Լավրենտիոս (հակապապ)

հակապապ

Լավրենտիոս (լատին․՝ Laurentius, 5-րդ դար - 507, Հռոմ), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ 498-506 թվականներին։

Լավրենտիոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և դատավոր
Ծնունդ 5-րդ դար
Մահ 507
Հռոմ

Կենսագրություն

խմբագրել

Լավրենտիոսն այն իտալացի եպիսկոպոսներից էր, ով աջակցում էր «Ակակիոսյան հերետիկոսությանը» և ձգում էր լավ հարաբերություններ ունենալ Բյուզանդիայի հետ։ 498 թվականի պապի ընտրությունների ժամանակ Սանտա Պրեսսեդե բազիլիկի արքեպիսկոպոս Լավրենտիոսը մրցակցում էր Սիմմաքոս կարդինալի հետ։ Վերջինս Կոստանդնուպոլսյան պատրիարքարանի հակառակորդն էր։ Այսպիսով Սուրբ Պետրոսի գահի հավակնորդների կողմնակիցներն ընդհարվում էին Հռոմի փողոցներում։ 498 թվականի նոյեմբերի 22-ին, երբ Սիմաքքոսը մեկնում է Ռավեննա այցելելու օստգոթերի թագավոր Թեոդորիք Մեծին, Լավրենտիոսը հռչակվում է Հռոմի պապ[1]։

Լավրենտիոսի պապականությունը պատմության մեջ հայտնի է որպես «Լավրենտիոսյան հերետիկոսություն»։ Վերջինիս հետ հաշտվելու Սիմաքքոսի փորձը հաջողություն չի ունենում[1]։

506 թվականին Թեոդորիք կայսրը, վախենալով բյուզանդական ազդեցության առաջընթացից, վտարում է Լավրենտիոսին Հռոմից և Սիմմաքոսին ընդունում որպես միակ և օրինական պապ։ Ավելի ուշ Լավրենտիոսը դասվում է հակապապերի շարքը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Лозинский С. Г. История папства. — 3-е изд. — М., 1986. с. 36.

Գրականություն

խմբագրել
  • Лозинский, Самуил Горациевич․ История папства. — 3-е изд. — М., 1986.