Իսաջան Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսաջան Առաքելյան ((Կոլոտ), ծննդյան թվականն անհայտ է - օգոստոսի 29, 1903 թվական, Ռուսական կայսրություն, Կարսի մարզ, քաղաք Կարս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Իսաջան Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1903[1] |
Ծննդավայր | Շուշի |
Մահացել է | 1903 թվականի Օգոստոսի 29-ը |
Մահվան վայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատանք | կուսակցական քարոզիչ |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Շուշիի թեմական դպրոցը։ Սկզբնական շրջանում գործել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Շուշիի կազմակերպությունում։ 1902 թվականի սկզբին Իսաջանը Բաքվից անցել է Կարս, ՀՅԴ Կարսի կառույցում ստանձնել շրջիկ-գործչի պաշտոն և բավականին լավ կատարել իր դերը Կարսի մարզի գյուղական համայնքներում։ Նույն թվականի ապրիլին Իսաջանը անցել է ռուս-թուրքական սահմանը և քարոզչություն կատարել Բասենի շրջանում։ Իսաջանը ցանկանում էր ռմբակոծության մասնագետ դառնալ, որպեսզի այնուհետև խմբով անցներ Սասուն, բայց մի սխալի հետևանքով 1903 թ. օգոստոսի 29-ին երեկոյան ժամը 5-ին Կարսի Կուբինսկի գնդի հետևում գտնվող բնակարանում զոհվել է ռումբի պայթյունից։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), 2 հատորով, հատ. 1, Երևան, 2005:
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007:
- Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1938, թիւ 6, էջ 130։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա. հատ., Երեւան, 1990։
- Թաշճեան Վ., Իշխանը (Վանայ Իշխանի կեանքն ու գործունէութիւնը), Երեւան, 1994։