Իսթվիքյան վհուկներ
Իսթվիքյան վհուկներ (անգլ.՝ The Witches Of Eastwick), ամերիկյան կատակերգություն-ֆենտեզի՝ նկարահանված 1987 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Ջորջ Միլլերը։ Այն համանուն վեպի էկրանավորումն է, որի հեղինակն է ամերիկացի գրող Ջոն Ապդայկը։
Իսթվիքյան վհուկներ անգլ.՝ The Witches of Eastwick | |
---|---|
«Իսթվիքյան վհուկներ» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3], իգական բադի մուվի, սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ, կինոկատակերգություն և վեպի էկրանավորում |
Հիմք | Իսթվիքի վհուկները |
Թվական | հունիսի 12, 1987[4] և հոկտեմբերի 29, 1987[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջորջ Միլլեր[6][1][2][…] |
Պրոդյուսեր | Փիթեր Գուբեր, Ջոն Փիթերս և Նիլ Քենթոն |
Սցենարի հեղինակ | Մայքլ Քրիստոֆեր |
Դերակատարներ | Ջեք Նիքոլսոն[6][2][7][…], Շեր[2][7][8][…], Սյուզան Սարանդոն[6][2][7][…], Միշել Պֆայֆեր[6][2][7][…], Վերոնիկա Քարթրայթ[2][7], Ռիչարդ Ջենքինս[2][7], Կարել Ստրյոյկեն[2][7] և Քորի Քերիեր[9] |
Օպերատոր | Վիլմոշ Ժիգմոնդ |
Երաժշտություն | Ջոն Ուիլյամս |
Մոնտաժ | Հյուբերթ Ս. դե լա Բուիլերիե |
Պատմվածքի վայր | Մայամի |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Barris Industries և Warner Bros. |
Տևողություն | 113 րոպե և 117 րոպե |
Շահույթ | 63 766 510 $ |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 4206 |
Սյուժե
խմբագրելԱլեքսանդրա Մելֆորդը, Ջեյն Սպոֆորդը և Սյուկի Ռիջմոնտը երեք երիտասարդ կանայք են՝ կյանքից չբավարարված, որոնք ապրում են Նոր Անգլիայի Իսթվիք փոքր քաղաքում։ Ալեքսանդրան քանդակագործ է, միայնակ մայր։ Ջեյնը երաժշտության ուսուցիչ միջնակարգ դպրոցում՝ ամուսնալուծված։ Իսկ Սյուկին «Իսթվիքի աշխարհ» ամսագրի լրագրող է՝ վեց երեխաների մայր։ Բոլոր երեք կանանց միավորում է հին ընկերությունը։ Նրանք հանդիպում են հինգշաբթի օրերին, խմում են մարտինի, զբաղվում են մոգությամբ և երազում են իդեալական տղամարդու մասին։
Այդպիսի հավաքույթից մեկից հետո քաղաքում հայտնվում է մի այդպիսի տղամարդ և գնում է Լենոքսի տունը, որը տարածքում վատ համբավ ունեցող տուն էր համարվում։ Նրա հայտնվելը հուզում է փոքրիկ քաղաքի բնակիչներին։ Հատկապես անբարյացկամ է ընդունում քաղաքում բարեպաշտի համբավ ունեցող Ֆելիսիա Օլդենը։ Վերջինս Սյուկիի ղեկավար Քլայդ Օլդենի կինն է։
Օտարականը, հընթացս կարճ ժամանակի, կարողանում է դյութել բոլորին, սակայն նրա անունը մոգական կերպով ջնջվում է բնակիչների հիշողությունից։ Իր ելույթի ավարտից հետո Ջեյնը ծաղիկներ է ստանում գաղտնի երկրպագուի կողմից։ Բացիկի վրա միայն նշված էր «Դ» տառը։ Սյուկին բոլոր հնարավոր միջոցները գործի դնելով հիշում է նրա անունը։ Երբ բարձրաձայն արտասանվում է «Դերիլ վան Հորն» անունը, Սյուկիի մարգարիտը ցրիվ է գալիս ու Ֆելիսիան ընկնում է աստիճաններից։
Կարճ ժամանակ անց Դերիլը ծանոթանում է բոլոր երեք կանանց հետ։ Ալեքսանդրային սկզբից վանում է նրա հոխորտալից տոնը, բայց իր մասին անսպասելի ելույթից հետո սիրտը սկսում է «հալվել»։ Հետո նա գնում է Ջեյնի մոտ։ Սկզբից զբաղվում են երաժշտությամբ, հետո սիրով։ Դերիլը բացահայտում է Ջեյնի կիրքը, որից վերջինս կորցնում է գլուխը։ Վերջիվերջո հերթը հասնում է Սյուկիին, որը նույնպես չի դիմանում սատանա Դերիլի հմայքին։ Կանանց միջև առաջանում է մրցակցություն․ վերջիններս ուզում են, ինչ գնով էլ լինի, առաջինը գրավել Դերիլի ուշադրությունը։ Բայց Դերիլը բոլորին էլ հավաստիացնում է, որ նրանք հավասարապես թանկ են իր համար։ Անցկացնելով շատ ժամանակ միմյանց հետ՝ չորսով, Ալեքսը, Ջեյնն ու Սյուկին բացահայտում են, որ իրենց մոտ առաջացել են զարմանալի հատկություններ, որոնց նախկինում, մինչև Դերիլի հայտնվելը, վերագրում էին զուտ պատահականությանը։
Այդ ժամանակ Ֆելիցիան աստիճանաբար ցնորվում է։ Նա մշտապես պնդում է, որ Դերիլը սատանա է իսկ նրան շրջապատող կանայք՝ կատարյալ վհուկներ։ Նրան մշտապես հետևում են տեսիլքները։ Ու մի անգամ հերթական նոպաներից մեկի ժամանակ նա հարձակվում է ամուսնու վրա։ Ամուսինը չդիմանալավ կնոջ տարօրինակ պահվածքին և օրեցօր աճող խելագարությանը, սպանում է նրան։
Աղջիկները, հասկանալով որ կատարվածը Դերիլի ձեռքի գործն է, պայմանավորվում են այլևս չհանդիպել նրա հետ։ Վան Հորնը, մենությունից խենթացած, նրանց կյանքը վերածում է սարսափելի իսկական մղձավանջի։ Ալեքսն արթնանում է և, իր անկողնում տեսնում բազմաթիվ օձերի։ Ջեյնն իրեն տեսնում է հայելու մեջ այլանդակված տեսքով։ Իսկ Սյուկին սարսափելի ցավեր է ունենում, որից նա վախենում է աշխարհում ամենաշատը։ Արդյունքում նա ընկնում է հիվանդանոց։ Այնտեղ պարզվում է, որ հղի է։ Կարճ ժամանակ անց Ալեքսն ու Ջեյնը հասկանում են, որ իրենք նույնպես երեխայի են սպասում։ Աղջիկները որոշում են, որ Դերիլին չեզոքացնել արդար ճանապարհով չեն կարողանա։ Նրանք ձևացնում են, թե կրկին են ուզում վերադառնալ Դերիլի մոտ։ Առավոտյան, ճանապարհելով նրան քաղաք, կանայք սկսում են խորությամբ ուսումնասիրել սև մոգությունը։ Նրանք պատրաստում են Դերիլի կերպարով վուդու տիկնիկը և նրա հետ անում այն բոլորը, ինչ սովորել են անձամբ նրանից։ Դերիլը շտապում է տուն։ Միայն տանն է նա ընդունում իր իրական սատանայական կերպարը։ Աղջիկները սարսափից կոտրում են տիկնիկը, սակայն ոչ մի արդյունք չի ստացվում․ ավելին, Դերիլն ավելի է կատաղում։ Արդյունքում աղջիկները տիկնիկը նետում են կրակների մեջ և միայն այդ ժամանակ է Դերիլն անհետանում։
Անցնում է 18 ամիս։ Կանայք ապրում են Լենոքսի տանը մեծ ու հաշտ ընտանիքով։ Նրանք դաստիարակում են Դերիլի որդիներին։ Որոշ ժամանակ անց տան մեծ հեռուստացույցի էկրաններին հայտնվում է Դերիլը և շփվում որդիների հետ։ Մայրերը տեսնում են դա, ժպտում և անջատում են հեռուստացույցը․․․
Դերասան | Դեր |
---|---|
Ջեք Նիկոլսոն | Դերիլ վան Հորն |
Շեր | Ալեքսանդրա Մեդֆորդ |
Սյուզան Սարանդոն | Ջեյն Սպոֆորդ |
Միշել Պֆայֆեր | Սյուկի Ռիջմոնտ |
Վերոնիկա Քերթրայթ | Ֆելիսիյա Օլդեն |
Ռիչարդ Ջենկինս | Քլայդ Օլդեն |
Կարել Ստրյոյկեն | Ֆիդել |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Սկզբից Ալեքսանդրայի դերը պետք է խաղար Սյուզան Սարանդոնը, իսկ Դերիլ վան Հորնի դերը՝ Բիլ Մյուրեյը։
- Ալեքսանդրայի դերը սկզբում փորձել է Անժելիկա Հյուսթոնը։
Քննադատություն
խմբագրել«Իսթվիքյան վհուկները» ներկա պահին ունի 73 % դրական արձագանքներ Rotten Tomatoesկայքում[10]։ Իսկ Վաշինգտոն Փոստը գրում է, որ «Հոլիվուդը խախտում է բոլոր արգելքները, ձևափոխում է Ջոն Ապդայկի բնօրինակ գիրքը դեպի փառահեղ, անակնկալներով լեցուն հեքիաթի»[11]։
Մրցանակներ
խմբագրել- Առաջադրում՝ լավագույն ձայն և լավագույն օրիգինալ սաունթրեք Բրիտանական ակադեմիա (1988 թվական)
- Հաղթող՝ լավագույն վիզուալ էֆեկտներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0094332/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.filmaffinity.com/en/film990519.html
- ↑ http://www.metacritic.com/movie/the-witches-of-eastwick
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/czarownice-z-eastwick
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0094332/fullcredits
- ↑ http://bbfc.co.uk/releases/witches-eastwick-1970-3
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The Witches of Eastwick Movie Reviews». rottentomatoes.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Desson Howe (1987 թ․ հունիսի 12). «The Witches of Eastwick». washingtonpost.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Мюзикл «Իսթվիքյան վհուկներ» по одноимённому фильму Արխիվացված 2011-05-20 Wayback Machine
- «Իսթվիքյան վհուկներ»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: