Իրինա Շեստուա
Իրինա Վլադիմիրովնա Շեստուա (ռուս.՝ Ирина Владимировна Шестуа, նոյեմբերի 11, 1943, ԽՍՀՄ), կրկեսի խորհրդային արտիստուհի, ակրոբատ, դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1980)։
Իրինա Շեստուա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Շեստուան ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 11-ին կրկեսի արտիստների ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչ Շեստակովը (1912-1943), եղել է ծաղրածու, հանդես է եկել Չարլի Չապլինի դիմակով որպես կոմիկ-միմ։
Կրկեսում աշխատել սկսել է պատանեկան հասակում։
1948 թվականին կատարել է նորամուտը «Իկարիոսյան խաղեր» (ռուս.՝ «Икарийские игры») համարում Վիկտոր Պլիների (1915-1999) ղեկավարությամբ։ Հետագայում աշխատել է ակրոբատ-ցատկորդների թատերախմբում Ֆ․ Ալեքսեևի ղեկավարությամբ և «Ակրոբատ-ոստույնախաղացների» խմբում Բ․ Իսաևի հետ։ Ստացել է բազմաժանր պատրաստություն ակրոբատիկայի կրկեսային դպրոցի լավագույն ավանդույթներով։
1959 թվականին Իրինա Շեստուան Իսաև եղբայրների հետ մասնակցել է «Ակրոբատ-ոստույնախաղացները ձողերով» յուրօրինակ համարի ստեղծմանը և դարձել է նրա ղեկավարը (ԽՍՀՄ սահմաններից դուրս ստացել է «Ռուսական ձեռնափայտ» անվանումը), որը ակրոբատիկայում դարձել է մի ամբողջ ուղղություն և հռչակ բերել խորհրդային կրկեսին[1]։ 1960 թվականից այդ համարը կատարել է Ասատրյան եղբայրների հետ։
1963 թվականին Լեոնիդ Ենգիբարյանի հետ նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում՝ կատարելով կանացի գլխավոր դերը (կամեո)։
1993 թվականին ավարտելով իր արտիստական կարիերան[1]՝ Իրինա Շեստուան դարձել է «Ռուսպետկրկեսի» (ռուս.՝ Росгосцирк) գեղարվեստական բաժնի ակրոբատիկայի գծով գլխավոր փորձագետ։
Հանդես է եկել որպես բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ, այդ թվում՝ «Նիկուլինյան գարունը Կուզմինկայում»[2] և «Հին վրանի հովանու ներքո»[3]։
Ընտանիք
խմբագրել- Իրինա Ասատրյան – կրկեսի արտիստ
- Յուրի Վոլոդչենկով – կրկեսի արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2020)
Ֆիլմագրություն
խմբագրել- 1963 – Ճանապարհ դեպի կրկես – Իրինա (գլխավոր դեր)
Պարգևներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (14 փետրվարի, 1980)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (5 նոյեմբերի, 2004)[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Кто придумал новый жанр?!». Журнал «ProЦирк» № 31. 2013 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Никулинская весна в Кузьминках». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ В Кузбассе пройдет фестиваль циркового искусства
- ↑ Указ Президента РФ от 05.11.2004 N 1413 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)