Իսայի Սերգեյի (Սարգսի) Վարունցյան (սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1898, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1988(1988-11-05), Մոսկվա, ԽՍՀՄ), բուսաբույծ-ընտրասերումնաբան։ ՀամԳԳԱ ակադեմիկոս (1949

Իսայի Վարունցյան
Ծնվել է1898 հոկտեմբերի 10
Շուշի
Մահացել էնոյեմբերի 5, 1988(1988-11-05) (տարիքը 90)
Մոսկվա
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԲուսաբույծ-ընտրասերումնաբան
Հաստատություն(ներ)Համամիութենական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

1923 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1940-1946 թվականներին եղել է ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարության տեխնիկական մշակաբույսերի սորտափորձարկման կայանի պետ, միաժամանակ, մինչև 1961 թվականը՝ Համամիութենական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (ՀամԳԳԱ) տեխնիկական մշակաբույսերի բաժանմունքի փոխնախագահ,1961-1964 թվականներին՝ ՀամԳԱԱ բուսաբուծության և ընտրասերման բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1965-1975 թվականներին՝ նույն բաժանմունքի բյուրոյի, 1975-1985 թվականներին՝ տեխնիկական մշակաբույսերի բաժանմունքի անդամ, 1949-1965 թվականներին, միաժամանակ՝ «Ագրոկենսաբանություն» (ռուսերեն) ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

Մրցանակներ

խմբագրել
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949

Գործունեություն

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են խաչասերման առավել արդյունավետ եղանակների մշակման, սորտափորձարկման, բամբակենու սերմնաբուծության համակարգի կազմակերպման խնդիրներին։ Ցրտադիմացկուն սորտեր ստանալու նպատակով 1930 թվականին առաջինն է կիրառել «սադրիչ» միջավայրի եղանակը և ստացել բամբակենու վաղահաս, բարձր բերքատու, դիմացկուն տեսակներ[1]։

  • Хлопчатник, Москва, 1952.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.