Իվան Ցյուպա
Իվան Ցյուպա (ուկրաիներեն՝ Цюпа Іван Антонович, հոկտեմբերի 16 (29), 1911, Բորկի, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 2004, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, հրապարակախոս։
Իվան Ցյուպա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16 (29), 1911 |
Ծննդավայր | Բորկի, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 19, 2004 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Պարգևներ |
Գրող, լրագրող Յուրի Ցյուպայի հայրը[1]։
Կենսագրություն
խմբագրելԻվան Ցյուպան ծնվել է 1911 թվականին Պոլտավայի մարզի Զենկովի շրջանի Բորկի գյուղում, գյուղացու ընտանիքում։ Գյուղատնտեսական արհմիութենական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է կոմերիտական աշխատանքով։ Ավարտել է Խարկովի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է մամուլում։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Տարաս Շևչենկոյի անվան ռադիոկայանում։ Եղել է «Կոլխոզնիկ Ուկրաինի» թերթի պատասխանատու խմբագրի տեղակալ, «Օտչիզնա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ուկրաինա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Եղել է ԽՄԿԿ անդամ[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԱռանձին հրատարակությամբ լույս են տեսել նովելների, պատմվածքների, վիպակների, վեպերի ժողովածուներ։
- «Սևաթույր ձիեր», 1961 թ.
- «Հայրենի երկրի նովելներ», 1964 թ.
- «Ուկրաինա, երկիր հարազատ», 1965-1972 թթ.
- «Եղբայրներ», 1950 թ.
- «Ճակատագրին ընդառաջ», 1956 թ.
- «Հավերժական կրակ», 1960 թ.
- «Ամպրոպներ և ծիածաններ», 1961 թ.
- «Խիզախ հեծյալը», 1974 թ.
Պարգևներ
խմբագրել- Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ, 1985 թ.[3]
- Նիկոլայ Օստրովսկու անվան հանրապետական մրցանակ, 1975 թ. («Խիզախ հեծյալը» վեպի համար)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Юрій Цюпа любив свободу вибору…». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ 16 жовтня 1911 року народився український письменник Іван Цюпа(չաշխատող հղում)