Իվիցա Վաստիչ
Իվիցա Վաստիչ (խորվ.՝ Ivica Vastić, սեպտեմբերի 29, 1969[1][2], Սպլիտ, Խորվաթիա, ՀՍՖՀ), ավստրիացի (խորվաթական ծամամբ) ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, հարձակվող։ 2009 թվականին ավարտել է խաղացողի կարիերան։ Որպես մարզիչ աշխատել է ավստրիական երրորդ լիգայի «Վալդհոֆեն/Իբս» ակումբում։ Ավելի ուշ գլխավորել է Վիեննայի «Աուստրիա» ակումբի պատանեկան թիմը, իսկ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հունիս եղել է «Աուստրիայի» առաջին թիմի գլխավոր մարզիչը։ Ներկայում գլխավորում է «Մատտերսբուրգ» ակումբը։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | խորվաթ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1969 (55 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սպլիտ, Խորվաթիա, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան, հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մատտերսբուրգ | ||||||||||||||||||||
Համար | գլխավոր մարզիչ | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԻվիցա Վաստիչն իր ֆուտբոլային կարիերայի սկզբում հանդես է եկել «Յուգովինիլ» (ներկայում՝ «ԳՕՇԿ Ադրիախեմ») և «Սպլիտ» ակումբներում։ 1991 թվականին նա տեղափոխվել է Ավստրիա, որտեղ խաղացել է «Ֆյորստ Վիեննու», «Սանկտ Պյոլտեն», «Ադմիրու/Վակկեր» ակումբներում, կարճ ժամանակով մասնակցել է բունդեսլիգային՝ խաղալով «Դույսբուրգ» ակումբի կազմում։
Առավել մեծ հաջողության Իվիցա Վաստիչը հասել է «Շտուրմ» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1994-2002 թվականներին։ Այդ ընթացքում նա երկու անգամ հաղթել է Ավստրիայի առաջնությունում, երեք անգամ՝ երկրի գավաթի առաջնությունում։
Իվիցա Վաստիչը մեկ մրցաշրջան անցկացրել է Ճապոնիայում, այնուհետև երկու մրցաշրջան հանդես է եկել Վիեննայի «Աուստրիա» ակումբի կազմում։ Դրանից հետո նա տեղափոխվել է Ավստրիայի երկրորդ դիվիզիոնի «ԼԱՍԿ» ակումբ, որի կազմում խաղալու ընթացքում երկու անգամ անընդմեջ ճանաչվել է դիվիզիոնի լավագույն ռմբարկու, իսկ 2006/07 մրցաշրջանում ակումբի հետ շահել է Ավստրիայի բունդեսլիգայի ուղեգիր։ 2007/08 մրցաշրջանում Իվիցա Վաստիչը 32 խաղերում խփել է 13 գոլ և ճանաչվել ակումբի լավագույն ռմբարկու։ 2009 թվականի ամռանը նա 39 տարեկան հասակում ավարտել է խաղացողի կարիերան[3]։
2011 թվականի դեկտեմբերին Իվիցա Վաստիչը դարձել է «Աուստրիա» ակումբի գլխավոր մարզիչ[4]։
Կարիերան հավաքականում
խմբագրել1996 թվականին Իվիցա Վաստիչն ստացել է Ավստրիայի քաղաքացիություն և ընդգրկվել երկրի ազգային հավաքականի կազմում։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի կազմում մասնակցել է բոլոր երեք խաղերին և խփել մեկ գոլ։ Մինչ 2005 թվականը նա մասնակցել է 46 խաղի և խփել 12 գոլ, ինչից հետո հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։
2008 թվականին նա որոշել է կրկին միանալ Ավստրիայի հավաքականին և մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որ անցկացվելու էր Ավստրիայում։ Վաստիչը խփել է Ավստրիայի առաջին գոլը Եվրոպայի առաջնության վերջին փուլում. այն դարձել է «ամենածեր» մասնակցի գոլը տվյալ առաջնության պատմության մեջ (Իվիցա Վաստիչի տարիքն այդ ժամանակ կազմում էր 38 տարի և 257 օր)[3]։ Ավստրիայի հավաքականի կազմում Իվիցա Վաստրիչն անցկացրել է ընդհանուր առմամբ 50 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 14 գոլ։
Անձնական կյանք
խմբագրելԻվիցա Վաստիչն ու նրա կինը՝ Աննան, ունեն երեք երեխա։ Նրանց ավագ որդին՝ Անտոնը, ֆուտբոլիստ է, հանդես է գալիս Ավստրիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Նա խփել է Ավստրիայի հավաքականի միակ և հաղթական գոլը Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում, որ անկացվում էր 2013 թվականին Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված առաջնության շրջանակներում։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ավստրիայի չեմպիոն - 1997/98, 1998/99
- Ավստրիայի գավաթի գավաթակիր - 1996, 1997, 1999, 2005
- Ավստրիայի սուպերգավաթի գավաթակիր - 1996, 1998, 1999
- Ավստրիայի տարվա ֆուտբոլիստ - 1995, 1998, 1999, 2007
- Ավստրիայի բունդեսլիգայի լավագույն ռմբարկու - 1996, 2000
- Ավստրիայի երկրորդ բունդեսլիգայի հաղթող - 2007
- Ավստրիայի երկրորդ բունդեսլիգայի լավագույն ռմբարկու - 2006, 2007
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱռաջնություն | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Ավստրիայի հավաքական | 1996-2008 | 50 | 14 |
Եվրագավաթներ | 1995-2005 | 42 | 9 |
Բունդեսլիգա | 1991-2002, 2003-2005, 2007-2009 | 453 | 188 |
Բունդեսլիգա | 1993-1994 | 10 | 0 |
Ջեյ լիգա | 2002-2003 | 27 | 13 |
Ավստրիայի գավաթ | 1991-2002, 2003-2009 | 13 | 10 |
Առաջին լիգա | 2005-2007 | 62 | 42 |
Երկրորդ լիգա | 1989-1991 | 22 | 5 |
Ընդհանուր | 1990-2009 | 679 | 281 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Austrian Vastic to retire at 39
- ↑ ««Аустрию» возглавил Вастич». Футбол на Куличках. 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իվիցա Վաստիչի էջը weltfussball.de կայքում Արխիվացված 2008-04-27 Wayback Machine
- Վիճակագրությունը National Football Teams կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվիցա Վաստիչ» հոդվածին։ |