Իսավրյան դինաստիա
Իսավրյան դինաստիա (հուն․՝ Δυναστεία των Ισαύρων) - կայսերական դինաստիա Բյուզանդիայում 717- 802 թվականներին։
Պատմություն
խմբագրելՀիմնադիրն էր Լևոն III Իսավրացին։ Արքայատոհմի անվանումը՝ Իսավրյան, պայմանական է և կապված է հիմնադրի՝ Լևոն III-ի մականվան հետ՝ («Իսավր»), թեև իրականում նրա տոհմը ծագում է ոչ թե Իսավրիայից, այլ Սիրիայից։
Իսավրյան դինաստիայի օրոք վերջնականապես ձևավորվել է նահանգների կառավարման բանակաթեմային համակարգը, ազատ գյուղացիությունը դարձել է կայսրության ֆինանսական և ռազմական հզորության հիմքը, սկզբնավորվել է պատկերամարտությունը։ Լայն չափեր է ընդունել Պավլիկյան շարժումը։ Իսավրյան դինաստիայի կայսրերը կապեր են պահպանել արաբական տիրապետության տակ գտնվող Հայաստանի առանձին նախարարների հետ։ Գրիգոր Բ Մամիկոնյանը գաղտնի համաձայնություն է կնքել Կոստանդին V-ի հետ Խալիֆայության դեմ ապստամբության (748) նախօրեին։ Նրանց օրոք ուժեղացել է հայերի արտագաղթը Բյուզանդիա, մեծացել հայերի դերը բյուզանդական ռազմական ավագանու կազմում։ Որոշ ուսումնասիրողներ (Լ. Բրեյե, սկզբում նաև՝ Ն. Ադոնցը) Իսավրյան դինաստիան համարել են հայկական, թեև առայժմ այդ բանը հաստատող ուղղակի փաստեր չեն հայտնաբերվել։
Տիրակալներ
խմբագրելԻսավրյան դինաստիայի ներկայացուցիչները բյուզանդական գահին.
- Լևոն III Իսավրացի ( 717 - 741 թթ.)
- Կոստանդին V (741 - 775), Լևոն III-ի որդին
- Արտավազդ (ուզուրպատոր։ 742—743), Լևոն III-ի դստեր՝ Աննայի ամուսինը
- Լևոն IV Խազար (775 - 780), Կոստանդին V-ի որդին
- Կոստանդին VI Կույր (780 - 797), Льва IV-ի որդին
- Իրինա (797—802), Լևոն IV-ի այրին, Կոստանդին VI-ի մայրը
Հղումներ
խմբագրել- Исаврийская династия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- «EMPERORS 717-802 (ISAURIAN DYNASTY)». Foundation for Medieval Genealogy (անգլերեն). Վերցված է 3 августа 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 393)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսավրյան դինաստիա կատեգորիայում։ |