Իսահակ Մինց
Մինց Իսահակ Իզրաիլևիչ (հունվարի 22 (փետրվարի 3), 1896, Կրինիչկի, Q12114857?, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1991, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ 1936 թվականից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Իսահակ Մինց | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22 (փետրվարի 3), 1896 |
Ծննդավայր | Կրինիչկի, Q12114857?, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 5, 1991 (95 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
1918-1920 թվականներին եղել է քաղաշխատող կարմիր բանակում։ 1926 թվականին ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (Մոսկվա), այնուհետև գիտական և մանկավարժական աշխատանք է տարել Մոսկվայի համալսարանում, ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, \Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, Հասարակական գիտությունների ակադեմիայում, ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1962 թվականից «Հոկտեմբերյան մեծ հեղափոխության պատմություն» կոմպլեքսային պրոբլեմի ԽՍՀՄ ԳԱ գիտխորհրդի նախագահն է։
Աշխատությունները վերաբերում են «ԽՄԿԿ պատմությանը», Հոկտեմբերյան հեղափոխությանը, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, խորհրդային հասարակության պատմությանն ու միջազգային հարաբերություններին։ «Սովետական Միության կոմունիստական կուսակցության պատմության» (1959) հեղինակներից է, ԽՄԿԿ պատմություն բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ։ Պետական (1943, 1946), լենինյան (1974) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և մեդալներով։
Երկեր
խմբագրել- Великая Октябрьская социалистическая революция и прогресс человечества, М., 1967
- История Великого Октября, т. 1—3, М., 1967-1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 565)։ |