Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա
Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա կամ ԼԻՆԵԱՐ (անգլ.՝ Lincoln Near-Earth Asteroid Research, LINEAR), ԱՄՆ Ռազմաօդային ուժերի, ՆԱՍԱ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիայի համատեղ ծրագիր, որը հիմնվել է Երկրին մոտեցող աստերոիդների համակարգված հայտնաբերման, ուսումնասիրման և հսկողության համար։
Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա Lincoln Near-Earth Asteroid Research | |
---|---|
Տեսակ | աստղագիտական հետազոտություն |
Կազմակերպություն | ԱՄՆ Ռազմաօդային ուժեր, ՆԱՍԱ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիա |
Աստղադիտարանի կոդ | 704 |
Երկիր | ![]() |
Վայր | Նյու Մեքսիկո |
Հիմնադրվել է՝ | 1996 |
Անվանված է | Լինքոլնի լաբորատորիա |
Կայք | ll.mit.edu/impact/watch-potentially-hazardous-asteroids(անգլ.) |
Լաբորատորիայի պատմություն
խմբագրելՍկզբնական փորձարկումները սկսվեցին 1972 թվականին։ 1980-ական թվականների սկզբում Նյու Մեքսիկո նահանգի Սոկոռո քաղաքի մոտ տեղակայված փորձակայանում կառուցվեց փորձնական սարքը՝ ETS (Փորձնական ստուգման համակարգ)։ ԼԻՆԵԱՐ ծրագիրը սկսել է կատարել Երկրին մոտեցող աստերոիդների դիտարկումներ օգտագործելով «Հեռավոր տիեզերքի հսկողության էլեկտրո-օպտիկական համակարգը» (GEODSS) (անգլ.՝ Ground-based Electro-Optical Deep Space Surveillance), որը իրենից ներկայացնում էր մեկմետրանոց աստղադիտակ, կառուցված 1996 թվականին։ Այսպիսի լայնանկյուն աստղադիտակները նախագծվել են Երկրի մակերևույթից արհեստական արբանյակների դիտարկումների համար։
Հայտնագոտծություններ
խմբագրել1998-2003 թվականներին այս լաբորատորիան հանդիսանում էր նոր աստերոիդների հայտնաբերման հիմնական վայրը[1]։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով, ԼԻՆԵԱՐ ծրագրի շրջանակներում
- հսկվում էին 5 370 805 մարմիններ,
- հայտնաբերվել է 226 193 նոր աստերոիդներ,
- այդ թվում 2019 մերձերկրյա աստերոիդներ,
- հայտնաբերվել է 236 գիսաստղ։
ԼԻՆԵԱՐ ծրագրի բոլոր հայտնագործությունները կատարվել են ավտոմատացված աստղադիտակների միջոցով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մերձերկրյա աստերոիդների հայտնաբերման վիճակագությունը Արխիվացված 2017-04-03 Wayback Machine (անգլ.)