Իվանովոյի մարզային երաժշտական թատրոն

Իվանովոյի մարզային երաժշտական թատրոն, (ռուս.՝ Ива́новский музыка́льный теа́тр) երաժշտական թատրոն Իվանովո քաղաքում։ ՌԽՖՍՀում (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) ստեղծված երաժշտական կոմեդիայի առաջին թատրոններից մեկը։ Ստեղծվել է 1934 թվականին։

Իվանովոյի մարզային երաժշտական թատրոն
Տեսակօպերային ընկերություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԻվանովո
Կայքivmuz.ru

Պատմություն

խմբագրել

1920-ականների վերջին Իվանովոյում և նրա շրջակայքում ճանաչված և հայտնի էր ինքնագործ դերասանների խումբը։ Դա մի փոքր թատերախումբ էր, որը հիմնականում կազմված էր օպերետի դերասաններից, ովքեր իրենց ներկայացումներով շրջագայում էին հարևան քաղաքներով և գյուղերով։ 1931 թվականին խումբն անվանակոչվում է «Իվանովո-Վոզնեսենսկի շարժական երաժշտական կոմեդիայի թատրոն» և արդեն հայտնի էր Վլադիմիրում, Յարոսլավլում, Կոստրոմայում և Վոլոգդայում։ Հաշվի առնելով «աշխտողների ցանկությունները»` Իվանովոյի շրջանային գործադիր մարմնի կողմից 1934 թվականի դեկտեմբերի 22-ին որոշում է ընդունվում մշտական երաժշտական թատրոն ստեղծելու մասին։ Այս օրը սովորաբար համարվում է թատրոնի ծննդյան օրը։ Կոլեկտիվին սեփական շենք է հատկացվում Կարմիր բանակի փողոցում։ Վ. Լենսկին նշանակվել է գեղարվեստական ղեկավար[1]։

Չնչին վերանորոգումից հետո, 1935 թվականի մարտի 3-ին, թատրոնն իր առաջին թատերաշրջանը բացում է «Հարրի Դոմելլա» (երաժշտությունը` Ա. Աշքենազիի, բեմադրությունը և լիբրետոն` Վ.Լենսկու) բեմադրությամբ։ Նույն թվականին հանդիսատեսը մի քանի պրեմիերա է դիտում թատրոնում, որոնցից են Կարլ Ցելերի «Թռչնավաճառը», Ֆրանց Լեգարի «Ուրախ այրին» և «Կապույտ մազուրկա» ստեղծագործությունները։ Մինչև պատերազմը խումբն ակտիվորեն շրջագայում էր, խաղացանկում ներառված էին խորհրդային ու օտար կոմպոզիտորների դասական օպերաներ և օպերետներ։ 1941 թվականի գարնանը թատրոնը տեղափոխվում է Ալմաթի, որտեղ և սկսվում է Մեծ հայրենական պատերազմը։ Մինչև 1942 թվականը Ալմաթիում, թատրոնի դերասանները մասնակցում են հայրենասիրական համերգներին և միջոցառումներին, ակտիվորեն դրամահավաք են անում ճակատի կարիքները հոգալու համար։

1942 հոկտեմբերին կոլեկտիվը վերադառնում է Իվանովո։ Ձևավորվում է ճակատային մի քանի բրիգադներ, որոնց խաղացանկում կային ռազմահայրենասիրական մի շարք ներկայացումներ. «Մոսկվայի բնակչուհին», «Ծովը լայնորեն բացվել է», որոնք դերասաններն առաջնագծում ներկայացրել են Կարմիրբանակայինների համար, ինչպես նաև` ներկայացումներ են խաղացել հոսպիտալներում։ Գոյության առաջին 10 տարիների ընթացքում Իվանովոյի երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է ավելի քան 50 ներկայացում։ 1947-1948 թվականներին թատերաշրջանում թատրոնը ԽՍՀՄ-ում առաջինն էր, որ բեմադրել է Իսահակ Օսիպովիչ Դունևսկու «Ազատ քամի» օպերետը։ Ստելայի դերի առաջին կատարողն էր Լյուդմիլա Գեորգիևնա Ադամանտովան, ով 1950 թվականին ստացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում։ Պեպիտայի դերի առաջին կատարել է Լյուբով Վիսոցկայան։

1950—1960 թվականներին թատրոն են գալիս երիտասարդ տաղանդավոր դերասաններ, այժմ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ Վ. Բիրիլոն, ժողովրդական արտիստ Վ. Կելինը, վաստակավոր արտիստներ Ս.Արտյուշկևիչը, Վ. Կանաբիխը։ 1986 թվականի դեկտեմբերի 25-ին[2] «Իվանովոյի մարզային երաժշտական թատրոնն» անվանփոխվել է` կոչվելով «Իվանովոյի մարզային երաժշտական թատրոն»[3]։ 1987 թվականին այն տեղափոխվել է Պուշկինի հրապարակում գտնվող Արվեստի պալատի շենքը։ Թատրնում տարբեր ժամանակներում խաղացած տաղանդավոր դերասաններից են Վ. Պիմենովը, Մ. Կոլցովան, Տ. Դրաչուկը, Վ. Կոչերժինսկին, Բ. Բեդնյակը, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ, բալետի դերասաններ Լ. Լակոմսկայան և Վ. Սերովը։ Նույն տարիներին թատրոնի երգչախմբում է աշխատել խորհրդային և ռուս ապագա ռեժիսոր Պյոտր Սոսեդովը[4][5]։

Գլխավոր ռեժիսոր Յու. Գվոզդիկովի ղեկավարությամբ թատրոնը բեմադրում է «Ծխախոտային կապիտանը», «Ես եկելձեզ ազատություն տալու» ներկայացումները, մանկական երաժշտական «Ոսկե ճուտիկը» հեքիաթ։

Հատկանշական է «Ծխախոտային կապիտան» ներկայացումը, որտեղ Վլադիմիր Կոչերժինսկին խաղում է Պետրոս Առաջինի դերը։ 1986 թվականի վերջին Արմաթիում անհանգիստ դրություն էր, և Ղազախստանի մայրաքաղաքում ամառային հյուրախաղերը բացվում են հենց այս ներկայացմամբ, որն ուշադրության է արժանանում հանդիսատեսի կողմից։ 1992-ից մինչև 1994 թվականը թատրոնում աշխատել են գլխավոր ռեժիսոր Վ. Կուչինը, բեմադրող դիրիժիորներ Գ. Ստրելեցկին և Վ. Շադրինը։ Նրանք բեմադրում են երկու` Ռոբեր Պլանկետի «Կոռուելյան զանգերը» և Ի. Շտրաուսի «Գիշերը Վենետիկում» դասական օպերետները։

1998 թվականին թատրոնը մասնակցում է «Ոսկե դիմակ» փառատոնին, «Խանումա» բեմադրությամբ (լիբրետո` Բ. Ռացեր և Բ. Կոնստանտինով, երաժշտությունը` Գ. Կանչելի)[6].: Տարբեր տարիներին թատրոնի հետ համագործակցել են մարզում և Ռուսաստանում արվեստի և թատրոնի հայտնի գործիչներ Լյուդմիլա Գեորգիևնա Ադամանտովան, Լյուբով Սեմենովնա Վիսոցսկայան, Յուրի Ալեքսանդրովիչ Կոգանը, Կոնստանտին Մաքսիմիչ Ադամովը, Ադա Ալեքսանդրովնա Ալսկայան, Էմմանուիլ Մայ Իսահակովիչը, Մատվեյ Արոնովիչ Մատվեևը, Հերման Միխայլովիչ Սավելևը, Վալերի Բորիսովիչ Սերովը, Վասիլի Միխայլովիչ Ուսոլցևը[7]։

Երկար տարիներ թատրոնում աշխատել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Կելինը, ով հանդիսատեսի կողմից հիշվում է որպես մի շարք դերերի փայլուն կատարող, որոնցից են Զախար Պապին («Կազակները»), Գլեբ Կազուլին («Քաղցր հատապտուղ»), Ֆեդերիկո («Շունը դեզի վրա») և Արիստրիդ Ժիրո («Ֆրասկիտա»)։

Հայտնի բեմադրություններ

խմբագրել
  • «Ծառա»-Նիկոլայ Ստրելնիկով (1936)
  • «Ազատ քամի»-Իսահակ Դունաևսկի (1947)
  • «Իմ հրաշալի տիկինը»-Ֆրեդերիկա Լոյ
  • «Ծխախոտային կապիտանը»-Նիկոլայ Ադուև (1987)
  • «Խանումա»-Գիյա Կանչելի (1998)
  • «Միստր իքս»-Իմրե Կալման (2011)
  • «Վիսոցկի»-բալետ` ըստ Վլադիմիր Վիսոցկիի ստեղծագործությունների
  • «Անօժիտ աղջիկ»-Ալեքսանդր Ֆրիլենդեր, բալետ

Ժամանակակից թատերախումբը

խմբագրել

Ռուսաստանի ժողովրդական արտիստ

  • Իրինա Սիտնովա

Ռուսաստանի վաստակավոր արտիստներ

  • Արկադի Լադիժենսկի(Գլխավոր դիրիժոր),
  • Վալենտինա Բիրիլո,
  • Թամարա Դրաչուկ,
  • Վլադիմիր Կոչերժինսկի,
  • Վալերի Պիմենով(բեմադրող ռեժիսոր),
  • Զինաիդա Ստուպակ։

Ղազախստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

  • Վլադիսլավ Զլիգարյով

(ըստ 2015 թվականի մայիս ամսվա տվյալների)


Թատրոնի ամբողջական կազմի, խաղացանկի և պաստառների հետ կարելի է ծանոթանալ թատրոնի պաշտոնական կայքում։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Гущина Н. Б, 2007
  2. Приказ № 234-п Ивановского областного управления культуры
  3. Театры Ивановской области
  4. Культурное строительство в Ивановской области, 1917-1987: сборник документов, 1987
  5. Е. А. Соседова о своем муже
  6. «Ивановская фиша». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  7. «Ивановский музыкальный театр — официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել