Իվան Պանաև
Իվան Իվանովիչ Պանաև (ռուս.՝ Ива́н Ива́нович Пана́ев, մարտի 15 (27), 1812, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18 (մարտի 2), 1862, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, գրականագետ, քննադատ, լրագրող, խմբագիր։
Իվան Պանաև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15 (27), 1812 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 18 (մարտի 2), 1862 (49 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրող և գրական քննադատ |
Ծնողներ | հայր՝ Ivan Panajev? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սանկտ Պետերբուրգում ազնվականի ընտանիքում[2]։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի գիշերօթիկ դպրոցը՝ 1830 թվականին։ Մինչև 1845 թվականը անցել է ծառայության։ Սկսել է տպագրվել 1834 թվականի։ Իր առաջին ռոմանտիկական վեպերն են՝ «Հանրային կնոջ անկողնում», տպագրվել է 1834 թվականին, «Նա կլինի երջանիկ», տպագրվել է 1836 թվականին[3] ։ Կինը Ավդոտյա Յակովլենա Պանաևան է՝ հեղինակ մի շարք վեպերի, «Հիշողություններ» վեպի հեղինակ։ Պանաևը մահացել է 1862 թվականին փետրվարի 18 սրտի կաթվածից՝ կնոջ ձեռքերի վրա։
Ստեղծագործություն
խմբագրելԳրական դաշտում Պանաևը հանդես է եկել 1834 թվականից։ Նա հեղինակել է մի շարք վեպեր՝ «Սպիտակ տենդ», «Նա կլինի երջանիկ», «Հիանալի մարդը», «Մոր որդին», «Հարազատները», «Հանդիպում կայարանում», «Առյուծները մարզերում», (միակ մեծածավալ գործը, որը տպագրվում է առանձին պարբերականում՝ Սանկտ Պետերբուրգում), «Ռուս միլիոնատիրոջ թոռը»։ 1830 թվականների երկրորդ կեսին Պանաևը հաճախ է գնում Մոսկվա, որտեղ էլ ծանոթանում է տեղական նշանավոր գրողների հետ։ Մտերմանում է հատկապես Բելինսկու հետ[3], որի օգնությամբ էլ սկսում է մասնակցել Հայրենական գրառումներ (ամսագիր) խմբագրությանը և ակտիվորեն կատարել գրական աշխատանքներ։ Սկզբնական շրջանում ստեղծագործում է ռոմանտիկական ոճում, իսկ հետագայում Բելինսկու ստեղծագործությունների ազդեցության տակ գրում է նաև ռեալիստական ստեղծագործություններ, որոնք, սակայն, այդքան էլ տարածում չեն գտնում։
Լրագրողական գործունեություն
խմբագրելՊանաևի լրագրողական գործերը մեծ ներդրում ունեն ռուսական լրագրության պատմության մեջ։ Նա Նեկրասովի հետ գլխավորել է «Սովրեմեննիկ (ամսագիր)»։ Նրանք կարողացան իրենց կողմը գրավել լավագույն գրական ուժերին, որոնք այդ ընթացքում կանգնած էին ռուսական գրականության բարձունքում։ «Սովրեմեննիկ (ամսագիր)» Պանաևը հանդես է եկել «Նոր պոետ» գրական կեղծանվամբ։ Ամեն ամիս տպագրվում էին պարբերականում Պանաևի խելացի ֆելիետոնները, որոնք սկզբում քննադատվում էին։ Այստեղ տպագրում է նաև բանաստեղծություններ։ Իր մահից առաջ՝ Պանաևը մտադիր էր տպագրել նաև իր հիշողությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Панаев Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Handbook of Russian Literature, Victor Terras, Yale University Press 1990.
- ↑ 3,0 3,1 The Great Soviet Encyclopedia, 3rd Edition (1970–1979).
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պանաև» հոդվածին։ |