «Isabel Allende Named to Council of Cervantes Institute. Latin American Herald Tribune. 23 October 2009». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  9. «American Academy of Arts and Letters - Current Members». Artsandletters.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
  10. «Իսաբել Ալյենդե | Երկու բառ | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաբել Ալյենդե» հոդվածին։