Լարս Շտինդլ
Լարս Շտինդլ (գերմ.՝ Lars Stindl, օգոստոսի 26, 1988[1], Վագհոյզել, Landkreis Karlsruhe), գերմանացի ֆուտբոլիստ։ Խաղում է հարձակվողի դիրքում։ Ներկայումս հանդես է գալիս գերմանական Բորուսիա Մյոնխենգլադբախի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում[2]։
Լարս Շտինդլ գերմ.՝ Lars Stindl | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Վագհոյզել, Landkreis Karlsruhe | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 13 | ||
Պատանեկան կարիերա | |||
1991-2000 |
![]() | ||
2000-2007 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2010 |
![]() | 49 | (11) |
2007-2010 |
![]() | 56 | (13) |
2010-2015 |
![]() | 131 | (19) |
2015-ներկա |
![]() | 60 | (18) |
Ազգային հավաքական | |||
2007 |
![]() | 3 | (0) |
2009 |
![]() | 1 | (0) |
2017-ներկա |
![]() | 4 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Շտինդլը սկսել է Կարլսռուհեում։ Բունդեսլիգայում իր առաջնամուտը նշել է 2008 թվականի մարտի 15-ին՝ փոխարինման դուրս գալով Այնտրախտի դեմ խաղի 81-րդ րոպեին, սակայն խաղն ավարտվել է Կարսլռուհեի 1-0 հաշվով պարտությամբ։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփել է 2008 թվականի նոյեմբերի 29-ին Հաննովերի դեմ խաղում։ 2010 թվականի փետրվարին Շտինդլը հայտարարեց, որ մտադիր է լքել Կարլսռուհեն։ Նույն թվականի մարտի 16-ին նրա տրանսֆերը Հաննովեր հաստատվեց[3]։ Հանովերում նա անցկացրեց 5 մրցաշրջան՝ մասնակցելով 161 հանդիպման և դառնալով 26 գոլի հեղինակ։
2015 թվականի մարտի 15-ին հաստատվեց Շտինդլի տրանսֆերը Բորուսիա Մյոնխենգլադբախ[4]։ Ակումբի կազմում իր առաջին հանդիպման՝ Գերմանիայի գավաթի Սանկտ Պաուլիի դեմ խաղի ժամանակ գերմանացին դուբլի հեղինակ դարձավ[5]։
2016 թվականի օգոստոսի 1-ին Շտինդլը դարձավ Բորուսիայի նոր ավագը՝ նախկին ավագ Մարտին Շտրանցլի կարիերան ավարտելու և նախկին ավագի փոխարինող Գրանիտ Ջակայի՝ Արսենալ տեղափոխվելուց հետո[6]։
2017 թվականի փետրվարի 23-ին Շտինդլը հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դարպասը 11 րոպեում, իսկ Բորուսիան կամային հաղթանակ տարավ 4-3 հաշվով՝ 2 խաղերի արդյունքում 0-3 հաշվով պարտվելու ժամանակ, և անցավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ[7]։
Միջազգային կարիերա
խմբագրելՇտինդլը առաջին անգամ Գերմանիայի ազգային հավաքական հրավիրվեց 2017 թվականին՝ հունիսի 6-ի Դանիայի դեմ ընկերական խաղի, հունիսի 10-ի Սան Մարինոյի դեմ 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղի և հունիսի 17-ից հուլիսի 2-ը կայացած Կոնֆեդերացիաների գավաթի համար[8]։
Շտինդլը իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային հավաքականի կազմում Դանիայի դեմ խաղի ժամանակ՝ անցկացնելով ամբողջ խաղը[9]։
Հունիսի 19-ին Ավստրալիայի դեմ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղում Շտինդլը գոլի հեղինակ դարձավ խաղի 5-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվեց 2-3 հաշվով[10]։ Հունիսի 22-ի Չիլիի դեմ խաղում նա խփեց իր երկրորդ գնդակը առաջնությունում[11]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կարլսռուհե II | 2006-07 | Ռեգիոնալլիգա Հարավ | 12 | 2 | — | — | 12 | 2 | ||
2007-08 | 26 | 4 | 26 | 4 | ||||||
2008-09 | 10 | 5 | 10 | 5 | ||||||
2009-10 | 1 | 0 | 1 | 0 | ||||||
Ընդհանուր | 49 | 11 | 49 | 11 | ||||||
Կարլսռուհե | 2007-08 | Բունդեսլիգա | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
2008-09 | 21 | 4 | 1 | 0 | 22 | 4 | ||||
2009-10 | Բունդեսլիգա 2 | 33 | 9 | 2 | 0 | 35 | 9 | |||
Ընդհանուր | 56 | 13 | 3 | 0 | 59 | 13 | ||||
Հաննովեր | 2010-11 | Բունդեսլիգա | 33 | 2 | 1 | 0 | 34 | 2 | ||
2011-12 | 28 | 2 | 2 | 2 | 13 | 2 | 43 | 6 | ||
2012-13 | 18 | 2 | 2 | 0 | 9 | 2 | 29 | 4 | ||
2013-14 | 31 | 3 | 2 | 0 | — | 33 | 3 | |||
2014-15 | 21 | 10 | 1 | 1 | 22 | 11 | ||||
Ընդհանուր | 131 | 19 | 8 | 3 | 22 | 4 | 161 | 26 | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2015-16 | Բունդեսլիգա | 30 | 7 | 3 | 4 | 6 | 3 | 39 | 14 |
2016-17 | 30 | 11 | 3 | 2 | 10 | 5 | 43 | 18 | ||
Ընդհանուր | 60 | 18 | 6 | 6 | 16 | 8 | 82 | 32 | ||
Կարիերայի ընդհանուր | 293 | 61 | 17 | 9 | 38 | 12 | 348 | 88 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2017 թվականի հունիսի 22-ի դրությամբ
Ազգային հավաքական | Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Գերմանիա | |||
2017 | 4 | 2 | |
Ընդհանուր | 4 | 2 |
Միջազգային գոլեր
խմբագրել2017 թվականի հունիսի 22-ի դրությամբ
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 19,
2017 |
Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, | Ավստրալիա | ՖԻՖԱ | ||
2. | Հունիսի 22,
2017 |
Կազան Արենա, Կազան, | Չիլի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Lars Stindl | Football Stats | Borussia Moenchengladbach | Age 28 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Hannover signs Stindl». The World Game (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Vavel (2015 թ․ մարտի 26). «Captain Lars Stindl confirms summer move to Borussia Mönchengladbach». VAVEL.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «St Pauli vs. Borussia Monchengladbach - Football Match Stats - August 10, 2015 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «M'gladbach makes Lars Stindl team captain». Read Bundesliga. 2016 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Fiorentina 2-4 Borussia Monchengladbach (agg 3-4)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Germany's Joachim Low defends Confederations Cup squad - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Denmark vs. Germany - Football Match Report - June 6, 2017 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Australia-Germany - Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Germany-Chile - Match Preview - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լարս Շտինդլի պաշտոնական Տվիտերի էջը
- Լարս Շտինդլը transfermarkt-ում
- Լարս Շտինդլը ESPNFC.com-ում
- Լարս Շտինդլը WhoScored.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Շտինդլ» հոդվածին։ |