Իսայաս Աֆևերկի
Իսայաս Աֆևերկի (տիգ.՝ ኢሳይያስ ኣፈወርቂ, փետրվարի 2, 1946[1][2], Ասմարա, Եթովպական կայսրություն), էրիթրեացի պետական գործիչ, 1993 թվականից Էրիթրեայի առաջին նախագահ, Էրիթրեայի Ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար, գլխավորել է Եթովպիայի դեմ Էրիթրեայի անկախության պայքարը։
Իսայաս Աֆևերկի | |
Կուսակցություն՝ | People's Front for Democracy and Justice? |
---|---|
Կրթություն՝ | Ադիս-Աբեբայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Բռնապետ |
Դավանանք | Մոնոֆիզիտություն և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 2, 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ասմարա, Եթովպական կայսրություն |
Քաղաքացիություն | Էրիթրեա |
Ամուսին | Arsema Mehari? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱպստամբական շարժում
խմբագրելԻսայաս Աֆևերկին ծնվել է 1946 թվականի փետրվարի 2-ին՝ Ասմերայում։ Էթնիկ ծագումով տիգրայի է[3]։ 1966 թվականին նա Ադիս Աբեբայում թողել է ուսումը և 1967 թվականին անդամագրվել է Էրիթրեայի ազատագրման ճակատին, որը պայքարում էր Եթովպիայից Էրիթրեայի անկախացման համար[4]։ 1968 թվականին Չինաստանում մարտական վերապատրաստում է անցել[5]։ 1968 թվականից մինչև 1976 թվականը Աֆևերկին հանդիսացել է դիվիզիայի հրամանատարի տեղակալն ու քաղաքական կոմիսարը[6], 1970 թվականին ղեկավարել է ճակատային հատվածում ապստամբ ջոկատները։ 1970 թվականին նա դարձել է ապստամբական ձախակողմյան շարժման՝ Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի համահիմնադիր[5]։ 1977 թվականից օգնություն է ցույց տվել իշխանության եկած հեղափոխական շարժման իր համախոհ գնդապետ Մենգիստ Խայլե Մարիամին։ 1987 թվականին նա ընտրվել է Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար[4]։ Գլխավորել է Եթովպիայից Էրիթրեայի անկախության կռիվը՝ ընդդեմ Խայլե Սելասսի, իսկ հետո՝ Մենգիստ Խայլե Մարիամի կառավարական ուժերի։
1991 թվականին Մենգիստի տապալումից հետո Էրիթրեան փաստացի անկախություն է ձեռք բերել։ 1991 թվականի մայիսի 29-ին Աֆևերկին հայտնել է Էրիտրեայում ժամանակավոր կառավարության ստեղծման մասին[7]։
Էրիթրեայի նախագահ
խմբագրել1993 թվականի ապրիլի 23-25-ին Էրիթրեայում տեղի է ունեցել հանրաքվե՝ անկախության վերաբերյալ, որի արդյունքում քվեարկողների 99,83 % արտահայտվել են Եթովպիայից անկախանալու օգտին[8]։ Նույն հանրաքվեի արդյունքներով Աֆևերկին դարձել է նոր պետության ղեկավարը։ Մայիսի 24-ին Իսայաս Աֆևերկին ընտրվել է անկախ Էրիթրեայի առաջին նախագահ։ Շուտով ընտրվել է սահմանադրական ժողով, որը 1997 թվականին ընդունել է երկրի սահմանադրությունը, սակայն մինչ օրս այդ մարմինն է իրականացնում խորհրդարանի գործառույթները։ Նույն թվականին Աֆևերկին հետաձգել է նախագահական ընտրությունները, իսկ 2001 թվականին նա փաստացի արգելել է ազգային մամուլի գործունեությունը[4]։ Երկրում ընտրություններ տեղի չեն ունենում։ 2015 թվականի հունիսին ՄԱԿ-ը մեղադրել է Աֆևերկիին մարդու իրավունքների խախտման մեջ՝ հայտնելով, որ նա «մարդկանց վրա ազդում է կոպտագույն խախտումների միջոցով, որոնք հավասար են մարդկության դեմ հանցագործության»։ «Միջազգային համաներում» կազմակերպությունը համարում է, որ նախագահ Իսայաս Աֆևերկիի կառավարությունը բանտ է նետել 10 000 քաղաքական բանտարկյալների։ Կազմակերպությունը նաև հաստատել է, որ երկրում լայն տարածում ունեն կտտանքները, պատժի ու հարկադրանքի այլ միջոցները։ Աֆևերկիի իշխանության ներքո Էրիթրեան դարձել է համաշխարհային շուկայում զենքի վաճառքի խոշորագույն միջնորդներից մեկը[9]։
Եթովպա-էրիթրեական պատերազմ
խմբագրելՄենես Զենաուի նոր եթովպական կառավարության հետ նախնական բարեկամական հարաբերությունները խախտվել են 1998 թվականին և երկրների միջև սկսվել է եթովպա-էրիթրեական արյունալի պատերազմ, որը շարունակվել է մինչև 2000 թվականը։
1998 թվականի մայիսին էրիթրեական զորքերը գրավել են երեք վիճելի սահմանային տարածքներից մեկը՝ Բադմեն։ 1999 թվականի փետրվարին եթովպական զորքերը հակագրոհի են անցել և վերագրավել Բադմեն, իսկ նոր գրոհի արդյունքում՝ 2000 թվականի մայիսին դուրս են եկել ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի վրա, որը տանում է դեպի Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերա[3]։ 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Աֆևերկին և Զենաուին ՄԱԿ-ի միջնորդությամբ Ալժիրում խաղաղ համաձայնագիր են կնքել[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.madote.com/2010/11/president-isaias-afwerkis-biography.html
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 ЛЕОНИД Ъ-ГАНКИН, КОНСТАНТИН Ъ-ЛАНТРАТОВ (15.04.2005). «Всем сестрам по стволам» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
- ↑ 4,0 4,1 4,2 «Isaias Afwerki» (անգլերեն). Encyclopædia Britannica.
- ↑ 5,0 5,1 «Eritrea country profile» (անգլերեն). BBC. 2010 թ․ նոյեմբերի 30.
- ↑ «Afwerki Isaias» (անգլերեն). AfDevInfo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Ethiopia / Eritrea War» (անգլերեն). GlobalSecurity.org.
- ↑ «Elections in Eritrea» (անգլերեն). AFRICAN ELECTIONS DATABASE.
- ↑ Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003). «Все мировые лидеры» (ռուսերեն). Журнал «Коммерсантъ Власть».
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Эфиопия и Эритрея прекращают войну» (ռուսերեն). Русская служба би-би-си. 12 декабря 2000 г.
Արտաքին հղումներ
խմբագրել- New Internationalist feature on Isaias Afewerki
- Parade 2010- World’s Worst Dictators
- Official website of the Ministry of Information of Eritrea
- Official website of the Ministry of Education of Eritrea
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսայաս Աֆևերկի» հոդվածին։ |