Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (Սանկտ Պետերբուրգ)
Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (ռուս.՝ Первый Санкт-Петербургский государственный медицинский университет имени академика И. П. Павлова), պետական բյուջետային բարձրագույն կրթական հաստատություն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։
Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան ռուս.՝ Первый Санкт-Петербургский государственный медицинский университет имени академика И. П. Павлова | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կրթօջախ, ազատ հասանելիության հրատարակություն, բժշկական կազմակերպություն և հետազոտական համալսարան |
Միջազգային անվանում | First Pavlov State Medical University of St. Peterburg |
Նախկին անվանումներ | Կանանց բժշկական ինստիտուտ Լենինգրադի Ի․ Պավլովի անվան առաջին բժշկական ինստիտուտ |
Կարգախոս | Medicina ars nobilissima! |
Հիմնադրված է | 1897 |
Անվանված է | Իվան Պավլով |
Տիպ | հասարակական, պետական |
Ռեկտոր | Սերգեյ Բագնենկո |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | ул. Льва Толстого, д. 6-8 |
Կայք | 1spbgmu.ru(ռուս.) |
![]() |
Պատմություն
խմբագրելԲուհը հիմնադրվել է 1897 թվականին որպես Սանկտ Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտ՝ Պետրոպավլովսկի հիվանդանոցի հիման վրա, և բացվել է 1835 թվականին։
Վարկանիշ
խմբագրել2014 թվականին «Эксперт РА» գործակալությունը բուհը ներառեց Անկախ պետությունների համագործակցության լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում, որտեղ նրան շնորհվեց D դասի վարկանիշ[2]։
Նկարագրություն
խմբագրելՀամալսարանը ներառում է ուսումնական, գիտական և բժշկական բաժիններ։
1945 թվականից համալսարանում իրականացվում է օտարերկրյա ուսանողների ուսուցում։ Ավելի քան 1600 քաղաքացի Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 65 երկրներից ստացել են բժշկի դիպլոմ, և ավելի քան 350 բժիշկ այլ պետություններից համալսարանում են վերապատրաստվել, ասպիրանտուրա սովորել։
Հայտնի պրոֆեսորներ
խմբագրել- Նիկոլայ Անդոգսկիմ, 1900 թվականից դասավանդել է ակնաբանության ամբիոնում, ինչպես նաև ղեկավարել է ինստիտուտին կից ակնաբուժական հիվանդանոցը։
- Գեորգի Շոր, 1917-1944 թվականներին հանդիսացել է ախտաբանական կենսաբանության ամբիոնի վարիչը[3]
- Միխայիլ Պրիվես, 1937-1977 թվականներին հանդիսացել է նորմալ կենսաբանության ամբիոնի վարիչը
- Վլադիմիր Գարշին, 1944-1952 թվականներին եղել է ախտաբանական կենսաբանության ամբիոնի վարիչը, խոշոր ախտաձևաբան, ԽՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ, պրոֆեսոր[3], крупный патоморфолог, действительный член АМН СССР, профессор[4]
- Ֆեոդոր Ուգլով, ՌԲԳԱ իսկական անդամ, ավելի քան 40 տարի ղեկավարել է համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնը, հիմնել է վիրաբուժական մեծ դպրոց
- Էդուարդ Ասլամազյան, ՌԲԳԱ իսկական անդամ, ՌԴ կառավարության մրացանակի դափնեկիր, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, ՌԲԳԱ Դ․ Օտտայի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։
Համալսարանի ղեկավարները
խմբագրել- 1897-1899 - Կանանց բժշկական ինստիտուտի առաջին տնօրեն, պրոֆեսոր Վասիլի ֆոն Անրեպ
- 1899-1905 - պրոֆեսոր Դմիտրի Օտտ
- 1905-1911 - պրոֆեսոր Սերգեյ Սալազկին
- 1911-1920 - Կանանց բժշկական ինստիտուտի տնօրեն (1918 թվականից՝ Պետրոգրադի բժշկական ինստիտուտի) պրոֆեսոր Բորիս Վերխովսկի
- 1920-1921 - պրոֆեսոր Գեորգի Շոր
- 1921 - պրոֆեսոր Կոնստանտին Սկրոբանսկի
- 1922-1925 - պրոֆեսոր Ֆեոդոր Չիստովիչ
- 1925-1928 - Լենինգրադի առաջին բժշկական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Կոնստանտին Սկրոբանսկի
- 1928-1930 - պրոֆեսոր Գեորգի Լանգ
- 1930 - պրոֆեսոր Հովսեփ Կարապետյան
- 1931-1932 - պրոֆեսոր Դմիտրի Գլեբով
- 1932-1936 - պրոֆեսոր Գրիգորի Կորդովսկի
- 1936 - պրոֆեսոր Հովսեփ Կարապետյան
- 1937-1941 - պրոֆեսոր Լեոնիդ Կեչկեր
- 1941-1943 - պրոֆեսոր Իլյա Ստրաշուն
- 1943-1949 - պրոֆեսոր Նիկոլայ Օզերեցկի
- 1949-1952 - պրոֆեսոր Իվան Կաշկարով
- 1952-1966 - պրոֆեսոր Ալեքսեյ Իվանով
- 1966-1988 - պրոֆեսոր Վլադիմիր Մինյաև
- 1988-2008 - պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Յաիցկի
- 2008-2011 - պրոֆեսոր Միխայիլ Դիդուր
- 2011-2012 - պրոֆեսոր Սերգեյ Յաշին[5]
- 2012 թ մայիսի 4-ից - պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Սերգեյ Բագնենկո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Рейтинг высших учебных заведений России и стран членов Содружества Независимых Государств.
- ↑ 3,0 3,1 «Кафедра патологической анатомии с патологоанатомическим отделением». СПбГМУ им. И. П. Павлова (spb-gmu.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «10 января 1887». Киевский календарь (calendar.interesniy.kiev.ua). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cергей Михайлович Яшин». СПбГМУ (spb-gmu.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի պաշտոնական կայք Արխիվացված 2016-11-19 Wayback Machine
- Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուսանողական կայք Արխիվացված 2013-11-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |