Լավային հոսք
Լավային հոսք, հրաբխից սկիզբ առնող լավային հոսք։ Շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով 1,5—2,5 կմ/ժ միջին արագությամբ։ Հեղուկ (բազալտային) լավաները զառիթափ լանջերով կարող են հոսել 20—25 կմ/ժ արագությամբ։ Լավային հոսքերի երկարությունը տատանվում է մի քանի տասնյակ մ-ից մինչև 70—80 կմ, միջին հզորությունը՝ 10—13 մ։ Լավային հոսքերի լրիվ սառեցումը երբեմն տևում է երկար տարիներ։ Լավան, սառելով, շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է։
Հայկական լեռնաշխարհը հարուստ է սառած լավային հոսքերով։ Նրանք սկիզբ են առել երկրաբանական ոչ հեռու անցյալում գործած հրաբուխներից և մինչև այժմ լավ պահպանվել են։ Հայտնի են Դալիկ, Արտենի, Գութանասար և այլ հրաբուխների լավային հոսքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 492)։ |