Իվան Դուկե Մարկես
Իվան Դուկե Մարկես (իսպ.՝ Iván Duque Márquez, օգոստոսի 1, 1976[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի օգոստոսի 7-ից՝ Կոլումբիայի նախագահ։ Նախկինում եղել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։
Իվան Դուկե Մարկես Iván Duque Márquez | ||||
Իվան Դուկե Մարկեսը 2018 թվականին | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018, օգոստոսի 7 | ||||
Կուսակցություն՝ | Centro Democrático? | |||
Կրթություն՝ | Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի համալսարան և Sergio Arboleda University? (2000) | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և գրող | |||
Դավանանք | կաթոլիկություն | |||
Ծննդյան օր | օգոստոսի 1, 1976[1][2] (48 տարեկան) | |||
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա | |||
Քաղաքացիություն | Կոլումբիա | |||
Հայր | Iván Duque Escobar? | |||
Մայր | Juliana Márquez Tono?[3] | |||
Ամուսին | Maria Juliana Ruiz? | |||
Կայք՝ | ivanduque.com | |||
Պարգևներ | ||||
Կենսագրություն
խմբագրելԻվան Դուկե Մարտինեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 1-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Նրա հայրը՝ Իվան Դուկե Էսկոբարը, Բելիսարիո Բետանկուր Կուարտասի նախագահության տարիներին եղել է Հանրապետական Կոլումբիայի բնական պաշարների և հանքային ռեսուրսների նախարարը, ինչպես նաև Անտյոկիայի երկրամասի նահանգապետը (1981-1982)։
Նախնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Կոլումբիայի Սերխիո Արբոլեդիի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որից հետո ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում նախ և առաջ ուսանել է քաղաքամայր Վաշինգտոնի «Ամերիկյան համալսարան»-ում (տնտեսական իրավունքի բաժնում), այնուհետև նաև Ջորջթաունի համալսարանում և Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում։
1999 թվականին դարձել է Կոլումբիայի ֆինանսների նախարար (հետագայում՝ նախագահ) Խուան Մանուել Սանտոսի գլխավոր խորհրդականը։ 2001-2013 թվականներին աշխատել է համաամերիկյան զարգացման բանկում։ Դրանից հետո աշխատել է որպես Կոլումբիայում, Պերուում և Էկվադորում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալ։ 2014 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։
2018 թվականի նախագահական ընտրություններ
խմբագրել2017 թվականին պարզ դարձավ, որ Իվան Դուկե Մարկեսը կլինի Կոլումբիայի դեմոկրատական կենտրոն կուսակցության թեկնածուն հաջորդ տարում տեղի ունեցող նախագահական ընտրություններում։ 2018 թվականի նախագահական ընտրություններում Մարկեսը հավաքեց ձայերի 53,97%-ը՝ ընտրվելով Կոլումբիայի նախագահ[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20190331110202/https://www.las2orillas.co/duque-una-vida-en-fotos/
- ↑ 4,0 4,1 Iván Duque le entrega cuatro condecoraciones a Gustavo Petro — Noticias Caracol.
- ↑ Declaración conjunta del Presidente Iván Duque durante su visita de Estado a Perú — Government of Colombia.
- ↑ S. Korea, Colombia Agree To Expand Cooperation For Post-COVID Economic Recovery — (untranslated).
- ↑ Bolsonaro recebe presidente da Colômbia no Palácio do Planalto nesta terça-feira — G1.
- ↑ Duque y Abinader se condecoran mutuamente y sus gobiernos firman 6 documentos — Listín Diario.
- ↑ Concessão de alvarás a entidades agraciadas — Diário da República.
- ↑ 2022 Wilson Award Honorees — Woodrow Wilson International Center for Scholars.
- ↑ «Իվան Դուկե Մարկեսը հաղթեց Կոլումբիայի նախագահական ընտրություններում» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.