Իվան Ստեբունով
Իվան Սերգեևիչ Ստեբունով (ռուս.՝ Ива́н Серге́евич Стебуно́в, նոյեմբերի 9, 1981[1], Պավլովսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։
Իվան Ստեբունով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Պավլովսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Մարինա Ալեքսանդրովա[2] |
stebunovivan.ru | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիք
խմբագրելԻվան Սերգեևիչ Ստեբունովը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 9-ին Ալթայի երկրամասին Պավլովսկ գյուղում Ռուսաստանի վաստակավոր արտիստների ընտանիքում, մայրը Նովոսիբիրսկի «Գլոբուս» երիտասարդական թատրոնի դերասանուհի Օլգա Միխայլովնա Ստեբունովան (ծնված 13.04.1950) է։ Մեծ քույրը՝ Ալյոնա Սերգեևնա Ստեբունովան Մոսկվայի երիտասարդ թատրոնի դերասանուհի (ծնված 16.10.1979) է։
Դպրոցում սովորելուն զուգահեռ Իվանը խաղացել է Նովոսիբիրսկի «Գլոբուս» երիտասարդական ակադեմիական թատրոնի այն ներկայացումներում, որտեղ անհրաժեշտ էին երեխաներ՝ «Ալադդին», «Մարդուկ-Ջարդուկը», «Կապույտ թռչուն», «Հին, հին հեքիաթ»։
Զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, դարձել է տարբեր մրցույթների մրցանակակիր, բայց վնասվածքի պատճառով դադարել է զբաղվել սպորտով։
Ավարտելով միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը՝ ընդունվել է Նովոսիբիրսկի թատերական դպրոց, բայց երկրորդ կուրսից հեռացվել է։ Հեռացվելուց հետո Իվանը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի թատրոնի արվեստի ակադեմիա (Գ. Տրոստյանեցկու և Յ. Բուտուսովի կուրս), ուսումն ավարտել է 2002 թվականին։ 2006-2015 թվականներին եղել է «Современник» թատրոնի դերասան։
Ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 2011 թվականին նա նկարահանել է իր առաջին կարճամետրաժ «Յոթերորդ» ֆիլմը[3]։
Ընտանիքի անդամներ
խմբագրել- Հայրը՝ Սերգեյ Ալեքսեևիչ Ստեբունով, բիզնեսմեն, Նովոսիբիրսկի ավտովարկավորման ընկերության սեփականատերը[4]:
- Մայրը՝ Օլգա Միխայիլովնա Ստեբունովա (ծնվել է 1960 թվականին), Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Նովոսիբիրսկի «Գլոբուս» ակադեմիական երիտասարդական թատրոնի դերասանուհի, «АСИС» փառատոնի գործադիր տնօրեն[4]։
- Մեծ քույրը՝ Ալյոնա Սերգեևնա Ստեբունովա (ծնվել է 1979 թվականին), Մոսկվայի երիտասարդական թատրոնի դերասանուհի։
- Նախկին կինը՝ Մարինա Ալեքսանդրովա, դերասանուհի (2008 թվականի հունիսի 7-2010 թվականի ապրիլ)[5]։
Թատերական աշխատանքներ
խմբագրելՄոսկվայի «Современник» թատրոն
խմբագրել- 2006 - «Անտոնիո և Կլեոպատրա. Տարբերակ» Օլեգ Բոգաևի և Կիրիլ Սերեբրենիկի պիեսիի հիման վրա Շեքսպիրի մոտիվներով, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրենիկով - Հուլիոս Կեսար
- 2007 - «Խելքից պատուհաս» Ալեքսանդր Գրիբոյեդով, ռեժիսոր՝ Ռիմաս Թումինաս - Չացկիյ
- 2007 - «Երեք քույր» Անտոն Չեխով - Տուզենբախ
- 2007 - «Երեք ընկեր» Էրիխ Մարիա Ռեմարկ - Ռոբերտ Լոկամպ
- 2007 - «Ջենթլմեն» Ա. Սումբատովա Յուժինա - Անդրեյ Օստուժև
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսորական աշխատանքներ
խմբագրել- 2011 - «Յոթերորդ»
Սկավառակագրություն
խմբագրել- 2011 - «Քաղաքացի „Р“» ռուսական ռեփ կատարող Dino MC 47
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Стало известно, что причиной развода Ивана Стебунова и Марины Александровой была измена актера (ռուս.) — Вокруг ТВ, 2018.
- ↑ «Иван Стебунов. Биография». tele.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 4,0 4,1 .Любовницы прозвали Ивана Стебунова Ванькой-встанькой
- ↑ Марина Александрова и Иван Стебунов развелись
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2018-03-29 Wayback Machine
- Իվան Ստեբունով (անգլ.) Internet Movie Database կայքում
- Վադիմ Տիխոմիրովի և Մարիսա Պյատնիցկոյի հյուրը՝ Իվան Ստեբունով։ «Маяк» ռադիո, 2009 թվականիի մայիսի 30(չաշխատող հղում)
- Իվան Ստեբունով։ «Сейчас время открытий». «Театрал» № 5, 2010 թվականի մայիս Արխիվացված 2012-05-28 Wayback Machine
- Իվան Ստեբունով. «Ես բոլորին սիրում եմ և դա ճիշտ է» Արխիվացված 2011-12-29 Wayback Machine
- Իվան Ստեբունով. «Իմ կեսը դերասան է »։ Cosmopolitan, 2011 թվականի հուլիս Արխիվացված 2012-05-28 Wayback Machine
- Իվան Ստեբունով. «Գլխավոր դերը գրված էր Մարինայի համար»։ ОК! 2011 թվականի հունիսի 16 Արխիվացված 2012-05-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ստեբունով» հոդվածին։ |