Լազարյան ճեմարանի թատրոն
Լազարյան ճեմարանի թատրոն, 1858 թվականի դեկտեմբերին Լազարյան ճեմարանի և Մոսկվայի համալսարանի հայ, ինչպես և ռուս ու վրացի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է հայկական թատրոն։
Լազարյան ճեմարանի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Թատրոնի հիմնադիրներ
խմբագրել- Վ. Շահխաթուն֊յան
- Միքայել Տեր-Գրիգորյան
- Սեդրակ Մանդինյան
- Ա. Քիշմիշյան
- Հովհաննես Գուրգենբեկյան
- Նիկողայոս Ալադաթյան
- Գ. Երիցփոխյան
- Սմբատ Շահազիզ
- Գրիգոր Քուչարյան
- Նիկողայոս Փուղինյան
- Մ. Բուրջալյան
Ճեմարանում սովորելու տարիներին նրա թատերական կյանքին ակտիվորեն մասնակցել է Կ. Մ. Ալեքսեևը (Կ. Ս. Ստանիսլավսկին)։
Թատրոնի ներկայացումները
խմբագրելՆերկայացումները տեղի էին ունենում ճեմարանի դահլիճում, Սեկրետարյովի թատրոնում, ինչպես և մասնավոր տներում։ Ուսանողական թատրոնը բացվել է 1859 թվականի հունվարի 27-ին, Մ. Ստեփանյանի առանձնատան դահլիճում։ Ներկայացվել են Ս. Վանանղեցու «Արիստակես» («Ներսես Մեծ») ողբերգությունը և Ն. Ալադաթյանի «Վայ իմ կորած հիսուն ոսկին» կատակերգությունը։ Թատրոնի գոյության միայն առաջին տասնամյակում (1859—1868) խաղացված շուրջ երեսուն պիեսների գերակշռող մասի հեղինակները Լազարյան ճեմարանի ուսանողներ էին։ Բեմադրվել են Ս. Շահազիզի «Կովարար-Կիրակոս», Մ. Տեր-Գրիգորյանի «Ժլատ», Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո», Ա. Քիշմիշյանի «Քաղքի ադաթը փոխվիլ է», Դ. Երիցփոխյանի «Հնարագետ կինը», Դ. Քուչարյանի «Ահա ազգասերները» կենցաղային կատակերգությունները, Մ. Պատկանյանի «Միջի մարդ կամ մոցիքուլ», Դ. Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլները, Ս. Հեքիմյանի «Սամել կամ Կրոնք և տիրասիրություն», Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ» պատմական ողբերգությունները։
Հայ ուսանողների մասնակցությունը ներկայացումներին
խմբագրելՀայ ուսանողները մասնակցել են նաև ռուսերեն ներկայացումներին։ 19-րդ դարի 80-ական թվականներից սկսած նրանք ակտիվորեն մասնակցել են Պ. Ադամյանի, Գ. Պետրոսյանի, Հ. Աբելյանի, Ա. Վրույրի, Օ. Սևումյանի և այլոց հյուրախաղերի կազմակերպմանը։ Լազարյան ճեմարանը 1921 թվականից վերածվեց Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տան, ուր շուրջ քառորդ դար գործեց Հայկական պետական դրամատիկական ստուդիան (տես նաև Թատերական ստուդիաներ)։ Գրկ. Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Երևան, 1959։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 471)։ |