ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում
Լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ) իրավունքները Հայաստանում օրինապես ճանաչված չեն իրավական տեսանկյունից։
ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում | |
---|---|
Գենդերային ինքնություն/արտահայտություն | - |
Զինվորական ծառայություն | Բացահայտ գեյերին և լեսբիներին արգելված է ծառայել |
Պաշտպանություն խտրականությունից | Չկան օրենքներ, որոնք կպաշտապնեն սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունից |
Ընտանեկան իրավունքներ | |
Հարաբերությունների ճանաչում | Չեն գրանցվում և չեն ճանաչվում |
2003 թվականից նույնասեռականությունը Հայաստանի Հանրապետությունում ապաքրեականացված է[1]։ Չնայած այդ փաստի, Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դրությունը չի փոխվել։ Այդ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ սարսափում են, որ կմնան մերժված իրենց ընտանիքների, ընկերների և ողջ հասարակության կողմից, ինչը բազմաթիվ ԼԳԲՏ անձանց ստիպում է թաքցնել իրենց իրական ինքնությունը։
Պատմություն
խմբագրել1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով միասեռականությունը չի պատժվում։ Սակայն 1936 թվականին ՀՀ օրենսգրքում[փա՞ստ] ավելացվում է արվամոլությունը դատապարտող 116-րդ հոդվածը (այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին, դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը)։ Միայն 2003 թվականի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, ՀՀ քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը ապաքրեականացվում է։ Եթե նախկինում նույնասեռական սեռական հարաբերության համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։
ԼԳԲՏ թեմատիկ պաստառների հետ կապված սկանդալ
խմբագրել2017 թվականի մայիսի 25-ին Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ էին հայտնվել, սակայն Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ այդ պաստառները ապօրինի են և ապամոնտաժել է դրանք[2]։
2017 թվականի մայիսի 30-ին Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ այդ պաստառները տեղադրվել են այդ կազմակերպության պատվերով՝ 2017 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրի հիման վրա, համաձայն որի պաստառները պետք է գովազդային վահանակների վրա պահպանվեին՝ մինչև հունիսի 24-ը։ Կազմակերպությունը նշում է, որ պաստառների հրապարակումից 2 օր անց՝ մայիսի 27-ին, պաստառները հեռացվել են գովազդները տեղադրող կազմակերպության կողմից` առանց պատվիրատուին տեղյակ պահելու։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այդ պաստառները տեղադրված են եղել «ապօրինի»[3]։
Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն հայտարարել է, որ «Երևանի քաղաքապետարանի գործունեություն գնահատում ենք որպես կամայականություն, որով վերջինս ոտնահարել է կազմակերպության և ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքը, դրսևորել է խտրական վերաբերմունք` պայմանավորված պաստառների բովանդակությամբ»[3]։
Ցուցանիշներ
խմբագրելԸստ ILGA-Europe-ի 2024 թվականի հետազոտման՝ Հայաստանը եվրոպական 49 երկրների մեջ զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը[4]` զիջելով միայն Թուրքիային, իր հարևան Ադրբեջանին և Ռուսաստանին, որն ըստ ցուցանիշների ամենավատն է եվրոպական երկրների շարքերում։ Իսկ հյուսիսային հարևան Վրաստանը գտնվում է 36-րդ հորիզոնականում[5]։
Ըստ Rainbow Europe-ի՝ 2016 թվականի վերջի ուսումնասիրությունների՝ ԼԳԲՏ մարդկանց մասին բնակչության վերաբերմունքի ամենավատ ցուցանիշները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մոտ են․
№ | Երկիրը | % |
---|---|---|
1 | Մալթա | 89.29 |
2 | Բելգիա | 76.37 |
3 | Դանիա | 75.54 |
4 | Իսպանիա | 74.10 |
5 | Իսլանդիա | 70.62 |
6 | Ֆինլանդիա | 69.62 |
7 | Լյուքսեմբուրգ | 68.03 |
8 | Շվեդիա | 67.97 |
9 | Նորվեգիա | 67.42 |
10 | Ֆրանսիա | 63.30 |
11 | Պորտուգալիա | 62.03 |
12 | Մոնտենեգրո | 61.43 |
13 | Հունաստան | 56.69 |
14 | Նիդերլանդներ | 55.99 |
15 | Գերմանիա | 54,94 |
16 | Իռլանդիա | 53.67 |
17 | Մեծ Բրիտանիա | 53.39 |
18 | Խորվաթիա | 49.41 |
19 | Ավստրիա | 49.08 |
20 | Շվեցարիա | 47.38 |
21 | Սլովենիա | 45.88 |
22 | Բոսնիա եւ Հերցեգովինա | 39.50 |
23 | Մոլդովա | 38.73 |
24 | Անդորրա | 37.18 |
25 | Էստոնիա | 36.13 |
26 | Սերբիա | 35.25 |
27 | Կոսովո | 34.99 |
28 | Ալբանիա | 34.84 |
29 | Կիպրոս | 31.35 |
30 | Սլովակիա | 29.88 |
31 | Հունգարիա | 29.58 |
32 | Հյուսիսային Մակեդոնիա | 28.97 |
33 | Չեխիա | 25.76 |
34 | Իտալիա | 24.76 |
35 | Վրաստան | 24.55 |
36 | Լիտվա | 23.90 |
37 | Լատվիա | 21.72 |
38 | Լիխտենշտեյն | 20.28 |
39 | Ուկրաինա | 20.16 |
40 | Բուլղարիա | 19.86 |
41 | Ռումինիա | 18.11 |
42 | Լեհաստան | 15.05 |
43 | Սան Մարինո | 13.77 |
44 | Մոնակո | 13.18 |
45 | Բելառուս | 12.06 |
46 | Ռուսաստան | 8.45 |
47 | Հայաստան | 8.41 |
46 | Թուրքիա | 4.00 |
49 | Ադրբեջան | 2.41 |
Ամփոփիչ աղյուսակ
խմբագրելՆույնասեռական հարաբերությունների ապաքրեականացում | (2003-ից) |
Սեռական համաձայնության հավասար տարիք | (2003-ից) |
Հակախտրականական օրենքներ աշխատանքի ոլորտում | |
Հակախտրականական օրենքներ ապրանքների և ծառայությունների տրամադրման ոլորտում | |
Հակախտրականական օրենքները այլ ոլորտներում (ընդգրկելով՝ անուղղակի խտրականություն, ատելության խոսք) | |
Նույնասեռական ամուսնություններ | |
Նույնասեռական զույգերի ճանաչում | / |
Step-child adoption by same-sex couples | |
Համատեղ որդեգրություն նույնասեռական զույգերի կողմից | |
Գեյերը և լեսբուհիները ազատորեն ծառայում են զինված ուժերում | |
Իրավաբանական սեռը փոխելու իրավունք | |
Էքստրակորպորալ բեղմնավորման մատչելիություն լեսբուհիների համար | |
Կոմերցիոն սուռոգատությունը արական նույնասեռական զույգերի համար | |
ՏՍՏ-ներին թույլատրված է լինել արյան դոնոր | (2023-ից)[6] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «State-sponsored Homophobia A world survey of laws prohibiting same sex activity between consenting adults» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 10 December 2017-ին. Վերցված է 27 May 2017-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Երևանում ԼԳԲՏ թեմայով պաստառներ են տեղադրվել
- ↑ 3,0 3,1 «Հայտարարություն ԼԳԲՏ-թեմատիկ պաստառների ապամոնտաժման վերաբերյալ». Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին. Վերցված է 2017-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Armenia - Rainbow Map» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-04-ին.
- ↑ «Georgia - Rainbow Map» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-04-ին.
- ↑ https://www.hrw.org/world-report/2024/country-chapters/armenia#:~:text=In%20a%20positive%20move,%20Armenian,with%20men%20from%20donating%20blood
Արտաքին հղումներ
խմբագրել- . Armenia Forced Out LGBT Shadow Report ICCPR-CCPR-Centre Արխիվացված 2014-06-01 Wayback Machine (2009, 82 pdfs) Prepared for the International Lesbian, Gay, Bisexual, Trans and Intersex Association.
- Human Rights Violations of LGBT People in Armenia: A Shadow Report (July 2012, 26 pdfs)
- «Փինք Արմենիա» ՀԿ պաշտոնական կայք Արխիվացված 2016-12-04 Wayback Machine
- Official website of Menq/WFCE
- Լոս Անջելեսի հայ ԼԳԲՏ համայնքի պաշտոնական կայքը