Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լան (այլ կիրառումներ)

Լան (ֆր.՝ Laon), քաղաք և համայնք Ֆրանսիայի Օ դը Ֆրանս տարածաշրջանում։ Էնա դեպարտամենտի վարչական կենտրոնն է և եպիսկոպոսանիստ բնակավայր։ Քաղաքի խորհրդանիշ-հուշարձանը միջնադարում գոթիկա ճարտարապետական ոճով կառուցված Աստվածամոր տաճարն է՝ Լանի եպիսկոպոսների հին աթոռանիստը[4]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 25.745[5]: Քաղաքը գտնվում է Փարիզից 125 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[6], Ամյենից 105 կիլոմետր դեպի արևմուտք և Լիլից 155 կիլոմետր դեպի հարավ։

Բնակավայր
Լան
ֆր.՝ Laon[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԷնա և Լան
Մակերես42 կմ²
ԲԾՄ83 մետր, 63 մետր, 183 մետր
Բնակչություն24 021 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ02000[3]
Պաշտոնական կայքville-laon.fr և laon.fr(ֆր.)
Լան (քաղաք) (Ֆրանսիա)##
Լան (քաղաք) (Ֆրանսիա)

Անվանումը

խմբագրել

Լանը ֆրանկական հին բնակավայր է։ Ավելի վաղ՝ հինհռոմեացիները այստեղ ամրություններ են ստեղծել և անվանել «Laudunum», որից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ Լան։

Պատմություն

խմբագրել

487—1790 թվականներին Լանը եղել է եպիսկոպոսական աթոռանիստ, կառավարվել եպիսկոպոսների կողմից, որոնք ունեցել են Ֆրանսիայի պերի, հերցոգի ազնվականական տիտղոս[7]։

Ծնունդով Լանից էին Կառլոս Մեծ արքայի մայրը՝ Բերտրադան, ինչպես նաև թագավորներ Լոթար Երրորդը, Լյուդովիկոս Չորրորդը։ Լանը երկրի փաստացի մայրաքաղաքն է եղել մինչև 997 թվականը, երբ ֆրանկների Հուգո Կապետ արքան քաղաքամայր ոստան է դարձրել Փարիզը։

Լանի մատույցներում 1813 թվականի մարտի 9-10 տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի զորքը պարտություն է կրել Գերհարդ Լեբերեխտ ֆոն Բլյուխերի զորքից։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1914 թվականին, Լանը ներառված է եղել Փարիզի թիկունքն ապահովող ամրությունների համակարգում, սակայն առանց չնչին դիմադրություն իսկ ցույց տալու հանձնվել է։

Տնտեսություն

խմբագրել

2010 թվականի տվյալներով՝ Լանի բնակիչների տարեկան միջին եկամուտը կազմել է 14.522 եվրո[8][9]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.[10][11]

Քաղաքին առնչված անվանի անձինք

խմբագրել
  • Բերտրադա - Կառլոս Մեծի մայրը, ֆրանկների թագուհի
  • Լյուդովիկոս Չորրորդ - ֆրանկների թագավոր
  • Լոթար Երրորդ - ֆրանկների թագավոր
  • Վիլլար դը Օննեկուր (մոտ. 1195 — 1266) - ժարտարապետ
  • Լուի Լենեն (1593—1648) - նկարիչ
  • Նիկոլյա Լեբեգ (1631—1702) — կոմպոզիտոր, երգեհոնահար
  • Լը Նեն եղբայրներ (նկարիչներ).
    • Անտուան (1600-1648)
    • Լուի (1600-1648)
    • Մաթյո (1607-1677)
  • Ժակ Մարկետե (1637-1675) - միսիոներ, ճանապարհորդ. Լուի Ժոլիեի հետ հայտնաբերել է Միսիսիպի գետը
  • Ժան Մաթյո Ֆիլբեր Սեռուրիե (1742-1819), ֆրանսիական բանակի մարշալ
  • Պիեռ Մեշեն (1744-1804), աստղագետ, գեոդեզիստ
  • Ժյուլ Շանֆլյորի (1821-1899), գրող, արվեստաբան
  • Անդրե Դևո (1894-1981), թեթևաթլետ, վազորդ, օլիմպիական մրցանակակիր (4 x 400 մ փոխանցումավազքում)

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Աստվածամոր տաճար (Լանի Նոտր Դամ) — 12-13-րդ դարերի նշանակալից կառույց, համարվում է ֆրանսիական գոթիկայի կատարյալ նմուշներից մեկը
  • Սբ Մարտինի եկեղեցին - 12-13-րդ դար
  • Արդոնյան դարպաս (porte d’Ardon) - 13-րդ դարի վերջ
  • Եպիսկոպոսների պալատ
  • Սբ. Վինսենի և սբ. Ժանի աբբայություն
  • Քաղաքային թանգարանում ցուցադրված են միջնադարյան հազվագյուտ իրեր, լանցի նկարիչներ Լը Նեն եղբայրների գեղանկարչական աշխատանքներներ։ Թանգարանի բակում է գտնվում 12-րդ դարում տաճարականների՝ Քրիստոսի աղքատ ասպետների ուխտի (օրդենի) հետևորդների կառուցած մատուռը։

Պատկերասրահ

խմբագրել

Ուշագրավ փաստեր

խմբագրել

Լանը երկու անգամ հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի համանքների միջև անցկացվող «Ծաղկուն բնակավայրեր» մրցույթում և արժանացել մրցանակների[12]։

Գրականություն

խմբագրել
  • Michel Bur (Hrsg.): Histoire de Laon et du Laonnois. Toulouse 1987 (= Pays et villes de Frances).
  • Antoine Richard[13],
    • Mémoires de ce qui s'est passé à Laon depuis les dernières guerres civiles jusqu'en l'année 1596.
    • Mémoires sur la Ligue dans le Laonnois.
  • Jean Laurent[14]
    • Abrégé de l'histoire de Laon, 1645,
    • Extrait de quelques chapitres du dessin de l'histoire de Laon, Paris, Bechet, 1645.
  • Claude Leleu[15], Mémoire pour servir à l'histoire de Laon et du pays laonnois, 1722..
  • Jacques François Laurent Devisme, Histoire de la ville de Laon, tome premier et tome second, 1822.
  • R. de La-Tour-du-Pin Chambly, Anciennes familles militaires du Laonnois, 1903.
  • Lucien Broche, Laon in Guide du congrès de Reims en 1911, Société française d'archéologie, Caen, 1911.
  • Maxime de Sars, Laon : huit cents ans de municipalité, 1933.
  • M. Bur, dir. Histoire de Laon et du Laonnois, 1987.
  • Victor Dessain : Laon : 1790-1945, Éditions Les Archives, 1991.
  • J. Lusse, Naissance d’une cité : Laon et le Laonnois du , 1992.
  • A. Saint-Denis, Apogée d’une cité : Laon et le Laonnois aux , 1994.
  • D. Montagne Les Souterrains de Laon, 1998.
  • J.-P. Jorrand, Laon dans « Archéologie des villes. Démarches et exemples en Picardie ». *Revue Archéologique de Picardie, 1999
  • M. Plouvier
    • Laon. Une Acropole à la française,
    • Laon. Belle île en terre, « Cahier du patrimoine », volume 1 et 2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Կաղապար:Bokref
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  7. Gaetano Moroni, "Laon" in Dizionario di erudizione storico-ecclesiastica, Venezia, Tipografia Emiliana, 1840, Vol. XXXVII, p. 125-7 [1]
  8. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  9. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  10. INSEE (ZIP 2,2 MB)
  11. «Population selon le sexe et l'âge...2006» [Населення за статтю та віком...2006] (фр.). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. |auteur=|titre=Le palmarès des villes et villages fleuris|date=5 juillet 2008|journal=Le Courrier picard édition de l'Oise}}
  13. Contrôleur du grenier à sel de Laon.
  14. Avocat au parlement et au présidial de Laon.
  15. Docteur de Sorbonne, achidiacre et chanoine en l'église de Laon.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լան (քաղաք)» հոդվածին։