Իսլանդիայի պատմություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Իսլանդիայի պատմություն. բնակեցումն սկսվել է մոտ 870 թվականին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ Նրանք կղզին անվանեցին Iceland՝ «Սառույցի երկիր»։
Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (10-րդ դարի 80-ական թվականներին) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000 թվականին)։ 930 թ.-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները)։ Յուրահատուկ պայմանների պատճառով Իսլանդիայում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները։ 1000 թ.-ին ընդունել են քրիստոնեություն։ Մինչև 13-րդ դար Իսլանդիայում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը։ Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է 13-րդ դարում։ 1262 թ.-ին Իսլանդիան ենթարկվել է Նորվեգիային, որի հետ և 1380 թ.-ին ունիայով միացել է Դանիային, իսկ 1397 թ.-ից մտել Դանիաշվեդանորվեգական Կաչմարյան անխայի մեջ։
Նորվեգիան թագավորության ստատուսից զրկվելուց (1537) հետո Իսլանդիայի կառավարումն անցել է Դանիային։ 1800 թ.-ին դանիական թագավորի հրամանով վերացել է իսլանդական ալտինգը։ 19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը։ 19-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին Իսլանդիան ստացել է որոշ ինքնավար իրավունքներ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առաջացել են քաղաքական և հասարակական կազմակերպություններ. 1916 թ.-ին վերջնականապես ձևավորվել են սոցիալ-դեմոկրատական և առաջադիմական (ֆերմերական) կուսակցությունները, ինչպես նաև Իսլանդիայի Արհմիութենական ֆեդերացիան։
1918 թվականինոյեմբերի 30-ին Իսլանդիայի և Դանիայի միջև կնքվել է նոր ունիա, որով Իսլանդիան մնում էր սուվերեն պետություն (Իսլանդիայի պաշտպանությունը և արտաքին գործերը վարում էր Դանիան)։
1940 թվականիապրիլին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ֆաշիստական Գերմանիայի կողմից Դանիայի օկուպացումից հետո, Իսլանդիայում ափ իջան անգլիական զորքերը։ 1941 թ.-ին նրանց փոխարինեցին ամերիկացիները։ 1943 թվականիդեկտեմբերին ավարտվեց Դանիա-Իսլանդական ունիայի գործողության ժամկետը։ 1944 թվականիմայիսի հանրաքվեի ժամանակ իսլանդացիների ճնշող մեծամասնությունն արտահայտվեց ունիայի լուծարքի և հանրապետության հռչակման օգտին։
1944 թվականի հունիսի 17-ին Իսլանդիան հռչակվեց հանրապետություն։
Պատերազմից հետո պայքար ծավալվեց ամերիկյան զորքերի դուրսբերման համար։ 1946 թ.-ին ԱՄՆ իր զորքերը դուրս բերելու դիմաց իրավունք ստացավ օգտագործել Կեբլավիկի (Կաֆլավիկ) օդանավակայանը։ 1948 թ.-ին Իսլանդիան մտավ Մարշալի պլանի համակարգի մեջ, իսկ 1949 թ.-ին դարձավ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ։ 1951 թվականիմայիսի 5-ին ստորագրվեց Իսլանդիայի «պաշտպանության մասին» իսլանդա-ամերիկյան համաձայնագիր, որով Իսլանդիան փաստորեն վերածվեց ԱՄՆ-ի ռազմական բազայի։ Հասարակության ճնշման տակ 1956 թվականիմարտի 28-ին ալտինգը որոշեց վերանայել այդ համաձայնագիրը, սակայն այդ հարցի քննարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով։
1950—1960-ական թթ. բնակչության կենսամակարդակի անկմանը աշխատավորները պատասխանեցին հուժկու գործադուլներով։ 1971 թվականիհուլիսին պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների կառավարությունը՝ Օ. Յոհաննեսոնի գլխավորությամբ, որը հրաժարվեց մտնել «ընդհանուր շուկայի» մեջ, հանդես եկավ 1951 թվականիիսլանդա-ամերիկյան համաձայնագրի վերանայման օգտին։ 1972 թ.-ին Իսլանդիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ կնքեց ազատ առևտրի համաձայնագիր։
1972—1973 թթ.-ին Իսլանդիայի ափամերձ ձկնորսական գոտին 12-ից 50 մղոնի հասցնելու պատճառով սրվեցին հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԳՖՀ-ի հետ։ 1974 թվականիօգոստոսին կազմվեց Գ. Հալգրիմսոնի կառավարությունը, որը հայտարարեց, որ պետք է զարկ տա Արևմուտքի երկրների հետ «պաշտպանական համագործակցությանը» և նպաստի Արևմուտք-Արևելք հարաբերությունների բարելավմանը։ 1974 թվականիհոկտեմբերին կնքվեց իսլանդա-ամերիկյան պաշտպանական նոր համաձայնագիր, ըստ որի կրճատվեց Իսլանդիայում գտնվող ամերիկյան զորքերի թիվը։
Իսլանդիան ՄԱԿ-ի անդամ է 1946 թ.-ից։ Տնտեսապես սերտորեն կապված է ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |