Իվան Մոսկվին
Մոսկվին Իվան Միխայլովիչ (հունիսի 6 (18), 1874[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 16, 1946[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։
Ծնվել է | հունիսի 6 (18), 1874[1] |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 16, 1946[2][1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ | |
IMDb | ID 0608805 |
Ivan Moskvin Վիքիպահեստ |
Կենսագրություն
խմբագրել1893-1896 թվականներին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Ի․ Մ․ Մոսկվին երաժշտադրամատիկական ուսումնարանի դրամատիկական բաժնում։ 1896-1898 թվականներին աշխատել է Յարոսլավլի և Կորշի (Մոսկվա) թատրոններում։ 1898 թվականից՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան (1943 թվականից՝ տնօրեն)։ Նախասովետական շրջանի դերերից են Ֆեոդոր (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Լուկա (Գորկու «Հատակում»), Պրոտասով Ի․ Մոսկվինը Սնեգիրյովի դերում («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու, 1910) (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Մոսկվինի արվեստի կատակերգական-երգիծական տարերքը հատկապես դրսևորվել է խորհրդային շրջանի դերակատարումներում։ Մոսկվինը ստեղծել է Խլինովի և Պրիբիտկովի (Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ», «Վերջին զոհը»), Չերվակովի (Լեոնովի «Ունտիլովսկ»), Նոզդրյովի (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Զագորեցկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս») և այլոց կերպարները։ Մեծ հաջողությամբ խաղացել է Պուգաչովի, Դորնոստաևի (Տրենյովի «Պուգաչովշչինա», «Լյուբով Յարովայա»), Իվան Դոռլովի (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ») դերերը։ Մոսկվինը հանդես է եկել նաև իբրև ռեժիսոր։ Նկարահանվել է կինոյում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1943, 1946)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 39)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մոսկվին» հոդվածին։ |