Լազուրիտ
Լազուրիտ ( լատին․՝ lasur - կապույտ քար), միներալ։ Քիմիական կազմը՝ (Na, Ca)8 [(SO, Տ, Cl)2 (AlSiO4)6]։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է հոծ հատիկավոր զանգվածներ։ Կարծրությունը՝ 5,5 — 6,0, խտությունը՝ 2380—2420 կգ/մ³։ Գույնը՝ կապույտ, կանաչավուն-երկնագույն։ Հանդիպում է մետամորֆային կրաքարերի՝ ալկալային, իսկ ավելի հազվադեպ՝ թթու մագմատիկ ապարների հետ կոնտակտում։ Ամենախոշոր հանքավայրը հայտնի է Աֆղանստանում (Բադախշան), Ռուսաստանում, Տաջիկստանում։ Օգտագործվում է որպես զարդաքար, գեղանկարչության մեջ՝ բարձրորակ կապույտ ներկ (ուլտրամարին) ստանալու համար։
Լազուրիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Na[(AlSiO4)SO4] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.FB.10[1] |
Դանա դասակարգում | 76.2.3.4 |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 5,5 |
Ենթակատեգորիա | sodalite group?[2] և տեկտոսիլիկատներ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 474)։ |