Լասլո Նեմեշ
Նեմեշ Ելեշ Լասլո (հունգ.՝ Nemes Jeles László, փետրվարի 18, 1977[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։
![]() հունգ.՝ Nemes Jeles László | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց () և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1841577 |
ww35.laszlonemes.com |
Կենսագրություն
խմբագրելԼասլո Նեմեշը ծնվել է 1977 թվականի փետրվարի 18-ին Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Ռեժիսոր, սցենարիստ, դերասան և դրամատուրգ Անդրաշ Ելեշի որդին է[3][4]։ 1989-2003 թվականներին Լասլո Նեմեշն ապրել է Փարիզում և համալսարանում սովորել պատմություն, գրականություն, միջազգային հարաբերություններ և սցենարիզմ[5][6]։
2001 թվականին Լասլե Նեմեշն սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական Հունգարիայում և Ֆրանսիայում։ 2005-2007 թվականներին աշխատել է որպես Բելա Տարրի օգնական «Մարդը Լոնդոնից» ֆիլմի ստեղծման ժամանակ[5][6]։ 2006 թվականի սեպտեմբերին Լասլոն տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է ռեժիսորական արվեստ Տիշ արվեստների դպրոցում[5]։ Լասլո Նեմեշի «Քաունթերփարթ» (2008) կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է այնպիսի կինոփառատոներում, ինչպիսիք են Բուխարեստը, Բերգամոն ու Վալենսիան։ 2008 թվականի սեպտեմբերին Լասլո Նեմեշը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։ 2011 թվականին սկսել է գրել «Սուլի որդին» ֆիլմի սցենարը, որի համար 2015 թվականին արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Մասնակցություն |
---|---|---|
1999 | Ժամանում (կարճամետրաժ) | Ռեժիսոր, սցենարիստ |
2004 | Կյանքն օդում (կարճամետրաժ) | Ռեժիսորի օգնական |
2005 | Լուսաբացից առաջ (կարճամետրաժ) | Ռեժիսորի օգնական |
2007 | Մի քիչ համբերություն ունենալով (կարճամետրաժ) | Ռեժիսոր, սցենարիստ |
Մարդը Լոնդոնից | Ռեժիսորի օգնական | |
2008 | Քաունթերփարթ (կարճամետրաժ) | Ռեժիսոր, սցենարիստ |
2010 | The Gentleman Takes His Leave (կարճամետրաժ) | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2015 | Զրո | Դերասան |
Սաուլի որդին | Ռեժիսոր, սցենարիստ | |
2018 | Մայրամուտ | Ռեժիսոր, սցենարիստ |
Մրցանակներ
խմբագրել- 2007 – Հունգարական 38-րդ կինոփառատոն, մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Մի քիչ համբերություն ունենալով»)
- 2008 – «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ», լավագույն կարճամետրաժ ֆիլմ («Մի քիչ համբերություն ունենալով»)
- 2008 – Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ» եվրոպական լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Մի քիչ համբերություն ունենալով»)
- 2009 – Վենետիկի կինոփառատոն, «Cinema Jove» մրցանակ («Քաունթերփարթ»)
- 2010 – Հունգարական 41-րդ կինոփառատոն, մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորին (The Gentleman Takes His Leave)
- 2015 – Կաննի կինոփառատոն, «Գրան պրի» («Սաուլի որդին»)
- 2015 – Կաննի կինոփառատոն, Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ («Սաուլի որդին»)
- 2015 – Կաննի կինոփառատոն, Ֆրանսուա-Շալեի մրցանակ («Սաուլի որդին»)
- 2015 – Սարաևոյի կինոփառատոն, հատուկ մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար
- 2016 – Կոշութի անվան մրցանակ
- 2016 – «Օսկար» մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար («Սաուլի որդին»)
- 2018 – Վենետիկի 75-րդ կինոփառատոն, Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ («Մայրամուտ»)[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Pallardy R. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Nate Bloom «The tribe at the Oscars»
- ↑ How Oscar's Laszlo Nemes' Hungarian-Jewish identity contributed to «Son of Saul»
- ↑ 5,0 5,1 5,2 «Ласло Немеш, Биография». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 6,0 6,1 Венгерский фильм в Каннах
- ↑ «Oscar-Winning Director László Nemes Jeles' 'Sunset' Awarded Critics' Prize at Venice International Film Festival». hungarytoday.hu (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լասլո Նեմեշը ԿինոՊոիսկ կայքում
- Կենսագրություն
- Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» ֆիլմի մասին
- Լասլո Նեմեշը Կաննում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Նեմեշ» հոդվածին։ |