Իվլիտա
Իվլիտա (վրաց.՝ ივლიტა), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Իվլիտա | |||
վրաց.՝ ივლიტა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի շրջան | ||
Համայնք | Ախալցխայի շրջան | ||
ԲԾՄ | 960 մ | ||
Բնակչություն | 227[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ 89 %, Հայեր 10,6 %[2] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Դիրք
խմբագրելԳյուղը գտնվում է ծովի մակարդակից 990-1010 մետր բարձրության վրա Փոցխով գետի ձախ ափին։ Շրջկենտրոն Ախալցխայից հեռու է 3 կմ։
Բնակչություն
խմբագրելԸստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 227 մարդ[1]։
Պատմություն
խմբագրել18-րդ դարում գյուղը հիշատակվում է որպես հայաբնակ:19-րդ դարի առաջին քառորդում Իվլիտան հայտնվել է ռուս-թուրքական պատերազմների թատերաբեմում և ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ 19-րդ դարի կեսերին գյուղում կար 3 տուն, իսկ 1916 թվականին բնակվում էր 186 մարդ։ Գյուղի սրբավայրն է Ս. Խաչ եկեղեցին, որը քարաշեն, փայտածածկով կառույց է, արևմտյան պատին պահպանվել է 1651 թվականը, որը հավանաբար եկեղեցու կառուցման տարեթիվն է։ 1911 թվականին եկեղեցին թալանվել է, որի հետևանքով նորոգվել է և կառուցվել է զանգակատունը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ Վրաստանի վարչատարածքային բաժանում Արխիվացված 2013-09-19 Wayback Machine (վրաց.)
- ↑ Կարապետյան Ս., Ախալցխա, Երևան, 2008, էջ 195-198։.