Լեգենդ Գրիգի մասին
Լեգենդ Գրիգի մասին (ռուս.՝ Легенда о Григе), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, ռեժիսոր Վադիմ Կուրչևսկու կողմից և նվիրված է եղել Էդվարդ Գրիգի մահվան 60-րդ տարելիցին։ Մուլտֆիլմում հնչում է հայտնի երգահանի երաժշտությունը։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր և Գենադի Ցիֆերով |
Բեմադրող նկարիչ | Նիկոլայ Դվիգուբսկi |
Երաժշտություն | Էդվարդ Գրիգ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | 1967 |
Սյուժե
խմբագրելՆերկայացումն սկսվում է։ Վարագույրը բացվում է, և բեմի վրա հայտնվում են կոմպոզիտոր Գրիգը, նրա ընկեր ուրախ, բարի բժիշկը, պառավ Մահը, գեղեցկուհի արքայադուստրը, չարաճճի տրոլները և նրանց թագավորը։ Տրոլների թագավորը խնդրում է արքայադստեր ձեռքը և խոստանում է նրան, որ հարսանիքի ժամանակ հնչելու է Էդվարդ Գրիգի նոր երաժշտությունը։ Նոտաների հետևից նա ուղարկում է իր տրոլներին։ Կոմպոզիտորը հիվանդ է, և նրա ընկեր բժիշկը նրան նշանակել է լիարժեք հանգիստ և արգելել է որևէ անհանգստություն։ Դայակի տեսքով կոմպոզիտորի մոտ հայտնվում է Մահը և փորձում է վառարանը գցել նրա նոտագրությունները։ Բայց արևը ծագում է և շուրջբոլորը վառ լույս տարածում։ Գրիգը կանգնում է, մոտենում դաշնամուրին և նոր երաժշտություն գրում։ Տրոլները տանում են նոտագրությունը, և հարսանիքը կայանում է։ Բժիշկը եզրակացնում է` Գրիգը մարդ է և նկարիչ, և նրա երաժշտությունն անմահ է։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր` Վադիմ Կուրչևսկի
- Սցենարի հեղինակներ` Հենրիխ Սապգիր, Գենադի Ցիֆերով
- Բեմադրող նկարիչներ` Նիկոլայ Դվիգուբսկի, Վադիմ Կուրչևսկի,
- Նկարիչներ` Վալենտինա Վասիլենկո, Օլգա Գվոզդևա
- Օպերատոր` Վլադիմիր Սարուխանով
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Մուլտիպլիկատորներ` Մայա Բուզինովա, Յուրի Կլեպացկի, Իոսիֆ Դոուկշա
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Պավել Գուսև, Վ. Կալաշնիկովա, Օլեգ Մասաինով, Մարինա Չեսնոկովա, Վլադիմիր Աբակումով, Վիտալի Բոբրով, Վալերի Պետրով, Ալեքսանդր Մաքսիմով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Մոնտաժող` Լիդիա Կյակշտ
- Խմբագիր` Արկադի Սնեսարև
- Ֆիլմի տնօրեն` Նատան Բիտման
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի
Փառատոններ և պարգևներ
խմբագրել1967 — «Լեգենդ Գրիգի մասին», Օբերհաուզենի 13-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմ[1]։
Մուլտֆիլմի մասին
խմբագրելԿուրչևսկին միայն մանկական ֆիլմերի հեղինակ չէ։ Այնպիսի մւլտֆիլմեր, ինչպիսիք են «Իմ կանաչ կոկորդիլոս», «Լեգենդ Գրիգի մասին», մեծ հաշվով կարելի է հասցեագրել ծնողներին, քան նրանց երեխաներին։ Նուրբ բանաստեղծականություն և ռոմանտիկ ոգևորություն, չձանձրացնող փիլիսոփայություն, ահա թե որն է այս հետաքրքիր և ինքնատիպ նկարչի ստեղծագործական ձեռագիրը։
- Ա. Լկարանովիչ[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 378—379. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ «Вадим Курчевский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.