Լապտեր
Լապտեր ( հուն․՝ Φανάρι) փոխադրական կամ տեղակայված արհեստական լույսի աղբյուր։ Օրվա մութ ժամերին որոշակի տարածություն լուսավորելու համար նախատեսված սարք։ Լապտեր բառի սկզբնարմատը ծագել է հունական ջահ բառից[1]։ Լապտեր բառի համանուն անունով թաղամաս է եղել Կոստանդնուպոլսում։
Պատմություն
խմբագրելՁեռքի լապտերների մասին առաջին հիշատակումները եղել են անտիկ ժամանակներում։ Հայտնի է, որ Դիոգենես Սինոպացին լապտերը ձեռքին քայլել է փողոցով և կանչել "Մարդ եմ փնտրում": Համարյա նույն ժամանակահատվածում (III մ.թ.ա.) Արևելքում հայտնվում են չինական լապտերները[2] և արդյունքում հաստատվում են լապտերների տոնակատարությունները։ Հին Հռոմում կային լապտերագործ վարպետներ (lanternarius), որոնք պետք է գիշերը լուսավորեին ճանապարհները[3]։ Աստվածաշնչում միայն մեկ անգամ է հիշատակվում լապտերը, երբ հռոմեացի զինվորները գալիս են ձերբակալելու Քրիստոսին (Աստվածաշունչ | Հովհաննես 18:3)։
Միջնադարյան Գերմանիայում ավանդույթ է եղել Սուրբ Մարտինի օրը՝ նոյեմբերի 11-ը նշել լապտերներով երթով[4]։ Անգլիայում միջնադարում հայտնվել են փողոցային լապտերներ։ Լոնդոնում դրանք առաջին անգամ վառվել են 1417 թվականին՝ քաղաքապետ Հենրի Բարտոնի հրամանով[5]։ Այդ ժամանակ լապտերների մեջ օգտագործվել են մոմեր։
1669 թվականին հոլանդեացի Յան վան դեր Հեյդենը հայտնագործում է փողոցային լապտեր, որն այրվում էր բամբակով և ձեթով[6]:Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասը նույնացվում է հասարակաց տների հետ։ 17-րդ դարում ի հայտ է գալիս կախարդական լապտեր անվանումով պրոյեկտոր։ 1720 թվականին յուղով վառվող ապակե լապտերներ հայտնվել են նաև Սանկտ Պետերբուրգում[7]։ Որպես վառելիք օգտագործվել է կանեփի յուղը, իսկ դրանց մատակարարմամբ զբաղվել են ֆուրգոնապանները։ Հեռավոր Արևելքում տարածված են ճապոնական լապտերները։
1807 թվականին Լոնդոնում ի հայտ են եկել գազային լապտերներ, հայտնագործողը Վիլյամ Մերդոկն էր[8], իսկ 1839 թվականին դրանք օգտագործվում էին նաև Սանկտ Պետերբուրգում[9]։
1879 թվականին Լիթեյյան կամրջի վրա այրվել են Յաբլոչկովի էլեկտրական լապտերները[5]։ 1883 թվականին դրանք լուսավորել են նաև Նևսկի պողոտան[10]։
Մշակույթում
խմբագրել- 1847 թվականին Հանս Քրիստիան Անդերսենը գրել է "Փողոցի հին լապտերը հեքիաթը (Gadelygte)
- 1912 թվականին Ալեքսանդր Բլոկը գրել է "Գիշեր, փողոց, լապտեր, դեղատուն" ստեղծագործությունը
- 1923 թվականին Կոռնեյ Չուկովսկին գրել է Տզզան ճանճը բանաստեղծությունը, որում հիշատակվում է մոծակի ձեռքի փոքրիկ լապտերը։
- 1908 թվականին Իսահակ Իսահակյան գրել է «Հսկա քաղաքի լապտերները վառ» բանաստեղծությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Происхождение слова фонарь
- ↑ Вся правда об удивительных китайских фонариках(չաշխատող հղում)
- ↑ Приглашение на пир
- ↑ День фонариков – Латерне
- ↑ 5,0 5,1 ИСТОРИЯ УЛИЧНОГО ФОНАРЯ
- ↑ «Рапсовое масло и газовый фонарь: История уличного освещения». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Масляные фонари XVIII-XIX вв.
- ↑ Лондон отметил 200-летие газовых фонарей на улицах
- ↑ Газовые фонари
- ↑ Электрические фонари
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապտեր» հոդվածին։ |