Իվա Յանիկովսկի
Իվա Յանիկովսկի (հունգ.՝ Janikovszky Éva, ի ծնե Իվա Էտելկա Նամետտա Կուչեշ - Éva Etelka Nametta Kucses, ապրիլի 23, 1926[1][2] կամ ապրիլի 26, 1926[3], Սեգեդ, Հունգարիա - հուլիսի 14, 2003[1][4][2], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգարացի գրող, մանկագիր։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել որպես մանկագիր։ Նա ապրել և ստեղծագործել է հակասական ժամանակներում` Ստալինի աշակերտ Մատյաշ Ռակոշիի բռնատիրական և 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը սատարած Յանոշ Կադարի կառավարության ժամանակներում։ Այնուամենայնիվ նրա գրքերը հումոր են շարժում, իսկ մանկական գրքերը, որոնք պատկերազարդել է գծանկարիչ Լասլո Ռեբերը, թարգմանվել են ավելի քան 36 լեզուներով[6]։
Janikovszky Éva.JPG | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1926[1][2] կամ ապրիլի 26, 1926[3] |
Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիա |
Վախճանվել է | հուլիսի 14, 2003[1][4][2] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Պարգևներ | |
Ամուսին | Béla Janikovszky? |
Éva Janikovszky Վիքիպահեստում |
Յանիկովսկին գրում է զվարճալի հնարք կիրառելով և այն անընդհատ կրկնելով. երևույթներին մեկ նայում է երեխայի տեսանկյունով` ներկայացնելով նրա արարքները, որոնք նրան երջանկացնում են, մեկ էլ մեծի տեսանկյունով` ցույց տալով, թե ինչն է նրան վշտացնում այդ արարքներում։ Մանկագրի «մետաղադրամը» միշտ երկու երես ունի։ Այդպիսով երեխաներն ու մեծերը նրա գրքերի միջոցով կարող են իրար լսել սովորել։ Նրա գրքերը սիրում են բոլոր տարիքի եւ սերունդների երեխաները[7]։
Կենսագրություն
խմբագրելԻվա Յանիկովսկին ծնվել է 1926 թվականի ապրիլի 23-ին Սեգեդ քաղաքում, միջին դասի ընտանիքում[8]։ 1944 թվականից մինչև 1948 թվականը ուսումնասիրել է փիլիսոփայություն և ֆոլկլոր Սեգեդի համալսարանում, իսկ 1948 թվականից մինչև 1950 թվականը ուսուցանել է փիլիսոփայություն, հոգեբանություն և քաղաքատնտեսություն Բուդապեշտի Լորանդ Էտվեշի համալսարանում, որտեղ 1950 թվականին մանկավարժի դիպլոմ է ստացել։ 1950 թվականից մինչև 1953 թվականը նա ռեֆերենտ է աշխատել Կրթության նախարարության կրթական դասագրքերի բաժնում, որից հետո հաջորդ չորս տարիների ընթացքում երիտասարդական գրքերի հրատարակչությունում (Ifjúsági Könyvkiadó) խմբագիր է աշխատել։ Հետագայում Ֆերենց Մորայի հրատարակչության գլխավոր խմբագիրն է եղել։
Իվա Յանիկովսկին մահացել է 2003 թվականի հուլիսի 14-ին։ Թաղված է Բուդապեշտի Ֆարկաշրետի գերեզմանոցում։
Անձնական կյանք
խմբագրել1952 թվականին Իվա Յանիկովսկին ամուսնացել է բժիշկ Բելա Յանիկովսկու (Janikovszky Béla) հետ։ Նրա ամուսինը նաև Հունգարիայի ՊԱԿ հետաքննիչ և ավագ սպա էր[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1953 թվականին ձերբակալվել է։ Ազատվելուց հետո որպես բժիշկ աշխատել է Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում[10]։
1955 թվականին ծնվել է նրանց որդին` Յանոշը։ Նա Ջոն Մորա հրատարակչության նախագահն է[11][12]։
1960 թվականին Իվան վերցրել է ամուսնու ազգանունը։
Քաղաքական հայացքներ
խմբագրելՆրա կենսագիր Գաբրիելա Կոմարոմիին տասը տարի է պահանջվել նրա գրագրություններից և օրագրերից օգտվելով կենսագրական գիրքը հրատարակելու համար։ Ըստ Կոմարոմիի Յանիկովսկին ամբողջ կյանքում անսասան սոցիալիստ է եղել։ Քաղաքական համոզմունքները եւ ներքին պայքարներն իրենց հետքն են թողել նրա տեքստերում։ Նրա աշխատանքները ժամանակակից պատմության փաստաթղթեր են, եւ նույնիսկ նրա պատկերազարդ գրքեր կարող է մեկնաբանվել որպես իր լայնամիտ, հանդուրժող տեսակետների արտահայտություն[6]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԻվա Յանիկովսկու առաջին գիրքը Csip-Csup լույս է տեսել 1957 թվականին։ Նրա ստեղծագործությունների թեմատիկան հիմնականում վերաբերում է մանուկների և մեծերի հարաբերություններին առօրյա ապրումների և հակասությունների երանգի ներքո։ Բացի այդ, նա գրել է ֆիլմերի սցենարներ, աշխատել է պարբերականներում և ելույթներ է ունեցել ռադիոյով և հեռուստահաղորդումներում։ Ըստ նրա որոշ գրքերի անիմացիոն և հեռուստատեսային ֆիլմեր են նկարահանվել։ Յանիկովսկու գրքերից շատերը պատկերազարդել է գծանկարիչ Լասլո Ռեբերը (1920-2001), որին Յանիկովսկու համահեղինակ կարելի է համարել, քանի որ բառերն ու պատկերները միմյանց լրացնում են` իրար հետ միավորվելով պատմություն են պատմում։ Գրական քննադատները Իվա Յանիկովսկուն և Լասլո Ռեբերին անվանել են «լավ թիմ Հունգարիայից»[6]։
Յանիկովսկու ստեղծագործություններով կարելի է դատել նրա «աստվածատուր» հումորի մասին։ Հումորը բնորոշ է նրա պատկերազարդ գրքերին, հաճախ զուգորդվելով հեգնանքի հետ, ընդլայնում է նրա տեքստերի հաղորդակցման հնարավորությունները։ Նա հաճախ երեխաների բերանով է խոսում։ Օրինակ, մեծերը երեխաներին հաճախ են ասում. «Ասա, տղաս, գլուխդ ինչի համար է պետք», իսկ երեխան կարող է տալ շատ կանխատեսելի պատասխաններ. «Ես դրանով ֆուտբոլի գնդակն եմ խփում, գլխիս վրա մազերս են աճում, երկու ականջներս գլխիս վրա են հենվում, ու եթե ուզես, ես դրանք կշարժեմ»։
Նկարազարդված գրքերից բացի Յանիկովսկին հրատարակել է մանկական հեքիթներ և մի քանի մանկական վեպեր։ Դրանց թվում է «Ազնվամորու օշարակը և ծղոտը» վեպը, որը նա գրել է իր կարիերայի գագաթնակետին և հարմարեցվել է ֆիլմ նկարահանելու համար։
1980-ական թվականներին Էվա Յանիկովսկին ավելի քիչ է գրել, իսկ 1990-ական թվականներին նա սկսել է մեծահասակների համար գրքեր գրել։ Դրանք հոդվածներ էին թերթերում և վիպակներ, ծերացման մասին պատմվածքներ, սուբյեկտիվ մտորումներ, որոնք ընդգրկում էին ինքնակենսագրական տարրեր[6]։
Ճանաչում
խմբագրելՅանիկովսկին տասից ավել մրցանակների է արժանացել, որոնց թվում է մանկական գրականության գերմանական մրցանակը և Կոշուտի անվան մրցանակը։ Հանդիսանում է Էրժեբետվարոշի (Բուդապեշտի մարզ) պատվավոր քաղաքացի։ 2003 թվականին նրա անունով են կոչել Բուդապեշտի դպրոցներից մեկը[13]։ 2004 թվականից գործում է Իվա Յանիկովսկու հիմնադրամը։
Գրքեր
խմբագրել
|
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1973 «Եթե ես չափահաս լինեի» տարվա մանկական գերմանալեզու գիրք մրցանակ[16]
- 1977 Աթիլա Յոզեֆի մրցանակ (József Attila-díj)
- 1979 Երիտասարդական մրցանակ (Ifjúsági díj)
- 1979 Պետական երիտասարդական մրցանակ (Állami Ifjúsági Díj)
- 1985 Արհմմիությունների ազգային խորհրդի մրցանակ (SZOT-díj)
- 1986 Մանուկների համար մրցանակ (Gyermekekért díj)
- 1988 Ժպիտի շքանշան (Լեհաստան)
- 1990 Գրիվի գրական շքանշան (Greve-díj, Հունգարիայի գրողների միությունն է առաջադրում)
- 1993 Բուդապեշտի մրցանակ (Budapestért díj)
- 1994 Հունգարիայի մանկական գրականության ասոցիացիայի մրցանակ
- 1996 Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշան, Սպայի խաչ
- 2001 Մորայի մրցանակ (Móra-díj)
- 2002 Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների խաչի շքանշան
- 2002 Սզենտ Իմրեի մրցանակ (Szent Imre-díj)
- 2003 Կոշութի մրցանակ (Kossuth-díj)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 PIM identifier
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Janikovszky Éva. Pályakép Mozaikokban (Mosaic of a Career) by Gabriella Komáromi
- ↑ 7,0 7,1 Éva Janikovszky-Móra Könyvkiadó, (անգլ.)
- ↑ Tradíciók - Hírességeink - Janikovszky Éva Արխիվացված 2014-12-09 Wayback Machine, tomorkenygimn.hu
- ↑ «Felnőttek iskolája». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Kire ütött ez az író?
- ↑ 86 lenne Janikovszky Éva
- ↑ Felnőttek iskolája Janikovszky Éva és a meseírás. Մեծերի դպրոց գրքի գրելու պատմությունը (հունգարերեն)
- ↑ «A Janikovszky Éva Általános Iskola és Gimnázium honlapja». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ At School At Last (անգլ.)
- ↑ Իվա Յանիկովսկու գրքերը Amazon.com. կայքում
- ↑ Picture book: Große dürfen alles (If I were a Grown-up) by László Réber/ Éva Janikovszky, ISBN 3-89603-210-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Իվա Յանիկովսկու կայքը, (հունգարերեն)
- Janikovszky Éva Արխիվացված 2017-06-10 Wayback Machine, (հունգարերեն)
- "Apukám sokszor mondja nekem, hogy vigyázz, mert kihozol a sodromból. De mindig későn szól, mert olyankor már kint van.", (հունգարերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվա Յանիկովսկի» հոդվածին։ |