Լա ան դեր Տայն
Լա ան դեր Տայն (գերմ.՝ Laa an der Thaya), քաղաք Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Միստելբախ շրջանում։ Բնակավայրը զբաղեցնում է 72.89 կմ² մակերես։ 2016 թվականի դրությամբ քաղաքն ունի 6224 բնակիչ[2][3][4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լա ան դեր Տայն | |||
գերմ.՝ Laa an der Thaya | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Երկրամաս | Ստորին Ավստրիա | ||
Համայնք | Mistelbach District? | ||
Մակերես | 72,91 կմ² | ||
ԲԾՄ | 183 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲6280 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 02522 | ||
Փոստային դասիչ | 2064 և 2136 | ||
Ավտոմոբիլային կոդ | MI | ||
Պաշտոնական կայք | laa.at | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԼա ան դեր Տայն քաղաքը տեղակայված է Ստորին Ավստրիայի հայտնի գինեգործական շրջանի հյուսիսում։ Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 72.89 կմ², որից 2.87 %-ը ծածկված է անտառներով։ Քաղաքը գտնվում է Տայա գետի մոտ, սակայն գետը չի հոսում քաղաքի միջով։ Միայն արհեստականորեն ստեղծված Տայամբլբախ ջրանցքն է անցնում քաղաքի միջով։
Քաղաքական դրությունը
խմբագրել2015 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրությունների տվյալների արդյունքների համաձայն Լա ան դեր Տայն քաղաքի քաղաքապետն է Բրիջետ Ռիբիսչը[5]։
Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) ունի 29 տեղ, որոնք 2015 թվականի ընտրությունների հետևանքով բաշխված են հետևյալ կերպ՝
- Ավստրիական ժողովրդական կուսակցություն (հակիրճ՝ ÖVP)՝ 13
- Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (հակիրճ՝ SPÖ)՝ 6
- Անկուսակցականներ՝ 8
- Ավստրիական ազատություն կուսակցություն (հակիրճ՝ FPÖ)՝ 2
Տնտեսություն և ենթակառուցվածք
խմբագրելՏեղական ձեռնարկություններ
խմբագրելՇրջանի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը համարվում է «Jungbunzlauer»-ը, որը զբաղվում է կիտրոնաթթվի արդյունաբերությամբ և համարվում է աշխարհում այդ ոլորտի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունը։ Բավականին հայտնի է նաև տեղական Hubertus Bräu գարեջրագործական ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1454 թվականին[6]։
Քաղաքային իշխանությունների ծրագրի համաձայն հաջողությամբ փրվել են հորեր, որոնցով սկսել է հոսել տաք ջուր։ Արդեն 2002 թվականին բացվել է «Տերմի Լաա» տաք ջրերի համալիրը, որը յուրաքանչյուր տարի ընդունում է շուրջ 400.000 այցելու։ 2005 թվականին տաք ջրերի համալիրի մոտ կառուցվել է «Therme Laa - Hotel & silent SPA» չորս աստղանի հյուրանոց, որը տաք ջրերի համալիրին է միացված փակ կամրջով[4][7]։
Տրանսպորտ
խմբագրել1869 թվականին Լա ան դեր Տայն քաղաքը միացվել է հյուսիսային երկաթուղային գծին, որը Լա ան դեր Տայնն ու մայրաքաղաք Վիեննան միացրել է իրար։ Վիեննայից դեպի Լա ան դեր Տայն քաղաք է մեկնում S2 գծի էլեկտրական գնացքը և ետ վերադառնում S9 գծով։ չեխական Հեվլին և Բռնո քաղաքների հետ երկաթուղային կապը կտրվել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ներկա դրությամբ նախատեսվում է վերականգնել Լա ան դեր Տայն և չեխական Հեվլին ու Բռնո քաղաքների միջև երկաթուղային կապը։
Մշակույթ և տեսարժան վայրեր
խմբագրելԹանգարաններ
խմբագրելԼա ան դեր Տայն քաղաքում գործում են մի շարք թանգարաններ, որոնցից են[4]՝
- գարեջրի թանգարանը,
- Հարավային Մորավիայի գավառական թանգարան,
- կառքերի թանգարան,
- զինվորական համազգեստի թանգարան (մասնավոր հավաքածու)։
Շինություններ
խմբագրելՊատմական շինություններից պահպանվել է քաղաքային ամրոցը, քաղաքային պարսպի որոշ հատվածներ, ծխական եկեղեցին և եկեղեցական բակը, հոսպիտալն ու հին ռատուշան։
Լաարյան ամրոցն առաջին հերթին ծառայել է որպես վտանգի ժամանակ նահանջի վերջին կետ, այլ ոչ թե որպես բնակվելու վայր։ 1400-ական թվականից կառուցվել է աշտարակը, իսկ ավելի ուշ բնակելի և տնտեսական շինությունները։ Շուրջ հարյուրամյակներ շարունակ ամրոցը պատկանել է տարբեր ազնվական տոհմերի։ Մինչև 2007 թվականը այն ամրոցը եղել է Անրեաս Հոֆերի սեփականությունը։ Երկարատև դժվարություններից հետո քաղաքային իշխանությունները կարողացան գնել ամրոցը, որը հանդիսանում է հին քաղաքի խորհրդանիշը։ Ներկա դրությամբ ամրոցում տեղակայված է գարեջրի ավստրիական առաջին թանգարանը։
Քաղաքային պարսպի մնացորդները գտնվում են քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Այսպես կոչված «ձգված աշտարակի» պատի մեջ եռևս շվեդական պաշարման ժամանակվանից մինչև մեր օրեր պահպանվել է շվեդական արկը։
Լա ան դեր Տայն քաղաքի ռատուշան կառուցվել է Ավստրո-Հունգարական կայսրության կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի 50-ամյա հոբելյանի առթիվ 1898-1899 թվականներին։ Շինարարության համար ծախսվել է 140.000 ավստրիական կրոն։ 1899 թվականի հոկտեմբերին նորակառույց ռատուշայում կայացավ մագիստրի առաջին նիստը։ Ներկայում ռատուշայում տեղակայված է քաղաքային վարչակազմը, գեոդեզիական վարչակազմը և բանկը։
Կանոնավոր միջոցառումներ
խմբագրելՅուրաքանչյուր տարի օգոստոսին Լա ան դեր Տայն քաղաքում անցկացվում է սոխի փառատոնը, իսկ դեկտեմբերին՝ Սուրբ Նիկոլայի շքերթը։ Միջազգային ռադիոցուցահանդեսը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ և գրավում է այցելուների մբողջ Կենտրոնական Եվրոպայից։
Քույր քաղաքներ
խմբագրելԼա ան դեր Տայն քաղաքի քույր քաղաքներն են՝
- Ալցի Գարխինգ, Գերմանիա, (2003 թվականից)
- Սվենտոհլովիցե, Լեհաստան, (2004 թվականից)
- Բռնո, Չեխիա, (2005 թվականից)
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002-2016 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2016) for Laa an der Thaya.(գերմ.)
- ↑ Լա ան դեր Տայն քաղաքի պաշտոնական կայք:(գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Laa an der Thaya.(անգլ.)
- ↑ Herzlich willkommen 21.11.2014.(գերմ.)
- ↑ Ein Bier mit Geschichte.(գերմ.)
- ↑ Therme Laa - Hotel & silent SPA.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լա ան դեր Տայն կատեգորիայում։ |