Իրաքի հեղաշրջումը (1941)
Իրաքի պետական հեղաշրջում 1941 թվականին (արաբերեն։ وورة رشيد عالي الكيلاني), նաև կոչվում է Ռաշիդ Ալի Ալ-Գայլանիի հեղաշրջում կամ Հեղաշրջում Ոսկե հրապարակում, եղել է ազգայնական հեղաշրջում Իրաքում 1941 թվականի ապրիլի 1-ին[1], որը տապալեց ռեգենտ Աբդ Ալ-Իլահի և վարչապետ Նուրի ալ-Սաիդի պրոբրիտանական ռեժիմը և Ռաշիդ Ալի Ալ-Գայլանիին դարձրեց վարչապետ։
Իրաքի հեղաշրջումը 1941 թվականին | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Իրաքի Թագավորություն Աջակցություն: Միացյալ Թագավորություն |
Ոսկե հրապարակ Աջակցություն: Նացիստական Գերմանիա Իտալիայի Թագավորություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Աբդ ալ-Իլահ Իրաքի ռեգենտ Տահա ալ-Հաշիմի Իրաքի վարչապետ |
Ռաշիդ Ալի ալ-Գայլանի Սալահ ադ-Դին ալ-Սաբահ 3-րդ դիվիզիայի հրամանատար Քամիլ Շաբիբ 1-ին դիվիզիայի հրամանատար Ֆահմի Սաիդ Առանձին բրիգադի հրամանատար Մահմուդ Սալման Օդուժի ղեկավար | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Թագավորական գվարդիա | 3-րդ հետևակային դիվիզիա 1-ին հետևակային դիվիզիա Առանձին բրիգադ |
Հեղաշրջումը գլխավորել են Իրաքի բանակի չորս գեներալներ, որոնք հայտնի են որպես «Ոսկե հրապարակ»։ Նրանք մտադիր էին օգտագործել պատերազմը, որպեսզի հասնեն Իրաքի լիակատար անկախությանը 1932 թվականին տրամադրված սահմանափակ անկախությունից հետո։ Այդ նպատակով նրանք համագործակցել են գերմանական հետախուզության հետ և ռազմական օգնություն են ընդունել նացիստական Գերմանիայից ու ֆաշիստական Իտալիայից[1]։ Կառավարության փոփոխությունը հանգեցրել է դեպի Իրաք բրիտանական ներխուժման և հետագա օկուպացիային ընդհուպ մինչև 1947 թվականը։
Հեղաշրջումը
խմբագրել1939-ից մինչև 1941 թվականը Իրաքի կառավարությունը ղեկավարում էր պրոբրիտանական կառավարությունը ՝ ռեգենտ Աբդ ալ Իլահի և վարչապետ Նուրի աս-Սաիդի գլխավորությամբ։ Իրաքը Գերմանիայի հետ հարաբերությունները խզել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին ՝ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո։ Սակայն Նուրին ստիպված էր ընտրություն կատարել Անգլիայի հետ սերտ հարաբերությունների և պրոգերմանական բանակային սպաներից ու կաբինետի անդամներից կախվածության միջև[1]։ Այդ ժամանակ Իրաքը ապաստան էր դարձել արաբ առաջնորդների համար, ովքեր փախել էին Պաղեստինից բրիտանացիների դեմ պաղեստինցի արաբների անհաջող ապստամբության արդյունքում։ Հիմնական դեմքերից էր Երուսաղեմի մեծ մուֆթի Էր Հաջ Ամին Ալ Հուսեյնին ՝ Պաղեստինի արաբ ազգայնական և ապստամբության առաջնորդ։
«Ոսկե հրապարակ»-ը հեղաշրջումը սկսել էր 1941 թվականի ապրիլի 1-ին, երբ տապալվեց ռեգենտը և նշանակվեց վարչապետ Ռաշիդ Ալի Ալ-Գայլանին։ Ռաշիդ Ալին պետական հեղաշրջման կազմակերպիչներից էր, ով նացիստներից աջակցություն և ֆինանսական օգնություն էր ստանում[2]։
Բրիտանացիների պատասխանը
խմբագրելԿայսրության կողմից զորքերի ուղարկումը ապստամբությունը ճնշելու համար
խմբագրելԱպրիլի 18-ին Մեծ Բրիտանիան արձագանքել է Իրաքի զինված ուժերին Բասրայում հնդկական 20-րդ հետևակային բրիգադի վայրէջքով։ Մեծ Բրիտանիան պնդում էր, որ այդ իրավունքն ունեցել է Իրաքի հետ պաշտպանության մասին պայմանագրին համապատասխան։
Հաբբանիայի պաշարումը
խմբագրելՀաջորդ օրերին Իրաքի նոր կառավարությունը զգալի ցամաքային ուժեր է փոխադրել, այդ թվում հետևակային բրիգադը, հրետանային բրիգադը և 12 զրահամեքենաներ, ինչպես նաև տանկեր[3], որոնք տեղակայված էին Հաբբանիայի կայազորում, իսկ բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի խոշոր բազան ՝ Եփրատ գետի մոտ ՝ Բաղդադից 50 մղոն (80 կմ) արևմուտք։ Իրաքցիները ժամանելիս հայտարարել են, որ անգլիացիները չեն կառավարում բազան։ Ի պատասխան անգլիացիները սկզբում պահանջել են, որ իրաքցիները լքեն այդ շրջանը, իսկ հետո, մայիսի 2-ի վաղ առավոտյան ՝ առաջադրված վերջնագրի ժամկետը լրանալուց հետո, հարձակում են սկսել։ Բազան ուներ 96 ինքնաթիռներ, որոնց մեծ մասը կամ հատուկ կառուցված ուսումնական ինքնաթիռներ էին, կամ հնացած մարտական ինքնաթիռներ, որոնք վերասարքավորված էին ուսումնական նպատակներով։ Բացի այդ, նրանք բավականաչափ համալրված գումարտակ ունեին թագավորի սեփական թագավորական գնդից, 18 զրահամեքենաևւ թագավորական ռազմաօդային ուժերի անձնակազմի վաշտ, ինչը ընդհանուր կազմում էր 2200 զինվոր (բազան պաշտպանելու համար)[4]։ Իրաքի թագավորական ռազմաօդային ուժերը, չնայած ինքնաթիռների առկայությանը, որոնք ներառում էին բրիտանական, իտալական և ամերիկյան արտադրության բազմաթիվ ժամանակակից մեքենաներ, չեն կարողացել հաղթել բրիտանական զորքին։ Մարտերի երկրորդ օրը (մայիսի 3) ժամանել են «Բլենհեյմ»-ի չորս կործանիչ-ռմբակոծիչներ[5]։
Օդային գերազանցություն ունեցող բրիտանական ուժերի պատճառով Իրաքի բանակը ստիպված էր նահանջել Էլ Ֆալուջա։ Ռազմաօդային ուժերը գրոհեցին Մոսուլում Իրաքի ռազմաօդային ուժերի բազաների վրա։
Պաշտպանական կետերը, որոնք պատկանում էին Իրաքյան ուժերին, ընթացել են երկու ուղղություններով։ Բրիտանական և արաբական լեգիոնները երկու շարասյուներով (Հաբֆորս և Քինգքոլ) ժամանել են Պաղեստինով և Տրանսիորդանիայի անապատով։ Բասրա շարունակում էին ժամանել լրացուցիչ հնդկական ուժեր[4]։
Իրաքյան բանակը նահանջել է Ֆալուջայից և հետապնդվել մինչև Բաղդադ, որը մեկ շաբաթվա ընթացքում ընկել է։ Սա ճանապարհ է բացել ռեգենտի և պրոբրիտանական կառավարության վերականգնման համար։ Իրաքի բրիտանական ռազմական օկուպացիան շարունակվել է մինչև 1947 թվականի վերջը։
Իտալիայի և Գերմանիայի աջակցությունը ազգայնականներին
խմբագրելԻրաքյան պատերազմի ընթացքում ազգայնականների համար աջակցություն է ցուցաբերել նախ Գերմանիան, ապա Իտալիան։ Ժամանած ինքնաթիռները ներկվել են իրաքյան գույներով։ Մի քանի օր անց Ռեգիա Աերոնոտիկայի (իտալական ՌՕՈՒ) կործանիչները Մոսուլից թռիչքներ են կատարել ինչպես Հաբբանիայի, այնպես էլ Տրանսիորդանիայով տեղափոխված կայսրության զինված ուժերի դեմ։
Սիրիայի և Լիբանանի Ֆրանսիական իշխանությունները օգնել են ինչպես իրաքցի ազգայնականներին, այնպես էլ գերմանական և իտալական ռազմաօդային ուժերին ՝ օդակայաններ տրամադրելով տեղակայման և վերալիցքավորման համար։ Մինչ իրաքյան գործողությունների ավարտը դա հանգեցրել էր Սիրիայում ավիաբազայի վրա ՌՕՈՒ-ի գրոհների։ Մի քանի շաբաթվա ընթացքում այդ իրադարձությունները հանգեցրել են բրիտանական զորքերի ներխուժմանը Սիրիա և Լիբանան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Scott, James C (2001 թ․ օգոստոսի 9). «The Coup». Iraqi Coup. California State University, Sacramento. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Patterson, David (2010). A Genealogy of Evil: Anti-Semitism from Nazism to Islamic Jihad. Cambridge: Cambridge University Press. էջ 114. ISBN 978-0-521-13261-9.
- ↑ Kiwarkis, Gabriel. «The Battle for Habbaniya 1941». Assyrian RAF Levies.
- ↑ 4,0 4,1 «The Battle for Habbaniya – The forgotten war RAF». History (Campaign Histories). Royal Air Force. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «History Section». Royal Air Force. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին.
Աղբյուրներ
խմբագրել- de Chair, Somerset (1944). The Golden Carpet. London: Faber and Faber.
- Dudgeon, Anthony G (2000). Hidden Victory: The Battle of Habbaniya, May 1941. Stroud and Charleston: Tempus Publishing. ISBN 0-7524-2001-1.
- «The Battle for Habbaniya – The forgotten war RAF». History (Campaign Histories). Royal Air Force. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին.
- Dunford Wood, Colin. «Habbaniya Campaign, Iraq 1941». A Story of War. — an RAF pupil pilot's diary of the Habbaniya campaign
- Dunford Wood, Colin. «RAF Habbaniya Daily Intelligence Bulletins». A Story of War.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Near East: Trouble in Paradise». Time. 1941 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.
- «May 12 — U.S.S.R. recognizes pro-Nazi Government of Iraq». Time. 1941 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.