Իրակլի Թուրմանիձե (վրաց.՝ ირაკლი თურმანიძე, դեկտեմբերի 13, 1984(1984-12-13), Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան), վրացի ծանրորդ, 2016 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 105 կգ քաշային կարգում։

Իրակլի Թուրմանիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝վրաց.՝ ირაკლი თურმანიძე
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 13, 1984(1984-12-13) (39 տարեկան)
Ծննդավայր՝Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան
Հասակ՝1,82 մետր
Քաշ՝136 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Ծանրամարտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում Իրակլին գրավեց երկրորդ տեղը, սակայն հաղթող ուկրաինացի Օլեգ Պրոշակը որակազրկվեց[1] և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն անցավ Իրակլիին։

2018 թվականի նոյեմբերին Աշխաբադում անցկացվող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝  պոկում վարժությունում պոկելով 203 կգ։ Հրում վարժությունում հանդես չեկավ[2]։

2019-ին Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Իրակլին երկու վարժությունների արդյունքում նվաճեց արծաթե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ (206 կգ), իսկ հրումում ՝ փոքր բրոնզե մեդալ (241 կգ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Иракли Турманидзе присудили звание чемпиона Европы».
  2. «World Championships Results Men's +109kg». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Թուրմանիձե» հոդվածին։