Իվան Գուբկին
Իվան Միխայլովիչ Գուբկին (ռուս.՝ Иван Михайлович Губкин, սեպտեմբերի 9 (21), 1871, Պոզդնյակովո, Մուրոմսկի շրջան, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1939[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային երկրաբան, խորհրդային նավթային երկրաբանության հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվականից), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1936 թվականից)։ Պետերբուրգի լեռնային ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1920—30-ական թվականներին ղեկավարել է երկրաբանական կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ։ Աշխատությունները նվիրված են նավթի երկրաբանությանը։ «Ուսմունք նավթի մասին» դասական երկում Գուբկինը ստեղծել է իր տեսությունը նավթի ծագման, նավթային հանքավայրերի ձևավորման պայմանների մասին, մշակել նավթի և գազի միգրացիայի, նավթային կուտակումների դասակարգման հարցերը, տեղաբաշխման օրինաչափությունները։
Իվան Գուբկին Иван Губкин | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9 (21), 1871 Պոզդնյակովո, Մուրոմսկի շրջան, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 21, 1939[1][2][3] (67 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի հանքային ակադեմիա, Երկրաբանական կոմիտե և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | petroleum geology? և երկրաբանություն[4] |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Paleontological society of Russia?[5] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ և Լեռնային ինստիտուտ |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Nikolai Kudryavtsev? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[5] |
Ivan Gubkin Վիքիպահեստում |
Գուբկինի աշխատանքները
խմբագրելՄեծ տեսական և գործնական արժեք ունեցան Գուբկինի աշխատանքները Վոլգա-Ուրալյան շրջանի նավթային բազայի ստեղծման վերաբերյալ։ «Ուրալա-Վոլգյան նավթաբեր մարզը» աշխատությունում Գուբկինը կանխատեսեց այդ շրջանի նավթարդյունաբերական հեռանկարները։ Չնայած որոշ երկրաբանների դիմադրությանը, Գուբկինի տեսակետները հաղթեցին։ Գուբկինի անմիջական մասնակցությամբ էին լուծվում Ուրալա-Կուզնեցկի կոմբինատի, Կարագանդայի, Ալթայի միներալահումքային բազայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Անդրկովկասի արդյունաբերական զարգացման խնդիրները։ 1937 թվականին Գուբկինը ընտրվեց Միջազգային երկրաբանական կոնգրեսի Մոսկվայում տեղի ունեցած 17-րդ նստաշրջանի նախագահ։ Նա առաջին գումարման ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գուբկինի անունով կա քաղաք ՌԽՖՍՏ Բելգորոդի մարզում։ Նրա անունը շնորհվել է Մոսկվայի նավթաքիմիական և գազի արդյունաբերության ինսաին և Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ երկրաբանության համալսարանին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԳԱ հաստատել է Ի․ Մ․ Գուբկինի անվան դրամական մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Губкин Иван Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 Синельникова Е. Ф. Русское палеонтологическое общество и власть в 1916–1920-е гг., The Paleontological Society of Russia and the Regime in the 1916–1920s (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 1. — С. 7—28. — ISSN 2076-8176; 2500-1221
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գուբկին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 240)։ |