Իրիդիում
Իրիդիում (լատին․՝ Iridium), քիմիական տարր, որի նշանն է՝ Ir-ը, պարբերական համակարգի 6-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 77 է, ատոմական զանգվածը՝ 192,22, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 5d7 6s2 է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Իրիդիում / Iridium (Ir), Ir, 77 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 192,217(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d7 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 136 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 127 պմ | ||||
Իոնի շառավիղ | = (+4e) 68 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,20 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Ir←Ir3+ 1,00 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 6, 4, 3, 2, 1, 0, −1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 868,1 (9,00) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 2739 K (2466 °C, 4471 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 4701 K (4428 °C, 8002 °F) | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 26,0 կՋ/մոլ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 610 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,1[5] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 610 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,840 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 430,00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 147 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
77 | Իրիդիում
|
192,22 | |
4f145d76s2 |
Պլատինի խմբի շատ ամուր, դժվարահալ, արծաթափայլ մետաղ է։ Ունի մեծ խտություն և այդ ցուցանիշով համեմատելի է միայն օսմիումի հետ։
Պատմություն
խմբագրելԻրիդիումը հայտնագործել է Սմիթսոն Թենանթը 1803 թվականին բնական պլատինի չլուծվող խառնուրդներում և նրան տվել է հունական դիցաբանության՝ հին հունարեն՝ ἶρις - ծիածանն, անձնավորող Իրիս աստվածուհու անունը, իրիդիումի ծիածանափայլ աղերի համար[6]։
Բնության մեջ
խմբագրելԲնության մեջ հանդիպում է ագատ վիճակում պլատինի, ռութենիումի, օսմիումի և ռադիումի հետ։ Իրիդիում կազմում է երկրի կեղևի 1-10−7 %-ը (ըստ զանգվածի)։
Հանքավայրեր
խմբագրելԻրիդիումի հանքավայրերը տարածված են Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նոր Գվինեայում, Հարավային Աֆրիկա[7]։
Երկրի վրա իրիդիումի տարեկան արտադրությունը կազմում է մոտ 3 տոննա[8]։
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելՍպիտակ-արծաթափայլ, շատ կարծր և դժվարահալ, քիմիապես կայուն մետաղ է։ Այդ հատկությունների շնորհիվ իրիդիումը դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Հալման ջերմաստիճանը՝ 2410 °C է, եռմանը՝ 5300 °C (հավանաբար), խտությունը՝ 22400 կգ/մ3 (10 °C-ում), առաձգականությունը՝ 538 ԳՊա[9]։
Միացություն | Գույն |
---|---|
IrF5 |
|
Cs3IrI6 |
|
KIrF6 |
|
Na2IrBr6 |
|
Na3IrBr6·H2O |
|
IrI3 |
|
K3IrCl6·H2O |
Քիմիական հատկություններ
խմբագրելՄիացություններում եռարժեք է և քառարժեք, հազվադեպ՝ միարժեք և վեցարժեք։ 600 °C-ից բարձր միանում է թթվածնին՝ առաջացնելով IrO2 օքսիդը։
Փոշի վիճակում և բարձր ջերմաստիճաններում միանում է հալոգեններին ծծմբին, ֆոսֆորին և այլ տարրերին։
Համաձուլվածքներ է առաջացնում մետաղների (պլատինի, օսմիումի, պղնձի, ցինկի և այլն) հետ։
Իրիդիումի միացություններ
խմբագրել- Իրիդիումի երկարժեք միացություններ
- IrCl2 - մուգ կանաչ, փայլուն բյուրեղներ։ Վատ են լուծվում թթուներում և ալկալիներում։ Մինչև 773 °C տաքացնելիս քայքայվում են։
- IrS - մուգ կապույտ, փայլուն պինդ նյութեր։ Քիչ են լուծվում ջրում և թթուներում։ Լուծվում են կալիումի սուլֆիդում։
- Իրիդիումի եռարժեք միացություններ
- Ir2O3 - մուգ կապույտ, կարծր նյութ։ Ջրում քիչ լուծելի։ Լուծվում են ծծմբական թթվում։
- IrCl3 - անկայուն միացություններ, գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև բաց դեղին։ Խտությունը՝ 5,292 գ/սմ³: Ջրում, թթուներում, ալկալիներում քիչ են լուծվում։
Իրիդիումի միացությունների օքսիդացման աստիճանները | |
---|---|
−3 | [Ir(CO) 3]3− |
−1 | [Ir(CO) 3(PPh 3)]− |
0 | Ir 4(CO) 12 |
+1 | [Ir(CO)Cl(PPh 3) 2] |
+2 | IrCl 2 |
+3 | IrCl 3 |
+4 | IrO 2 |
+5 | Ir 4F 20 |
+6 | IrF 6 |
+7 | [(η2 -O 2)IrO 2]+ |
+8 | IrO 4 |
+9 | [IrO 4]+ |
- IrBr3 - դեղնականաչ-կանաչ գույնի բյուրեղներ։ Լուծվում են ջրում, սպիրտներում քի են լուծվում։
- Ir2S3 - պինդ շագանակագույն նյութ։ 1050 °C ջերմաստիճանում քայքայվում են։ Քիչ են լուծվում ջրում։ Լուծվում են ազոտական թթվում և կալիումի սուլֆիդի լուծույթում։
- Իրիդիումի քառարժեք միացություններ
- IrO2 - սև գույնի բյուրեղներ։ Խտությունը՝ 3,15 գ/սմ³: Ջրում, էթանոլում, թթուներում քիչ լուծելի։
- IrF4 - դեղին գույնի յուղոտ հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 106 °C:
- IrCl4 - հիդրոսկոպիկ շականակագույն կարծր նյութ։ Լուծվում են սառը ջրում։ 600-700 °C ջերմաստիճանում ստացվում են մետաղական իրիդիումի և քլորի փոխազդեցությունից։
- IrBr4 - կապույտ գույնի նյութ։ Լուծվում են էթանոլում։ Ստացվում են IrO2 և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից։
- IrS2 - կարծր շականակագույն նյութ։ Ջրում քիչ լուծելի։
- Ir(OH)4 (IrO2·2H2O) - մուգ կապույտ նստվածք։ Գործնականում ջրում չլուծվող։
- Իրիդիումի վեցարժեք միացություններ
- IrF6 - դեղին գույնի բյուրեղներ։ tհալ. 44 °C, tեռ. 53 °C, խտությունը՝ 6,0 գ/սմ³: Ստացվում են իրիդիումի և մթնոլորտային ֆոսֆորի փոխազդեցությունից։ Ուժեղ օքսիդիչ են, փոխազդում է ջրի և ազոտի մոնօքսիդի հետ.
- IrS3 - մոխրագույն, ջրում քիչ լուծելի փոշի։
Իզոտոպներ
խմբագրելՈւնի երկու կայուն իզոտոպ՝ 191Ir (38,5 %) և 193Ir (61,3 %)։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 192Ir (T1/2 = 74,37 օր) և 194Ir (T1/a = 19 ժ)։
Կիրառություն
խմբագրելՄաքուր իրիդիումը հազվադեպ է կիրառվում։ Նրա համաձուլվածքներից պատրաստում են էլեկտրոդներ, թերմազույգի հաղորդալարեր են։ Իրիդիումը 4,5-5 անգամ թանկ է ոսկուց։
Արժեք
խմբագրել2014 թվականի մարտին 1 գրամ իրիդիումի արժեքը համաշխարհային շուկայում կազմել է մոտ 17,68 ԱՄՆ դոլլար[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — ISSN 0033-4545. —
- ↑ «Iridium: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Theoretical calculation gave the following results (The lattice parameters, densities and atomic volumes of the platinum metals. Crabtree, Robert H. Sterling Chem. Lab., Yale Univ., New Haven, CT, USA. Journal of the Less-Common Metals (1979), 64(1), P7-P9. )
- ↑ Arblaster, J. W. (1989). «Densities of osmium and iridium: recalculations based upon a review of the latest crystallographic data» (PDF). Platinum Metals Review. 33 (1): 14–16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 272. — 671 с. — 100 000 экз.
- ↑ «Iridium». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Осмистый иридий». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Журнал "Знания Сила" 7/2013
- ↑ Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — 671 с. — ISBN 5-82270-035-5
- ↑ infomine.com. «Iridium Price Charts in Different Time Ranges» (անգլերեն). Վերցված է 19 марта 2014-ին.
Գրականություն
խմբագրել- Cotton, Simon A. (1997). Chemistry of Precious Metals. New York: Springer. ISBN 978-0-7514-0413-5.
- Crabtree, Robert H. (2005). The Organometallic Chemistry of the Transition Metals (4η ed.). Yale University, New Haven, Connecticut: Wiley-Interscience. ISBN 0-4716-6256-9.
- Ebbing, Darrell D.; Gammon, Steven D. (2008). General Chemistry (9η ed.). Cengage Learning. ISBN 0-618-85748-6.
- Emsley, J. (2003). Nature's building blocks: an A-Z guide to the elements. Oxford University Press. ISBN 0-198-50340-7.
- Evans, Anthony M. (1993). Ore Geology and Industrial Minerals: An Introduction (PDF) (3η ed.). Oxford: Blackwell Science. ISBN 978-0-632-02953-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 23 Ιανουαρίου 2014-ին.
- Greenwood, Norman Neill; Earnshaw, Alan (1997). Chemistry of the Elements (2η ed.). Oxford: Butterworth–Heinemann. ISBN 0-7506-3365-4.
- Hirsch, Andreas; Brettreich, Michael (2004). Fullerenes: Chemistry and Reactions (1η ed.). Wiley-VCH. ISBN 978-3-527-30820-0.
- Jollie, David (2008). Platinum 2008. England: Johnson Matthey. ISSN 0268-7305.
- Μανουσάκης, Γεώργιος Ε. (1994). Γενική και Ανόργανη Χημεία. Θεσσαλονίκη: Αφοί Κυριακίδη. ISBN 960-343-272-5.
- Misra, Kula C. (2000). Understanding Mineral Deposits (14η ed.). Springer. ISBN 978-0-04-553009-0.
- Mιχαηλίδης, Κλεόπας Μιχαήλ (1982). Κοιτασματολογική μελέτη των σιδηρονικελιούχων με χρώμιο λατεριτών της περιοχής Έδεσσας (Διδακτορική διατριβή). Θεσσαλονίκη: Αριστοτέλειο Πανεπιστήμιο.
{{cite book}}
: soft hyphen character in|publisher=
at position 11 (օգնություն); soft hyphen character in|title=
at position 4 (օգնություն) - Morrison, Robert Thornton; Boyd, Robert Neilson (1988). Οργανική Χημεία (3 Τόμοι) (4η ed.). Πανεπιστήμιο Ιωαννίνων. ISBN 0-1364-3669-2. Վերցված է 28 Ιανουαρίου 2014-ին.(չաշխատող հղում) (μετάφραση: Σακαρέλλος, Κωνσταντίνος; Πηλίδης, Γεώργιος Α.; Γεροθανάσης, Ιωάννης Π.; κ.ά.).
- Mπαζάκης, Ιωάννης Α. Γενική Χημεία. Αθήνα.
- Oro, Luis A. & Claver, Carmen, ed. (2008). Iridium Complexes in Organic Synthesis. Weinheim: Wiley-VCH. ISBN 978-3-527-31996-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - Pauling, Linus (1988). General Chemistry (3η ed.). Dover Publications. ISBN 978-04866-5622-9.
- Tοσσίδης, Ιωάννης Α. (2001). Χημεία Ενώσεων Συναρμογής. Θεσσαλονίκη: Εκδόσεις Ζήτη. ISBN 978-96043-1754-7.
- Ure, Andrew (1808). A Dictionary of Art, Manufactures, and Mines (2 volumes). New York: D. Appleton & Company. ISBN 1-1474-5213-X. Վերցված է 20 Ιανουαρίου 2014-ին. Ψηφιοποιήθηκε στις 23 Noεμβρίου 2005 από το προτότυπο στo Πανεπιστήμιο του Μίτσιγκαν. Κυκλοφορεί επανέκδοση από την General Books, 19 Μαΐου 2012, ISBN 978-123-625612-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 462)։ |