Լանդսբերգի բանտ
Լանդսբերգի բանտ (Լանդսբերգի ուղղիչ հաստատություն, գերմ.՝ Justizvollzugsanstalt Landsberg), ուղղիչ հաստատությունը գտնվում է Բավարիայի Լեխի Լանդսբերգ կոմունայում։ Բանտը հայտնի է նրանով, որ այնտեղ դատապարտված են եղել Ադոլֆ Հիտլերը և նացիստական բազմաթիվ հանցագործներ։
Պատմություն
խմբագրելԲանտը կառուցվել է 1910 թվականին և նախատելված է եղել հանցագործներին պահելու համար։ 1924 թվականին՝ գարեջրային հեղաշրջումից հետո Լանդսբերգի բանտում դատապարտվել են Ադոլֆ Հիտլերը, Ռուդոլֆ Հեսսը և Շտրասսեր Գրեգորը։ Հիտլերն իր պատիժը կրում էր հարմարավետ պայմաններում, բանտախուցը մաքրվում էր այլ բանտարկյալների կողմից, նրան պարբերաբար այցելում էին այցելուներ[1]։ Դատապարտման ժամանակ Հիտլերը շարադրեց իր «Իմ պայքարը» գիրքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների հաղթանակից հետո Լանդսբերգի բանտը վերանվանվել է № 1 պատերազմական հանցագործների բանտ։ Ամերիկյան օկուպացիոն իշխանությունների հսկողության ներքո գտնվող նացիստները, ովքեր մեղադրվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ դատապարտվել են հենց այստեղ։ Ընդհանուր առմամբ բանտարկյալների թիվը գերազանցել է մեկ ու կես հազարը[2]։ 1945-1951 թվականներին բանտարկվածներից 284-ը ենթարկվել է մահապատժի[2][3], որոնց թվում էր Օսվալդ Պոլը, Օտո Օլենդորֆը, Կարլ Գեբհարդտը, Կարլ Բրանդտը։ Այնզացգրուպի գործընթացի հետևանքով վերջին ձերբակալվածները ազատ են արձակվել 1958 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fest, J. Hitler. — Houghton Mifflin Harcourt, 2002. — P. 199-200. — 856 p. — ISBN 9780156027540
- ↑ 2,0 2,1 «The Landsberg prison for war criminals». Bürgervereinigung Landsberg im 20. Jahrhundert e.V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Lane, Charles (4 июня 2005). «The Paradoxes of a Death Penalty Stance». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանդսբերգի բանտ» հոդվածին։ |