Իվան Դմիտրիեևիչ Շադր (ռուս.՝ Иван Дмитриевич Шадр, իսկական ազգանունը՝ Իվանով, հունվարի 30 (փետրվարի 11), 1887, Taktashi, Chelyabinsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 3, 1941(1941-04-03)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4],), խորհրդային քանդակագործ։

Իվան Շադր
Իվան Շադր Դմիտրիեևիչ
Ի ծնեԻվան Շադր Իվանով
Ծնվել էհունվարի 30 (փետրվարի 11), 1887
ԾննդավայրՇադրինսկ
Մահացել էապրիլի 3, 1941(1941-04-03)[1][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայրըՌուսաստան Կուրգանի մարզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԵկատերինբուրգի գեղարվեստի ուսումնարան և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և մեդալագործ
ազդվել էՖ. Օ. Ռոդեն, Է. Ա. Բուրդել
Պարգևներ և
մրցանակներ
Լենինյան մրցանակ
 Ivan Shadr Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1903-1907 թվականներին սովորել է Եկատերինբուրգի գեղարվեստաարդյունաբերական դպրոցում` Թ․ Զալկալնի մոտ, 1907-1908 թվականներին՝ Լենինգրադում, 1910-1911 թվականներին՝ Փարիզում (օգտվել է Ա․ Բուրդելի և Օ․ Ռոդենի խորհուրդներից), 1911-1912 թվականներին՝ Հռոմում։ Ռուս քանդակագործների ընկերության անդամ (1926 թվականից)։

Շադրի վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է մոդեռն ոճի ազդեցությունը։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրագործմանը։ Հեղափոխական իրականության ազդեցությամբ Շադրի ռոմանտիկական կերպարները տոգորված են սոցիալական վերափոխման պաթոսով («Սերմնացանը», գիպս, 1922 թվական, «Սալաքարը պրոլետարիատի զենքն է»)։

Ստեղծագործությունը

խմբագրել

1924 թվականից աշխատել է Լենինի կերպարի ստեղծման վրա։ Սովետական լավագույն մոնումենտներից են Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրանիտ, ճարտ․՝ Ս․ Ե․ Չեռնիշով, բացվել է 1927 թվականին, Զեմո-Ավճալայի ՀԷԿ, Վրաց․ ՄԱՀ), Մ․ Գորկու (նախօրինակը՝ բրոնզ, 1939, 1951 թվականին Մոսկվայում իրականացրել է Վ․ Ի․ Մուխինան՝ Ն․ Գ․ Զելենսկայայի և Զ․ Գ․ Իվանովայի ընկերակցությամբ, բրոնզ, գրանիտ, ճարտ․՝ Զ․ Մ․ Ռոզենֆելդ) հուշարձանները։ Կերպարների սիմվոլիկ ընդհանրացումը բնորոշ է նաև Շադրի դիմաքանդակներին («Մայրը», գիպս, 1922, Տ․ Վ․ Շադր-Իվանովայի հավաքածու, Մոսկվա, «Մաքսիմ Գորկի։ Մրրկահավ», բրոնզ, 1939, թվարկված բոլոր գործերը տարբեր տարիներ ձուլվել են բրոնզից և գտնվում են Տրետյակույյան պատկերասրահում, Մոսկվա)։ Շադրի արվեստը մեծապես նպաստել է խորհրդային քանդակագործության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների հաստատմանը։ Նրա «Վ․ Ի. Լենին» (մարմար, 1932) և «Մ․ Գորկի» (բրոնզ, 1939) աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Шадр Иван Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Tolstoy V. P. Shadr [Ivanov, Ivan] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T077959
  4. «Памяти скульптора И. Д. Шадра». «Известия» № 79 (7455) от 4 апреля 1941 года.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 412  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Շադր» հոդվածին։