Իսկ եթե սա սե՞ր է
«Իսկ եթե սա սե՞ր է» (ռուս.՝ «А если это любовь?»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանը[2][3][4][5]։
Իսկ եթե սա սե՞ր է ռուս.՝ А если это любовь? | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Ռայզման[1] |
Սցենարի հեղինակ | Իոսիֆ Օլշանսկի և Յուլի Ռայզման |
Դերակատարներ | Ժաննա Պրոխորենկո, Իգոր Պուշկարյով և Անդրեյ Միրոնով |
Օպերատոր | Ալեքսանդր Խարիտինով |
Երաժշտություն | Ռոդիոն Շչեդրին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 102 րոպե |
IMDb | ID 0147806 |
Ֆիլմում իրենց առաջին կինոդերերն են կատարել Ալեքսանդրա Նազարովան, Անդրեյ Միրոնովը և Եվգենի Ժարիկովը։ Ֆիլմը բանավեճի տեղիք է տվել մամուլում և գաղափարական ատյաններում։
Սյուժե
խմբագրելՖիլմը տասներորդ դասարանի աշակերտներ Քսենյա Զավյալովայի (Ժաննա Պրոխորենկո) և Բորիս Ռամզինի (Իգոր Պուշկարյով) դրամատիկ սիրո մասին է։
Գերմաներենի ուսուցչուհին դասի ժամանակ աշակերտուհիներից մեկից վերցնում է նամակ, որը նա գտել էր հատակին։ Լինելով շատ խիստ բարքերի տեր՝ ուսուցչուհին նախ նամակը ցույց է տալիս տնօրենին, ապա դասարանի աշակերտուհիներից մեկին հանձնարարում է իմանալ, թե ով է այն գրվել։ Հետագա իրադարձությունների ընթացքում պարզվում է, որ նամակը գրել է նույն դասարանի աշակերտ Բորիս Ռամզինը և այն աղղված է իր համադասարանցուն՝ իր կողքին նստող Քսենյա Զավյալովային։ Վախենալով դեպքերի հետագա զարգացումից՝ Քսենյան չի համարձակվում հաջորդ օրը դպրոց գնալ։ Տեսնելով նրա անվճռականությունը և շփոթությունը՝ Բորիսն առաջարկում է միասին գնալ անտառ։ Անտառում նրանք ընկնում են անձրևի տակ և ապաստան գտնում հին կիսախարխուլ եկեղեցում։ Այնտեղ նրանք առաջին անգամ բարձրաձայնում են իրենց զգացմունքների մասին, քանի որ նախկինում միայն նամակագրություն էին վարում։ Այդ նույն ժամանակ Քսենյայի տանը իրարանցում է տիրում. նա ժամանակին չի վերադառնում դպրոցից, իսկ նրա կրտսեր քույրը տանը հայտարարում է, թե ինչպես է իր ընկերուհին Քսենյային տեսել մի տղայի հետ դեպի անտառ գնալիս։ Քսենյայի մայրը զայրանում է բակի կանանց ոչ երկիմաստ ծաղրանքներից, և երբ Քսենյան վերադառնում է տուն, բոլորի մոտ ապտակում է նրան։ Հաջորդ օրը սիրահարներին ստիպում են բացատրություն տալ տնօրենի աշխատասենյակում։ Բոլոր իրադարձությունների արդյունքում Քսենյան ծանր ապրումներ է ունենում և ամփոփվում իր մեջ։ Նա վախենում է տնից դուրս գալ, նրա ապրումները վերածվում են կասկածամտության, երբ նրան թվում է, թե բոլորը ծաղրում են իրեն։ Բորիսը քաջություն է ցուցաբերում և չի վախենում ծաղրանքներից, քանի որ սերը հանցագործություն չէ։ Դասընկերներն ըմբռնումով ու համակրանքով են վերաբերվում նրանց, ուսուցիչների և այլ մեծահասակների կարծիքները բաժանվում են. ոմանք նրանց հարաբերություններում տեսնում են պարկեշտության խախտում և «բարոյական հիմքերի» խաթարում, ոմանք դա համարում են լուսավոր զգացմունք, որին պետք չէ միջամտել, մանավանդ այդպես աննրբանկատորեն։ Քսենյայի մայրը զղջում է իր արարքի համար, և դստեր հետ զրույցում նրան հասկացնում է, որ տղամարդկանց «մտքին միայն մի բան է», և այդ պատճառով էլ չարժե հավատալ Բորիսին։ Աղջիկը հակասությունների մեջ է ընկնում, որոնք ազդում են նրա վարքագծի վրա. նա ձգտում է դեպի Բորիսը և միաժամանակ համաձայնում է, որ նա պետք է հեռանա։ Հուսահատությունից նա փորձում է թունավորվել, ինչի մասին դասընկերներն իմանում են աշակերտներից մեկից գերմաներենի դասին։ Եզրափակիչ դրվագում ֆիլմի հերոսները հանդիպում են բաժանումից մի քանի ամիս անց․ այդ ընթացքում Քսենյան եղել է հիվանդանոցում, իսկ Բորիսը հոր հետ մեկնել էր արշավախմբի։ Բորիսը նախկինի պես սիրում է աղջկան, սակայն նրա զգացմունքները կարծես թե քայքայվել են հոգեկան տրավմայի ազդեցությամբ։ Քսենյան Բորիսին ասում է, որ մեկնելու է Նովոսիբիրսկ՝ կրթությունը շարունակելու։ Բորիսն առաջարկում է գնալ նրա հետ, սակայն Քսենյայի արձագանքը միանշանակ չէ։ Բորիս նայում հեռացող աղջկա հետևից։
Դերեում
խմբագրել- Ժաննա Պրոխորենկո – Քսենյա Զավյալովա
- Իգոր Պուշկարյով – Բորիս Ռամզին
- Ալեքսանդրա Նազարովա – Նադյա Բրագինա[6]
- Նինա Շորինա – Ռիտա Կաբալկինա
- Յուլյա Ցոգլին – Նատաշա Սմիրնովա
- Նատալյա Բատիրևա – Լարիսա
- Անդրեյ Միրոնով[7][8] – Պյոտր
- Եվգենի Ժարիկով – Սերգեյ
- Անատոլի Գոլիկ – Իգոր
- Գենադի Յուդենիչ – Ժենկա
- Նադեժդա Ֆեդոսովա – Տատյանա Մաքսիմովնա, Քսենյայի մայրը
- Օլգա Շախովա – Պրասկովյա Իվանովնա, Քսենյայի տատը
- Լենա Շկալիկովա – Տանյա, Քսենյայի քույրը
- Աննա Պավլովա – Սոֆյա Իվանովնա, Բորիսի մայրը
- Վիկտոր Խոխրյակով – Պավել Աֆանասևիչ, Բորիսի հայրը[9]
- Մարիա Անդրիանովա – կին
- Մարիա Դուրասովա – Անաստասիա Գրիգորևնա, դպրոցի տնօրեն
- Անաստասիա Գեորգիևսկայա – Մարիա Պավլովնա, գերմաներենի ուսուցչուհի
- Նինա Բելոբորոդովա – Լյուդմիլա Նիկոլաևնա, դասղեկ
- Եվգենի Բիկադորով – Տորոպով
- Վլադիմիր Կոլչին – Սերգեյ Սերգեևիչ
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
- Սցենարիստներ՝ Իոսիֆ Օլշանսկի, Նինա Ռուդնևա, Յուլի Ռայզման
- Օպերատոր՝ Ալեքսանդր Խարիտոնով
- Կոմպոզիտոր՝ Ռոդիոն Շչեդրին
Թողարկում
խմբագրելՅուլի Ռայզմանի ֆիլմը դիտել է 22,6 մլն խորհրդային հանդիսատես։ Այն 768-րդ տեղում է ԽՍՀՄ կինովարձույթի պատմության մեջ[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0147806/
- ↑ Сергей Никоненко: «Прочитав воспоминания первой жены Есенина, я понял, что она идет ко мне домой»
- ↑ «Позднее раскаяние» и другие фильмы о несчастной школьной любви
- ↑ «Кинотеатры СЗАО устроят бесплатные кинопоказы к 8 марта». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ А если это любовь?
- ↑ Александра Назарова: «Нет страха перед будущим»
- ↑ Жизнь и смерть Андрея Миронова
- ↑ 8 марта родился Андрей Миронов
- ↑ А если это любовь? (1962) Full Cast & Crew
- ↑ СССР: Самые кассовые фильмы
Արտաքին հղումներ
խմբագրել- Аркус Л.; Марголит Е. «А если это любовь?». Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.