Իվան Ցարևիչն ու գորշ գայլը
«Իվան Ցարևիչը և գորշ գայլը» (ռուս.՝ Иван Царевич и Серый волк), ռուսական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Վարձույթի է դուրս եկել 2011 թվականի դեկտեմբերի 29-ին[1][2], 2012 թվականի ռուսական կինովարձույթի առաջատար։ Ըստ Forbes-ի` մուլտֆիլմը Ռուսաստանում հավաքել է $29 միլիոն (մուլտֆիլմի բյուջեն կազմել է $7,5 միլիոն դոլար)։ Ստուդիայի շահույթը կազմել է 4.5 միլիոն $[3], 1 տարի անց թողարկվել է նույնանուն խաղը 1C ընկերության կողմից։ Իսկ 2013 թվականի վերջին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Իվան Ցարևիչը և գորշ գայլը-2»։ 2016 թվականի սկզբին թողարկվել է մուլտֆիլմի 3-րդ մասը[3][4]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և արկածային ֆիլմ |
Շարքի մասն է | Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը |
Ռեժիսոր | Վլադիմիր Տորոպչին |
Սցենարիստ | Ռոստիսլավ Խայիթ և Լեոնիդ Բարաց |
Հնչյունավորում | Իվան Օխլոբիստին, Նիկիտա Եֆրեմով, Արթուր Սմոլյանինով և Միխայիլ Բոյարսկի |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Բոյարսկի և Սերգեյ Սելյանով |
Երաժշտություն | Վալենտին Վասենկով և Իգոր Ռաստերյաև |
Խմբագիր | Սերգեյ Գլեզին |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Մելնիցա և CTB կինոընկերություն |
Դիստրիբյուտոր | Мистерия звука |
Տևողություն | 86 րոպե |
Շարք | Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը |
Սիկվել | Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2 |
Թվական | 2011 |
Բյուջե | 7 500 000 $ |
Շահույթ | 29 000 000 $ |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ արքայադուստր Վասիլիսան չափազանց տարված էր իր կրթությամբ և երազում էր սիրելով ամուսնանալու մասին։ Նրա հայրը` ծեր թագավորը, հուսահատվում է աղջկան «խելքի բերելու» հնարավորության ձախողումից։ Իսկ նրա դաժան և ճարպիկ, բայց ոչ այդքան հասկացող նախարարը, չար ոգու ազդեցությամբ որոշում է գողանալ գաղտնի գանձարանի հայտնի արքայական բանալին։ Չար ոգու կարծիքով` այդ ծրագրի լավագույն իրագործումը Վասիլիսայի հետ ամուսնությունն է։ Միայն թե մինչև նախարարին հաջողվում է բացատրել թագավորին, թե ինչ էր ինքն ուզում էր, վերջինս հայտարարում է իր աղջկան, որ նա կանուսնանա առաջին պատահածի հետ։ Իսկ առաջին հանդիպածը լինում է մի ինչ-որ Իվան հարևան թագավորությունից։ Նա մի հասարակ տղա էր, աշխատող և բարեսիրտ, և երազում էր դառնալ հրշեջ։ Պատահականորեն «ակամա հարսն ու փեսան» սիրահարվում են։ Սակայն երջանիկ լինելու համար նրանք ստիպված են շատ փորձությունների միջով անցնել։ԳԱՐՈՒՆ
Հեղինակներ
խմբագրել- Բեմադրող ռեժիսոր-Վլադիմիր Տորոպչին
- Սցենարի հեղինակ-Ալեքսանդր Բոյարսկի
- Բեմադրող նկարիչ-Մարինա Կուդրյավցևա
- Կոմպոզիտոր-Վալենտին Վասենկով
Թողարկում
խմբագրել2011 թվականի մայիսին «Мистерия звука» («Ձայնի առեղծված») ընկերության կողմից թողարկվել է տեսաերիզի տեսքով։ Ավելի ուշ մուլտֆիլմն ուրիշ մուլտֆիլմերի հետ ընդգրկվել է հավաքածուների մեջ։
Գրականություն
խմբագրել- Георгиев С.Г. Иван Царевич и серый волк. Кино-классика. — М.: Эгмонт, 2012. — 80 с. — (Кино-классика). — ISBN 978-5-9539-7167-6, 978-5-9539-7166-9, 978-59539-7163-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Иван Царевич и Серый Волк (2011)». Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Иван Царевич и Серый волк» лидер российского проката.28.12.2012
- ↑ 3,0 3,1 Анастасия Жохова (2013 թ․ հունվարի 17). «В чем секрет «Трех богатырей», одолевших «Хоббита» в кинопрокате» (ռուսերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ II церемония вручения Национальной анимационной премии «Икар»
Արտաքին հղումներ
խմբագրել- Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը «Мельница» ստուդիայի կայքում(ռուս.)
- «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» СТВ-ի կայքում
- Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը (Միխայիլ Բոյարսկիի պաշտոնական կայքում)
- Մուլտֆիլմ «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» (պաշտոնական կայք)
- «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» մուլտֆիլմի խաղ (պաշտոնական կայք)