Իվան Թարխանով
Իվան Ռոմանի Թարխանով (ռուս.՝ Иван РомановичТарханов, հունիսի 3 (15), 1846, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1908, Krzeszowice, Կրակաու շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), նշանավոր բժիշկ, ֆիզիոլոգ, հոգեբան, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս։ Գրվել է նաև իշխան Թարխանով Ի. Ռ., Թարխան-Մոուրավի, Իվան Ռամազի Թարխանաշվիլի։
Իվան Թարխանով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3 (15), 1846 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1908 (62 տարեկան) Krzeszowice, Կրակաու շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նյարդակենսաբան, ֆիզիոլոգ, հոգեբան, համալսարանի դասախոս, ակադեմիկոս և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գործունեության ոլորտ | բժշկություն[1], ֆիզիոլոգիա[1], հոգեբանություն[1], հանրամատչելի գիտություն[1] և թարգմանչական գործունեություն[1] |
Անդամակցություն | Լեոպոլդինա և Q12868991? |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Իվան Սեչենով |
Հայտնի աշակերտներ | Մարիա Մանասեինա |
Ivan Tarkhanov (physiologist) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1846 թ. հունիսի 3 (15)–ին, Թիֆլիսում։ Վրացահայ ազնվականներ Թարխանյանների շառավիղն է («Բանբեր Հայաստանի արխիվների», Եր., 1971, 3, 157)։ Ունեցել է իշխանական տիտղոս։
1869 թ. ավարտել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան։ Եղել է նշանավոր ֆիզիոլոգներ Ֆ. Օվսյաննիկովի և Ի. Սեչենովի աշակերտը։ 1869 թ․ Ի. Սեչենովի աշակերտներից առաջինն է, որ գիտական աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծության վերաբերյալ։
1871 թ. Ի․ Սեչենովի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական թեզ «Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգացող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին» թեմայով։
1877 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1877-1895 թթ. եղել է նույն ակադեմիայի (1881 թ.-ից ՝ Ռազմա-բժշկական ակադեմիա) ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորը։ Երկար տարիներ համատեղությամբ եղել է ակադեմիայի գիտնական քարտուղարը, որն այդ բուհի ամենապատվավոր պաշտոնն էր։
1895 - 1901 թթ. որպես պրիվատ-դոցենտ դասախոսել է Պետերբուրգի համալսարանում։
1895 թ․-ից չունենալով սեփական լաբորատորիա՝ համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական լաբորատորիայի հետ և կատարել նշանավոր գիտական աշխատանքներ սպերմինի վերաբերյալ, ինչը հանդիսանում է ներզատական համակարգի ֆիզիոլոգիայի ամենավաղ ուսումնասիրություններից մեկը։ Ժամանակ առ ժամանակ մեկնել է արտասահման, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի լաբորատորիայում։ Ռուսաստանի տարբեր վայրերում, մասնավորապես Սոլյանոյ թաղամասում, հանդես է եկել գիտահանրամատչելի դասախոսություններով, որոնցից մեկի ունկնդիրն էլ եղել է երիտասարդ Լևոն Օրբելին։
1882 թ.-ին ընտրվել է Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս։ Գիտական աշխատանքները նվիրված են էլեկտրաֆիզիոլոգիային, կնետրոնական նյարդային համակարգի, քնի, հիպնոսի, նարկոզի ֆիզիոլոգիային, մարդու օրգանիզմի վրա արտաքին ազդակների, մասնավորապես ջերմության, ցրտի, լույսի, ռենտգենյան, իոնացնող ճառագայթների ներգործությանը և այլն։ Նա իր գիտական փորձերը կատարել է՝ ելնելով մարդկանց տարիքային առանձնահատկություններից, ինչը կարևոր նշանակություն ունեցավ տարիքային ֆիզիոլոգիայի զարգացման վրա։ Իվան Թարխանովը մանրամասն նկարագրել է մաշկա-գալվանական ռեակցիան, որը բոլոր դասագրքերում կոչվում է նրա անունով՝ Թարխանովի ֆենոմեն։ Զբաղվել է նաև սոցիալական հիգիենայի հարցերով։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների՝ տպագրված մասնագիտական ժողովածուներում, հանդեսներում, թերթերում։ Եղել է հայրենական և արտասահմանյան մի քանի բժշկական ընկերությունների անդամ։ Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից անդամ։
1876 թ. Պետերբուրգի բնախույզների ընկերության կենդանաբանության բաժանմունքում ստեղծվել է ֆիզիոլոգիայի սեկցիա, որի հիմքի վրա հետագայում ստեղծվել է Ռուսաստանի առաջին ֆիզիոլոգիական ընկերությունը։
Մահացել է 1908 թ. օգոստոսի 24 (սեպտեմբերի 6)-ին, Պետերբուրգում։
Աշխատություններ
խմբագրել- « Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգացող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին », ՍՊԲ, 1871 թ.
- « Տնային բժշկարան », «Անդամազննություն և բնախոսություն » (հայերեն), պրակ Ա., Թիֆլիս, 1903 թ.
- « Տնային բժշկարան » (համահեղ. հայերեն). Պրակ Բ, Թիֆլիս, 1903 թ.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Իվան Ռոմանի Թարխանով Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Mdcpedia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Թարխանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 151)։ |